00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մորուք եմ պահում, որպեսզի մավրի կերպարն ինձ հետ լինի. օպերային երգիչ Արսեն Սողոմոնյան

© Sputnik / Aram NersesyanԱրսեն Սողոմոնյան
Արսեն Սողոմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2022
Բաժանորդագրվել
Ավելի քան 25 անգամ Օթելլոյի կերպարը մարմանավորած աշխարհահռչակ օպերային երգիչ Արսեն Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստովանել է, որ ամեն անգամ նորովի է մոտենում դերին, ու հայ հանդիսատեսին անմոռանալի երեկո է խոստացել հուլիսի 28-ին։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Օթելլոյի կերպարի բարդությունը միայն կատարողական կամ ձայնային դիապազոնի առանձնահատկության մեջ չէ, այն առավելապես հոգեբանական է։ Այս կարծիքին է ավելի քան 25 անգամ տարբեր թատրոններում տարբեր ռեժիսորների ու խաղընկերների հետ կերպարը մարմնավորած տենորը` օպերային երգիչ Արսեն Սողոմոնյանը։
Ասում է` ամեն անգամ նորովի է ապրում կերպարը, նորովի խաբվում, էմոցիոնալ տրամադրվում` կատարելու խանդից դրդված արարքը։

«Հայերս, գենետիկորեն պայմանավորված, տաքարյուն ենք, ունենք ինքնապաշտապանական բնազդ, բայց նման էմոցիաներին տիրապետելը գալիս է մարդու ներքին կուլտուրայից և մոտեցնում մարդ կոչվելու իրավունքին»,- ասում է երգիչը։

Ինչ վերաբերում է կերպարներին, նա որոշակի ժամանակահատված ապրում է կերպարի մեջ։
«Ես իմ ամբողջ կյանքը ամեն օր սափրվող մարդ եմ, բայց հանուն Օթելլոյի կերպարի (քանի որ 3-4 ամիս անընդմեջ տարբեր երկրներում կատարելու էի այս դերը) մորուք եմ պահում, որպեսզի մավրի կերպարը ինձ հետ լինի ամբողջ ժամանակ։ Ամբողջ ընթացքը փորձում եմ ապրել այդ կերպարի ներքո նույնիսկ առօրյա կյանքում։ Ես Օթելլո եմ ամբողջ ժամանակահատվածը»,- ասում է երգիչը։
Ֆրանսիահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը մենահամերգ է տվել Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
Նա չի ժխտում, որ նման մոտեցումը հոգեբանական դժվարություններ կարող է առաջացնել, բայց կարծում է, որ կերպար մարմանավորողը պետք է լինի տվյալ ժամանակաշրջանի մեջ՝ անկախ հագուստից, դեկորից, իրողությունից։

«Երբ մենք վերցնում ենք այդ պարտականությունը, պարտավոր ենք լինել այդ կերպարը։ Մարդը գնաց դահլիճից և հաջորդ օրը չի կարող ինձ տեսնել շորտերով, ըմպելիքի շիշը ձեռքս, այդ պահին իր մեջ կկոտրվի այն կերպարը, որը ես երկար տարիներ աշխատելով` փորձել եմ իրեն համոզել։ Բեմն ու առօրյան ես սահմանազատում եմ միմիայն իմ ամենամտերիմների համար»,-ասում է նա։

Օպերային երգիչը խուսափում է ներկայացնել Օթելլոյին իբրև տարբերվող մաշկի գույն ունեցող մի մավրի, որն ուղղակի գործում է խանդից դրդված։ Օթելլոն, նրա ընկալմամբ, մի հսկայական հաղթանակ տարած մարդ է, որը հասել է ամենաբարձր ընդունելության Հռոմեական կայսրությունում։
Արսեն Սողոմոնյանի համար Օթելլոյի կերպարի մեկնաբանությունը պայմանավորված է նաև Դեզդեմոնայի դերակատարներով։
«Մեկը լինում է ավելի ջերմ, ավելի մոտ` էմոցիոնալ առումով, մյուսն ավելի սառը` ըստ դաստիարակության, մենթալ էության։ Երբ երգում եմ հրաշալի Դեզդեմոնա Հրաչուհի Բասենցի հետ, դա 100-տոկոսանոց համահունչ էմոցիաների խառնվածք է»,- ասում է Սողոմոնյանը։
Նա մարմնավորել է նաև Կանիոյին՝ «Պայացներից», Հերմանին՝ «Պիկովայա դամայից», Կավարադոսիին՝ «Տոսկայից»։ Նոր դերերգերի մասին խոսելիս Սողոմոնյանն ասում է, որ խիստ տարբերակում է երազանքը ձգտումներից։
Գրիգորյանի և Մուրվանիձեի եզակի ընկերությունը. ինչ է խնդրել հայ տենորը վրացի քանդակագործից
«Աշխատում եմ չերազել։ Ես տեսնում եմ նպատակը և գնում եմ դեպի այն՝ հաղթահարելով ճանապարհին հանդիպող խոչընդոտները»։
Այսպիսով` հուլիսի 28-ին հայ հանդիսատեսին սպասում է անմոռանալի երեկո. դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ բեմում կլինի Վերդիի «Օթելլոն»։ Արսեն Սողոմոնյանը հանդես կգա Օթելլոյի, Վլադիսլավ Սուլիմսկին՝ Յագոյի դերում։
Դեզդեմոնայի դերակատարուհու անունը Արսեն Սողոմոնյանը չբացահայտեց։ Ուզում է, որ դա անակնկալ լինի հանդիսատեսի համար։
Լրահոս
0