https://arm.sputniknews.ru/20220718/sahmanazatman-handznazhvoghvovneri-handipumy-ogvostvosin-e-hajkakan-kvoghmy-hastatec-45402178.html
Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը օգոստոսին է. հայկական կողմը հաստատեց
Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը օգոստոսին է. հայկական կողմը հաստատեց
Sputnik Արմենիա
Հանդիպման հստակ օրը դեռևս հայտնի չէ։ 18.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-18T16:19+0400
2022-07-18T16:19+0400
2022-07-18T16:22+0400
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
դելիմիտացիա
դեմարկացիա
մհեր գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_142:207:1600:1027_1920x0_80_0_0_0a2da8eb83cc000a924e8aed7a474efe.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին Մոսկվայում:Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա:Ավելի վաղ այս տեղեկությունը հայտնել էր ադրբեջանական կողմը։Հիշեցնենք՝ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_426:187:1600:1067_1920x0_80_0_0_e181598ebf7c9db237b856a035240913.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, դելիմիտացիա, դեմարկացիա, մհեր գրիգորյան
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, դելիմիտացիա, դեմարկացիա, մհեր գրիգորյան
Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը օգոստոսին է. հայկական կողմը հաստատեց
16:19 18.07.2022 (Թարմացված է: 16:22 18.07.2022) Հանդիպման հստակ օրը դեռևս հայտնի չէ։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին Մոսկվայում:
Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա:
Ավելի վաղ այս տեղեկությունը
հայտնել էր ադրբեջանական կողմը։
Հիշեցնենք՝ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին
որոշում էր ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին
տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
Հունիսի 21-ին
հայտնի դարձավ, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։