https://arm.sputniknews.ru/20220719/emn-uzum-e-tujlatrel-aktivacnel-rd-bankeri-sarecvats-mijvocnery-pareni-arevtri-hamar-45467896.html
ԵՄ–ն ուզում է թույլատրել ակտիվացնել ՌԴ բանկերի սառեցված միջոցները պարենի առևտրի համար
ԵՄ–ն ուզում է թույլատրել ակտիվացնել ՌԴ բանկերի սառեցված միջոցները պարենի առևտրի համար
Sputnik Արմենիա
ԵՄ–ում մտադիր են սառեցնել «Սբերբանկի» ակտիվները բացառությամբ նրանց, որոնք հարկավոր են պարենի առևտրի համար։ 19.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-19T15:56+0400
2022-07-19T15:56+0400
2022-07-19T16:03+0400
բանկ
ռուբլի
պատժամիջոցներ
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
հացահատիկ
պարեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80129929_0:87:1600:987_1920x0_80_0_0_1a05aa24cbdebd0a9646a3ec2d5bf648.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ԵՄ–ն փոփոխություններ կմտցնի ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցների ցանկում` պարենի և պարարտանյութի առևտուրը հեշտացնելու համար մասամբ թույլատրելով ակտիվացնել պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի միջոցները։Նախագծում ասվում է, որ միջոցները կակտիվացվեն միայն «այն բանից հետո, երբ կորոշվի, որ նման տնտեսական ռեսուրսները հարկավոր են գյուղմթերքի և պարենի, այդ թվում` ցորենի և պարարտանյութերի ձեռքբերման, ներմուծման և տեղափոխման համար»։Հիշեցնենք` ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, Արևմուտքը Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարմանը հակազդելու մեջ, Մոսկվան կտրականապես հերքել է այդ մեղադրանքները։Միաժամանակ, պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ Կիևի իշխանություններն իրենք են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել հացահատիկի արտահանման համար. Մարիուպոլի նավահանգստում հացահատիկի հրկիզումից բացի ուկրաինական զորքերը ականապատել են Սև ծովը, ինչը թույլ չի տալիս հացահատիկ տեղափոխել նավերով։«Հացահատիկի հարցի» շուրջ համաձայնագրի ստորագրման համար էական խոչընդոտներ չկան․ աղբյուրՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտում Ուկրաինայից հացահատիկի արտահանմանը, և, եթե Կիևը մաքրի նավահանգիստները ականներից, հացահատիկով նավերը կկարողանան առանց որևէ խոչընդոտի դուրս գալ նավահանգիստներից։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80129929_85:0:1516:1073_1920x0_80_0_0_35a6a8b3152c0cb7661a9c63da03eeb5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանկ, ռուբլի, պատժամիջոցներ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, հացահատիկ, պարեն
բանկ, ռուբլի, պատժամիջոցներ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, հացահատիկ, պարեն
ԵՄ–ն ուզում է թույլատրել ակտիվացնել ՌԴ բանկերի սառեցված միջոցները պարենի առևտրի համար
15:56 19.07.2022 (Թարմացված է: 16:03 19.07.2022) ԵՄ–ում մտադիր են սառեցնել «Սբերբանկի» ակտիվները բացառությամբ նրանց, որոնք հարկավոր են պարենի առևտրի համար։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ԵՄ–ն փոփոխություններ կմտցնի ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցների ցանկում` պարենի և պարարտանյութի առևտուրը հեշտացնելու համար մասամբ թույլատրելով ակտիվացնել պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի միջոցները։
«ԵՄ երկրները կկարողանան ապասառեցնել խոշորագույն ռուսական վարկատուներ ՎՏԲ–ի, «Սովկոմբանկի», «Նովիկոմբանկի» և «Օտկրիտիե» բանկի, ՎԷԲ–ի, «Պրոմսվյազբանկի» և «Ռոսիա» բանկի ավելի վաղ արգելափակված տնտեսական ռեսուրսները»,–հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով փաստաթղթի նախագիծը։
Նախագծում ասվում է, որ միջոցները կակտիվացվեն միայն «այն բանից հետո, երբ կորոշվի, որ նման տնտեսական ռեսուրսները հարկավոր են գյուղմթերքի և պարենի, այդ թվում` ցորենի և պարարտանյութերի ձեռքբերման, ներմուծման և տեղափոխման համար»։
Հիշեցնենք` ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, Արևմուտքը Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարմանը հակազդելու մեջ, Մոսկվան կտրականապես հերքել է այդ մեղադրանքները։
Միաժամանակ, պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ Կիևի իշխանություններն իրենք են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել հացահատիկի արտահանման համար. Մարիուպոլի նավահանգստում հացահատիկի հրկիզումից բացի ուկրաինական զորքերը ականապատել են Սև ծովը, ինչը թույլ չի տալիս հացահատիկ տեղափոխել նավերով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտում Ուկրաինայից հացահատիկի արտահանմանը, և, եթե Կիևը մաքրի նավահանգիստները ականներից, հացահատիկով նավերը կկարողանան առանց որևէ խոչընդոտի դուրս գալ նավահանգիստներից։