https://arm.sputniknews.ru/20220719/brni-anhetacatsneri-tshakatagreri-bacahajtman-harcy-mirzvojany-nerkajacrel-e-vitekin-45497504.html
Բռնի անհետացածների ճակատագրերի բացահայտման հարցը Միրզոյանը ներկայացրել է Վիտեկին
Բռնի անհետացածների ճակատագրերի բացահայտման հարցը Միրզոյանը ներկայացրել է Վիտեկին
Sputnik Արմենիա
Միրզոյանը Լեհաստանի Սեյմի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂ–ում միտումնավոր կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին։ 19.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-19T22:08+0400
2022-07-19T22:08+0400
2022-07-19T22:08+0400
արարատ միրզոյան
լեհաստան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/13/45496427_0:0:2101:1182_1920x0_80_0_0_a87bee18876e977545c85ea5241e050c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբետա Վիտեկի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատմանը միտված գործընթացների առաջմղման ուղղությամբ, տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության կայքից։«Միրզոյանն անդրադարձել է նաև 2020 թ. ԼՂ դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին։ Մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, բռնի անհետացածների ճակատագրերի բացահայտման, Ադրբեջանի կողմից ԼՂ–ում միտումնավոր կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին»,–ասված է հաղորդագրության մեջ։Նշվում է նաև, որ կողմերը մեծապես կարևորել են օրենսդիր մարմինների միջև ձևավորված սերտ գործընկերային կապերն ու արդյունավետ համագործակցությունը՝ այս առումով ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերակատարությունը։ Զրուցակիցները անդրադարձել են նաև հայ-լեհական տնտեսական համագործակցության հեռանկարներին։Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան։ Նա հանդիպել էր իր լեհ գործընկերոջ հետ, խոսել ԼՂ կարգավորման հարցի մասին։
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/13/45496427_79:0:1946:1400_1920x0_80_0_0_63e780e5d2cb9da74e2d21c49bcd19c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, լեհաստան, արցախ
արարատ միրզոյան, լեհաստան, արցախ
Բռնի անհետացածների ճակատագրերի բացահայտման հարցը Միրզոյանը ներկայացրել է Վիտեկին
Միրզոյանը Լեհաստանի Սեյմի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂ–ում միտումնավոր կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբետա Վիտեկի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատմանը միտված գործընթացների առաջմղման ուղղությամբ,
տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության կայքից։ «Միրզոյանն անդրադարձել է նաև 2020 թ. ԼՂ դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին։ Մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, բռնի անհետացածների ճակատագրերի բացահայտման, Ադրբեջանի կողմից ԼՂ–ում միտումնավոր կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ կողմերը մեծապես կարևորել են օրենսդիր մարմինների միջև ձևավորված սերտ գործընկերային կապերն ու արդյունավետ համագործակցությունը՝ այս առումով ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերակատարությունը։ Զրուցակիցները անդրադարձել են նաև հայ-լեհական տնտեսական համագործակցության հեռանկարներին։
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է
Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան։ Նա հանդիպել էր իր լեհ գործընկերոջ հետ, խոսել ԼՂ կարգավորման հարցի մասին։