00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան Հունաստանին մեղադրում է կոկորեցին ու իմամ բայալդին գողանալու մեջ

Իմամ բայալդի - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2022
Բաժանորդագրվել
Թուրքերը պահանջում են կոկորեցին, հայտարարելով, որ չեն թողնի այն հույներին։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի-Sputnik. Էգեյան ծովի կղզիների նկատմամբ հավակնություններից հետո Թուրքիան մեղադրում է հույներին հայտնի ուտելիքները՝ կոկորեցին ու իմամ բայալդին գողանալու մեջ, գրում է հունական «Էթնոս» թերթը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Թուրքերի վրդովմունքն է առաջացրել այն, որ կոկորեցին ու իմամ բայալդին ԱՄՆ-ում ներկայացվում են որպես հունական սնունդ։ Շատ թուրքեր վրդովվել են սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում՝ խոսելով հույների կողմից թուրքական ուտեստների գողության մասին»,- գրում է թերթը՝ մեջբերելով նաև թուրքական ԶԼՄ-ների օրինակները, որտեղ նշվում է, որ Հունաստանը մինչ այդ յուրացրել է փախլավան և ձաձիկի սոուսը։

Կոկորեցին, թուրքերեն՝ կոկորեչ, ոչխարի կամ այծի աղիների մեջ լցոնած ենթամթերքներ է: Իմամ բայալդին («Իմամն ուշագնաց եղավ») երկու երկրների խոհանոցների ամենահայտնի ուտեստներից է (ուտեստը շատ տարածված է Մերձավոր Արևելքում,- խմբ.)։ Դա բանջարեղենով լցոնված սմբուկն է։
Տոլմա, ծիծակ ու փախլավա. Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում հայկական ուտեստներ են համտեսել
Ինչպես նշում են թուրքական ԶԼՄ-ները, «Հունական բաղադրատոմսերով հայտնի կայքերը նկարագրում են իմամ բայալդին որպես հունական ուտեստ, որի արմատները ծագում են օսմանյան օկուպացիայի շրջանից, այդ ուտեստը պատրաստում էին Կոստանդնուպոլսի հույները, հետո այն հայտնվել է Հունաստանում»: Նույնը վերաբերում է կոկորեցիին։

«Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ կոկորեցիի գուրուն բուռն է արձագանքել այդ պնդումներին։ Ստամբուլում հայտնի կոկորեցիի վարպետ Շերիֆ Իլգարն ասել է. «Նրանք թուրքական մշակույթի ջատագովն են դարձել, քանի որ հիացել են թուրքերով։ Կոկորեցին թուրքական ուտեստ է, որը համադրվում է մեր թուրքական համեմունքների հետ։ Մենք առաջինն ենք դարեր շարունակ կոկորեցի սարքել Կարսի սագի աղիներից։ Կոկորեցին մերն է»,- գրում է թերթը։

Ինչպես հայտնում է պարբերականը, ճանապարհորդությունների մասին թուրքական շոուի հաղորդավար Լոքման Դաղը պնդում է` Թուրքիայում «սովոր են, որ մեր հարևանները վերցնում են մեր ուտելիքը և այն ներկայացնում աշխարհին այնպես, կարծես դա իրենց սեփականն է»։ Նրա խոսքով ՝ այդպես է եղել փախլավայի, դոներ-քեբաբի, դոլմադայի, յոգուրտի հետ։
«Սա հայկական ուտեստ է, Ալիևը սխալվում էր»․ ՀՀ–ում կկայանա տոլմայի հոբելյանական փառատոնը
Հունական Skai հեռուստաալիքը նշում է, որ թուրքական ԶԼՄ-ները կոկորեցիներին ռեպորտաժներ ու թերթերի շապիկներ են նվիրում՝ «պնդելով, թե դա թուրքական ուտեստ է», և որ չեն թողնի այն հույներին։
Լրահոս
0