https://arm.sputniknews.ru/20220718/dolari-ankumy-bacasabar-e-andradardzel-karucapatoghneri-vra-karogh-e-deficit-arajanal-45397609.html
Դոլարի անկումը բացասաբար է անդրադարձել կառուցապատողների վրա. կարող է դեֆիցիտ առաջանալ
Դոլարի անկումը բացասաբար է անդրադարձել կառուցապատողների վրա. կարող է դեֆիցիտ առաջանալ
Sputnik Արմենիա
«Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» ներկայացուցիչները հայտնել են, որ լուրջ մարտահրավերների են բախվել փոխարժեքի կտրուկ տատանումների պատճառով։ 18.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-18T15:06+0400
2022-07-18T15:06+0400
2022-07-18T15:07+0400
դոլար
շինարարություն
հայաստան
գնաճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/09/26039793_0:0:1001:563_1920x0_80_0_0_f6fb06c56fe2cc7a3ffba6e29195d582.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի-Sputnik. Sputnik. Բազմաթիվ կառուցապատողներ դոլարի փոխարժեքի կտրուկ անկման ֆոնին բախվել են բիզնեսի շահութաբերության ապահովման խնդրին։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Տիգրան Հարությունյանը։Նրա խոսքով՝ դոլարի փոխարժեքի անկումը մեկ դոլարի դիմաց 530-520-ից մինչև 400-410 դրամ լուրջ խնդիրների է հանգեցրել։ Բանն այն է, որ տատանումները շատ արագ են տեղի ունենում, և բիզնեսի ու տնտեսության խնդիրն այն է, որ այդ փոփոխությունները կապված չեն հայկական տնտեսության զարգացման հետ։Նրա խոսքով՝ շինարարության շուկայում տարաժամկետ բոլոր պայմանագրերը հիմնականում ինդեքսավորվում են դոլարով, իսկ դա խնդիրներ է ստեղծում։ Բացի այդ, շինարարության ծավալների աճը շուկայի վրա ճնշում է գործադրում, ինքնարժեքը մեծացել է։«Շատ կառուցապատողների մոտ եկամտաբերության հարց է առաջացել, իսկ որոշ դեպքերում կարելի է խոսել վնասի մասին։ Դա մեծ ռիսկեր է պարունակում, ընդհուպ մինչև խնդրահարույց սնանկություններ», - ասաց Հարությունյանը:Նա ավելացրեց, որ ապագան անկանխատեսելի է, ռիսկերի կառավարման մեխանիզմներ նույնպես չկան։Նրա գործընկեր Արտակ Անդրեասյանը պարզաբանեց՝ խնդիրն այն է, որ հիմնականում բնակարանները ձեռք են բերվում արտասահմանից ստացված եկամուտների հաշվին: Գնորդների թվում շատ են սփյուռքահայերը, թեև կան նաև օտարերկրացիներ, նրանք արտարժույթով են գնում ու հաշվարկներ անում:«Բացի այդ, բնակարանների գնորդների զգալի մասը հայաստանցիներ են, որոնց եկամուտները նույնպես արտասահմանից են գալիս», - ասաց Անդրեասյանը:Կառուցապատողները գնում են նյութեր, որոնք կախված են դոլարի փոխարժեքից, օրինակ, մետաղը, ցեմենտը։ Շատ ընկերություններ ձեռք են բերել նյութերն այն ժամանակ, երբ փոխարժեքը 520-530 դրամ էր մեկ դոլարի դիմաց։Իսկ հիմա դոլարն էժանացել է, և տարաժամկետ վճարման պայմանով արդեն կնքված պայմանագրերի շրջանակում ընկերությունները 20-30%-ի վնաս են կրում։Նրա խոսքով՝ ԿԲ-ն պետք է ապահովի գների կայունությունը։ ԿԲ-ի պարզաբանումները երկիր դոլարի հոսքի կտրուկ ավելացման մասին չպետք է այդպես ազդեին հասարակության վրա։ Անդրեասյանի խոսքով՝ ԿԲ-ն պարզաբանում է, որ աջակցելով դրամի բարձր փոխարժեքին, դրանով իսկ զսպում է գնաճը, որ հասարակության առավել խոցելի շերտերը չտուժեն:«Բայց հիմա նրանք փորձում են կարճաժամկետ խնդիրը լուծել, հետո ավելի վատ կլինի՝ գնաճն ավելի կաճի։ Սակայն արտադրողները, կառուցապատողները, արտահանողները լուրջ ռիսկերի են բախվում, վնաս են կրում։ Վաղը նրանք ստիպված կլինեն դադարեցնել, կրճատել գործունեությունը, իսկ դա դեֆիցիտ կառաջացնի։ Այդ ամենը կարող է հիպերինֆլյացիայի հանգեցնել», - նշեց Անդրեասյանը։Բացի այդ, նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ երկրի բանկերից ոչ մեկը պատրաստ չէ դոլարի ֆիքսված փոխարժեքով վարկեր տրամադրել, որ մեկ տարի անց ընկերությունը բանկին վերադարձնի վարկը նույն փոխարժեքով, ռիսկերի առանց տատանումների:
https://arm.sputniknews.ru/20220715/khajtarak-vitshak-e-artadroghnery-krtshatumner-en-anum-artahanoghnery-shukaner-kvorcnum-45294699.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/09/26039793_74:0:879:604_1920x0_80_0_0_88ce21003eea91cde8e678b6b1056a8f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոլար, շինարարություն, հայաստան, գնաճ
դոլար, շինարարություն, հայաստան, գնաճ
Դոլարի անկումը բացասաբար է անդրադարձել կառուցապատողների վրա. կարող է դեֆիցիտ առաջանալ
15:06 18.07.2022 (Թարմացված է: 15:07 18.07.2022) «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» ներկայացուցիչները հայտնել են, որ լուրջ մարտահրավերների են բախվել փոխարժեքի կտրուկ տատանումների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի-Sputnik. Sputnik. Բազմաթիվ կառուցապատողներ դոլարի փոխարժեքի կտրուկ անկման ֆոնին բախվել են բիզնեսի շահութաբերության ապահովման խնդրին։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Տիգրան Հարությունյանը։
Նրա խոսքով՝ դոլարի փոխարժեքի անկումը մեկ դոլարի դիմաց 530-520-ից մինչև 400-410 դրամ լուրջ խնդիրների է հանգեցրել։ Բանն այն է, որ տատանումները շատ արագ են տեղի ունենում, և բիզնեսի ու տնտեսության խնդիրն այն է, որ այդ փոփոխությունները կապված չեն հայկական տնտեսության զարգացման հետ։
«Հասարակությունը սովոր է ԱՄՆ դոլարով գնահատել երկու հիմնական ապրանքները՝ տներն ու մեքենաները՝ անկախ այն բանից, որ բոլոր պայմանագրերը կնքվում են դրամով», – ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ շինարարության շուկայում տարաժամկետ բոլոր պայմանագրերը հիմնականում ինդեքսավորվում են դոլարով, իսկ դա խնդիրներ է ստեղծում։ Բացի այդ, շինարարության ծավալների աճը շուկայի վրա ճնշում է գործադրում, ինքնարժեքը մեծացել է։
«Շատ կառուցապատողների մոտ եկամտաբերության հարց է առաջացել, իսկ որոշ դեպքերում կարելի է խոսել վնասի մասին։ Դա մեծ ռիսկեր է պարունակում, ընդհուպ մինչև խնդրահարույց սնանկություններ», - ասաց Հարությունյանը:
Նա ավելացրեց, որ ապագան անկանխատեսելի է, ռիսկերի կառավարման մեխանիզմներ նույնպես չկան։
Նրա գործընկեր Արտակ Անդրեասյանը պարզաբանեց՝ խնդիրն այն է, որ հիմնականում բնակարանները ձեռք են բերվում արտասահմանից ստացված եկամուտների հաշվին: Գնորդների թվում շատ են սփյուռքահայերը, թեև կան նաև օտարերկրացիներ, նրանք արտարժույթով են գնում ու հաշվարկներ անում:
«Բացի այդ, բնակարանների գնորդների զգալի մասը հայաստանցիներ են, որոնց եկամուտները նույնպես արտասահմանից են գալիս», - ասաց Անդրեասյանը:
Կառուցապատողները գնում են նյութեր, որոնք կախված են դոլարի փոխարժեքից, օրինակ, մետաղը, ցեմենտը։ Շատ ընկերություններ ձեռք են բերել նյութերն այն ժամանակ, երբ փոխարժեքը 520-530 դրամ էր մեկ դոլարի դիմաց։
Իսկ հիմա դոլարն էժանացել է, և տարաժամկետ վճարման պայմանով արդեն կնքված պայմանագրերի շրջանակում ընկերությունները 20-30%-ի վնաս են կրում։
«Ցույց տվեք ինձ բիզնեսի ոլորտ, որտեղ եկամուտը կարող է կտրուկ ընկնել 20-25%-ով, և այն կարող է դիմակայել։ Ո՞ր ոլորտում նման շահութաբերություն կա», - հռետորական հարց է տալիս Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ ԿԲ-ն պետք է ապահովի գների կայունությունը։ ԿԲ-ի պարզաբանումները երկիր դոլարի հոսքի կտրուկ ավելացման մասին չպետք է այդպես ազդեին հասարակության վրա։ Անդրեասյանի խոսքով՝ ԿԲ-ն պարզաբանում է, որ աջակցելով դրամի բարձր փոխարժեքին, դրանով իսկ զսպում է գնաճը, որ հասարակության առավել խոցելի շերտերը չտուժեն:
«Բայց հիմա նրանք փորձում են կարճաժամկետ խնդիրը լուծել, հետո ավելի վատ կլինի՝ գնաճն ավելի կաճի։ Սակայն արտադրողները, կառուցապատողները, արտահանողները լուրջ ռիսկերի են բախվում, վնաս են կրում։ Վաղը նրանք ստիպված կլինեն դադարեցնել, կրճատել գործունեությունը, իսկ դա դեֆիցիտ կառաջացնի։ Այդ ամենը կարող է հիպերինֆլյացիայի հանգեցնել», - նշեց Անդրեասյանը։
Բացի այդ, նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ երկրի բանկերից ոչ մեկը պատրաստ չէ դոլարի ֆիքսված փոխարժեքով վարկեր տրամադրել, որ մեկ տարի անց ընկերությունը բանկին վերադարձնի վարկը նույն փոխարժեքով, ռիսկերի առանց տատանումների: