00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռոսնեֆտի» դուստր ձեռնարկությունն առաջարկել է ՌԴ–ից ներկրվող նավթը փոխարինել ղազախականով

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցԳործարան
Գործարան - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2022
Գործարան
Բաժանորդագրվել
Այլընտրանքային ծրագրի համաձայն` նավթը Ղազախստանից պետք է «Դրուժբա» խողովակաշարով տեղափոխվի գերմանական Շվեդտ քաղաքի նավթավերամշակման գործարան։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Ռոսնեֆտ» ընկերության «Rosneft Deutschland» դուստր ձեռնարկությունը ԳԴՀ–ի էկոնոմիկայի դաշնային նախարարությանն առաջարկել է նավթ մատակարարել Ղազախստանից, քանի որ Գերմանիայի իշխանությունը որոշել է 2023 թվականից հրաժարվել ռուսական նավթից։ Այս մասին հայտարարել են Արևելյան Գերմանիայի և Բեռլինի բիզնես ասոցիացիաների միավորումից։
Այլընտրանքային ծրագրի համաձայն` նավթը Ղազախստանից պետք է «Դրուժբա» խողովակաշարով տեղափոխվի գերմանական Շվեդտ քաղաքի նավթավերամշակման գործարան` չընկնելով սահմանափակումների տակ։ Հայտարարության մեջ ասվում է, որ Ռոստոկ քաղաքից խողովակաշարով նավթի մատակարարումների հետ մեկտեղ, Շվեդտի վերամշակման գործարանի աշխատանքը հավանաբար հնարավոր կլինի ապահովել 100%–ով։

«Եթե ոչինչ չօգնի, Արևելյան Գերմանիայում և Բեռլինում բիզնես ասոցիացիաների շահագրգիռ խումբը պահանջում է, որ «Դրուժբա» խողովակաշարով շարունակի հոսել ռուսական նավթը: Ի վերջո, ոչ ոքի հնարավոր չէ բացատրել` ինչու Ռուսաստանից գազ հնարավոր է ներկրել, իսկ նավթ` ոչ»,– գրված է հայտարարությունում։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 145-րդ օրը։
Լրահոս
0