00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
08:10
240 ր
On air
13:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գուգարքի նախկին համայնքապետը հողը «ջրի գնով» վարձով է տվել կնոջը և զղջացել արածի համար

© Sputnik / Aram NersesyanՀՀ դատախազություն
ՀՀ դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2022
ՀՀ դատախազություն
Բաժանորդագրվել
Գուգարքի նախկին ղեկավարի կինը տարեկան 2000 դրամ է վճարել համայնքի հողի վարձակալության համար, բայց 1 մլն դրամով ենթավարձակալության է հանձնել։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Լոռու մարզի Գուգարք համայնքի խախտված իրավունքները լիովին վերականգնվել են, համայնքի նախկին ղեկավարի կողմից պետությանը պատճառված շուրջ 12.5 մլն վնասը փոխհատուցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Դեպքով հարուցված քրգործի քննությամբ հիմնավորվել է, որ 2005-2020 թվականներին Գուգարք համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Աշուղյանը համայնքին պատկանող 0,12 հա մակերեսով հողը 50 տարի ժամկետով և տարեկան ընդամենը 2000 դրամ վարձավճարի դիմաց վարձակալությամբ հանձնել է կնոջը` Ն. Քոչարյանին։
Լոռու մարզում շուրջ 90 ծառ են հատել. անտառապետն ու ևս երեք անձ ձերբակալվել են
Դրանից հետո այդ հողատարածքի մի մասը համայնքի նախկին ղեկավարի կինը տարեկան 1 020 000 դրամով ենթավարձակալությամբ հանձնել է հեռահաղորդակցության ընկերության: Արդյունքում, մինչև 2020թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում ընտանիքը ստացել է շուրջ 12.5 մլն դրամ։
Նախաքննության ընթացքում Աշուղյանը համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնել է: 2022թ. հուլիսի 14-ի դատավճռով վերջինս մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող արարքների կատարման համար և դատապարվել 3 տարի ժամկետով ազատազրկման տեղական ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րում և դ­րանց ենթակա ստո­րա­բա­ժա­նում­նե­րում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով 3 տարի ժամկետով:
Սակայն նկատի ունենալով ամբաստանյալի տարիքը` առողջական խնդիրները, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերականգնել է համայնքին պատճառված վնասը, անձը զղջացել է արարքի համար և աջակցել հանցագործության բացահայտմանը՝ ազատազրկման պատիժը չի կիրառվել. սահմանվել է փորձաշրջան:
Ծակքարի նախկին ղեկավարը մոտ 14 մլն դրամի չարաշահում է արել. պատճառված վնասը վերականգնվել է
Լրահոս
0