https://arm.sputniknews.ru/20220718/hm-i-shvedakan-ritejlery-heranum-e-rusastanic-45387615.html
H&M շվեդական ռիթեյլերը հեռանում է Ռուսաստանից
H&M շվեդական ռիթեյլերը հեռանում է Ռուսաստանից
Sputnik Արմենիա
Ընկերությունն անհնար է համարում ընթացիկ պայմաններում շարունակել գործունեությունը Ռուսաստանում։ 18.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-18T12:00+0400
2022-07-18T12:00+0400
2022-07-18T12:28+0400
շվեդիա
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
բիզնես
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45386368_0:69:3071:1796_1920x0_80_0_0_05a90e02734f1e57448972e0b32802f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հագուստի առևտրի աշխարհի խոշորագույն մանրածախ ցանցերից մեկը՝ Hennes & Mauritz-ը (H&M), հայտնել է ռուսական շուկայից հեռանալու որոշման մասին:Ինչպես հայտարարել է H&M Group-ի գլխավոր տնօրեն Հելենա Հելմերսոնը, ընկերությունն անհնար է համարում ընթացիկ պայմաններում Ռուսաստանում գործունեության շարունակումը:Նշվում է, որ բիզնեսի կրճատման գործընթացի շրջանակում նախատեսվում է ժամանակավորապես վերսկսել խանութների աշխատանքը՝ մնացած ապրանքն էժան վաճառելու համար:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 145-րդ օրը։
շվեդիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45386368_66:0:2797:2048_1920x0_80_0_0_f613be3ac01866958e571ae0f9c06b54.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
շվեդիա, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, բիզնես
շվեդիա, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, բիզնես
H&M շվեդական ռիթեյլերը հեռանում է Ռուսաստանից
12:00 18.07.2022 (Թարմացված է: 12:28 18.07.2022) Ընկերությունն անհնար է համարում ընթացիկ պայմաններում շարունակել գործունեությունը Ռուսաստանում։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հագուստի առևտրի աշխարհի խոշորագույն մանրածախ ցանցերից մեկը՝ Hennes & Mauritz-ը (H&M), հայտնել է ռուսական շուկայից հեռանալու որոշման մասին:
«H&M Group-ը դադարեցրել է բոլոր տեսակի վաճառքները Ռուսաստանում։ Հաշվի առնելով ընթացիկ գործառնական խնդիրներն ու անկանխատեսելի ապագան՝ այսօր ընկերությունը հայտարարում է, որ որոշել է սկսել երկրում բիզնեսի կրճատման գործընթացը»,- նշված է շվեդական ընկերության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է հունիսի 15-ին:
Ինչպես հայտարարել է H&M Group-ի գլխավոր տնօրեն Հելենա Հելմերսոնը, ընկերությունն անհնար է համարում ընթացիկ պայմաններում Ռուսաստանում գործունեության շարունակումը:
Նշվում է, որ բիզնեսի կրճատման գործընթացի շրջանակում նախատեսվում է ժամանակավորապես վերսկսել խանութների աշխատանքը՝ մնացած ապրանքն էժան վաճառելու համար:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց
համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 145-րդ օրը։