https://arm.sputniknews.ru/20220718/inch-e-qnnarkel-rd-artaqin-hetakhuzutjan-tsarajutjan-ghekavary-hh-aats-tnoreni-het-45416272.html
Ի՞նչ է քննարկել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ
Ի՞նչ է քննարկել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ
Sputnik Արմենիա
Սերգեյ Նարիշկինի խոսքով` կողմերը առաջիկա տարիների համատեղ աշխատանքային ծրագիր են կազմում։ 18.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-18T18:48+0400
2022-07-18T18:48+0400
2022-07-18T18:59+0400
հայաստան
ռուսաստան
սերգեյ նարիշկին
արմեն աբազյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45412749_0:0:1600:901_1920x0_80_0_0_535689f73af59ab4e2a5b29f36e24790.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ու ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը քննարկել են հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցը։ Տեղեկությունը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնեց Նարիշկինը` նշելով, որ հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի հետ։«Հանդիպման և բանակցությունների ընթացքում բարձր գնահատական է տրվել մեր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բովանդակությանը և բնույթին, ընդգծվել է մեր երկու ժողովուրդների ճակատագրերի ընդհանրությունը»,- ասաց Նարիշկինը։Երկու երկրների համագործակցությունը, նրա խոսքով, դրականորեն զարգանում է տնտեսական, ռազմաքաղաքական և հումանիտար ոլորտներում։ Այս համագործակցության մի մասն է կազմում հատուկ ծառայությունների փոխգործակցությունը։Այս խորհրդատվությունները, ըստ նրա, շարունակվելու են։ Կողմերը առաջիկա տարիների համատեղ աշխատանքային ծրագիր են կազմում։ Նարիշկինն ընդգծեց` երկու երկրների փոխգործակցության մակարդակը վստահելի է և օգուտ է բերում թե՛ Երևանին, թե՛ Մոսկվային։Հիշեցնենք` Նարիշկինի այցի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45412749_149:0:1569:1065_1920x0_80_0_0_20eca281b63b9c80b57b625a1188d6a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, սերգեյ նարիշկին, արմեն աբազյան
հայաստան, ռուսաստան, սերգեյ նարիշկին, արմեն աբազյան
Ի՞նչ է քննարկել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ
18:48 18.07.2022 (Թարմացված է: 18:59 18.07.2022) Սերգեյ Նարիշկինի խոսքով` կողմերը առաջիկա տարիների համատեղ աշխատանքային ծրագիր են կազմում։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ու ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը քննարկել են հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցը։ Տեղեկությունը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնեց Նարիշկինը` նշելով, որ հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի հետ։
«Հանդիպման և բանակցությունների ընթացքում բարձր գնահատական է տրվել մեր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բովանդակությանը և բնույթին, ընդգծվել է մեր երկու ժողովուրդների ճակատագրերի ընդհանրությունը»,- ասաց Նարիշկինը։
Երկու երկրների համագործակցությունը, նրա խոսքով, դրականորեն զարգանում է տնտեսական, ռազմաքաղաքական և հումանիտար ոլորտներում։ Այս համագործակցության մի մասն է կազմում հատուկ ծառայությունների փոխգործակցությունը։
«Եվ այսօր իմ գործընկերոջ հետ մենք քննարկել ենք հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցերը, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ կապված արտաքին սպառնալիքների մի ամբողջ շարք բացահայտելու և կանխելու համատեղ գործողությունները»,- ասաց Նարիշկինը։
Այս խորհրդատվությունները, ըստ նրա, շարունակվելու են։ Կողմերը առաջիկա տարիների համատեղ աշխատանքային ծրագիր են կազմում։ Նարիշկինն ընդգծեց` երկու երկրների փոխգործակցության մակարդակը վստահելի է և օգուտ է բերում թե՛ Երևանին, թե՛ Մոսկվային։
Հիշեցնենք` Նարիշկինի այցի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էր
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: