https://arm.sputniknews.ru/20220719/bazmaghbjurum-odzy-khajtel-e-12-amja-tghajin-nra-votqin-4-hetq-e-nkatvel-45466520.html
Բազմաղբյուրում օձը խայթել է 12-ամյա տղային. նրա ոտքին 4 հետք է նկատվել
Բազմաղբյուրում օձը խայթել է 12-ամյա տղային. նրա ոտքին 4 հետք է նկատվել
Sputnik Արմենիա
Համալսարանական հիվանդանոցում երեխան հակաթույն և ախտանշանային բուժում է ստացել: 19.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-19T15:42+0400
2022-07-19T15:42+0400
2022-07-19T15:45+0400
հայաստան
օձ
երեխա
թունավորում
https://cdn.am.sputniknews.ru/img/27/82/278236_0:286:2623:1761_1920x0_80_0_0_476af8cc1f2ab334fbe3998db76cf056.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում գյուրզա օձը խայթել է 12-ամյա մի տղայի, նրան տեղափոխել են հանրապետության բժշկական կենտրոններից մեկը, այնտեղից էլ` «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:Բուժհաստատությունը ներկայացրել է մի քանի օր առաջ տեղի ունեցած դեպքի մանրամասները։Ըստ հաղորդագրության` տղան օգնել է հողամասում աշխատող հորը, երբ օձը խայթել է նրա աջ ոտնաթաթի կոճերի շրջանում։ Ոտքի վրա կծածի 4 հետք է նկատվել: Ոտքը սկսել է ցավել, այտուցվել, երեխան ունեցել է անհանգստություն, սրտխառնոց, փսխումներ։Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, թունաբան Մարինե Գրիգորյանն ասել է, որ օձի թույնից զարգացել են երկտեղանի սիստեմոտոքսիկ ռեակցիաներ, արյան մակարդելիության խանգարում, հեմոլիզ, մկանային քայքայումներ և այլ ախտանշաններ:Ի՞նչ է պետք անել օձի հանդիպելիս` սատկացնե՞լ, թե՞ նկարել. մասնագետի խորհուրդըԵրեխան ստացել է հակաթույն և ախտանշանային բուժում, անցել է նաև բարոթերապիայի 5 սեանս: Առաջին իսկ սեանսից փոփոխությունը նկատելի է եղել. բարոթերապիայի ազդեցության շնորհիվ այտուցն աստիճանաբար իջել է, ցավը` նվազել: Երեխան դուրս է գրվել համալսարանական կլինիկայից:ՀՀ–ում մեկ տարում օձի խայթոցի 111 դեպք է գրանցվել. տուժածին օգնելու առաջին քայլերը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/27/82/278236_0:40:2623:2007_1920x0_80_0_0_2b5b438bb061a592e49144c2bc006e7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, օձ, երեխա, թունավորում
հայաստան, օձ, երեխա, թունավորում
Բազմաղբյուրում օձը խայթել է 12-ամյա տղային. նրա ոտքին 4 հետք է նկատվել
15:42 19.07.2022 (Թարմացված է: 15:45 19.07.2022) Համալսարանական հիվանդանոցում երեխան հակաթույն և ախտանշանային բուժում է ստացել:
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում գյուրզա օձը խայթել է 12-ամյա մի տղայի, նրան տեղափոխել են հանրապետության բժշկական կենտրոններից մեկը, այնտեղից էլ` «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:
Բուժհաստատությունը ներկայացրել է մի քանի օր առաջ տեղի ունեցած դեպքի մանրամասները։
Ըստ հաղորդագրության` տղան օգնել է հողամասում աշխատող հորը, երբ օձը խայթել է նրա աջ ոտնաթաթի կոճերի շրջանում։ Ոտքի վրա կծածի 4 հետք է նկատվել: Ոտքը սկսել է ցավել, այտուցվել, երեխան ունեցել է անհանգստություն, սրտխառնոց, փսխումներ։
Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, թունաբան Մարինե Գրիգորյանն ասել է, որ օձի թույնից զարգացել են երկտեղանի սիստեմոտոքսիկ ռեակցիաներ, արյան մակարդելիության խանգարում, հեմոլիզ, մկանային քայքայումներ և այլ ախտանշաններ:
Երեխան ստացել է հակաթույն և ախտանշանային բուժում, անցել է նաև բարոթերապիայի 5 սեանս: Առաջին իսկ սեանսից փոփոխությունը նկատելի է եղել. բարոթերապիայի ազդեցության շնորհիվ այտուցն աստիճանաբար իջել է, ցավը` նվազել: Երեխան դուրս է գրվել համալսարանական կլինիկայից: