00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն 2022-ին 76 մլն դոլար գումար է «տվել» Թուրքիային. որքա՞ն են աճել ներմուծման ծավալները

© Sputnik / Zara MikaԹուրքական հագուստի խանութ Երևանում
Թուրքական հագուստի խանութ Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2022
Թուրքական հագուստի խանութ Երևանում
Բաժանորդագրվել
Այս տարի Հայաստանի ԿԲ-ն ուսումնասիրել էր, թե ինչ ազդեցություն է ունեցել թուրքական ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը ՀՀ–ում 2021 թվականին գրանցված գնաճի վրա։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Թուրքիայից Հայաստան 2022 թվականին առաջին 5 ամսում ներմուծվել է մոտ 76 մլն դոլարի ապրանք։ Տեղեկությունը ստանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Մասնավորապես, հունվարին ներմուծվել է 7.9 միլիոնի, փետրվարին՝ 14,9 միլիոնի, մարտին՝ 18,2 միլիոնի, ապրիլին՝ 17,8 միլիոնի, և մայիսին 17,3 մլն դոլարի ապրանք։
Հատկանշական է, որ Թուրքիայից մեր երկիր 2021 թվականի ամբողջ տարվա ընթացքում ներմուծվել է 73 մլն դոլարի ապրանք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (հունվար–մայիս) 7.6 մլն դոլարի ապրանք է ներմուծվել Հայաստան։ Ստացվում է, որ ներմուծման ծավալներն այս տարի աճել են 10 անգամ։
Նշենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարությունը չեղարկել է թուքական ապրանքների ներկրման էմբարգոն։
Հայաստանը թուրքական ապրանքների ներկրման արգելք էր սահմանել 2020թ-ի դեկտեմբերին` այն բանից հետո, երբ Թուրքիան բացահայտ աջակցել էր Ադրբեջանին Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27–ին սկսած պատերազմում։
Ի՞նչ տվեց ՀՀ տնտեսությանը թուրքական ապրանքների էմբարգոն, և ո՞վ վնասներ կրեց
Մինչ այդ Հայաստանը Թուրքիայից ներմուծում էր տարեկան 250-270 մլն դոլարի ապրանք։
Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանի կենտրոնական բանկն ուսումնասիրել էր, թե ինչ ազդեցություն է ունեցել թուրքական ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը ՀՀ–ում 2021 թվականին գրանցված գնաճի վրա։

ԿԲ–ի ուսումնասիրության համաձայն` օրինակ` հագուստի և կոշկեղենի դեպքում ներկրման շուկայի փոփոխությունը հանգեցրել է ներկրված հագուստի գների 3.2 % թանկացման, ներմուծվող մրգերի արժեքը բարձրացել է 5.2%–ով, էլեկտրական սարքավորումներինը` 0.8, մաքրող պարագաների գները` 3.4%–ով։

Կան նաև ապրանքներ, որոնց գները Թուրքիայից չներկրելու պարագայում, հակառակը, 2021թ–ին 2020–ի համեմատ նույնիսկ նվազել են` բանջարեղենը (6 %-ով), օճառներ (6.6 %–ով) և կահույքը (0.8 %–ով)։
Թուրքական ապրանքների ներմուծումը շատ ավելի շահավետ է Թուրքիայի համար, քան Հայաստանի
Լրահոս
0