https://arm.sputniknews.ru/20220717/inchu-vardan-atshemjany-vorvoshec-zhvoghvovrdi-het-khvosel-trdat-arqaji-masin-operajvov-45302270.html
Ինչու Վարդան Աճեմյանը որոշեց ժողովրդի հետ «խոսել» Տրդատ արքայի մասին օպերայով
Ինչու Վարդան Աճեմյանը որոշեց ժողովրդի հետ «խոսել» Տրդատ արքայի մասին օպերայով
Sputnik Արմենիա
Արվեստի վաստակավոր գործիչն իր կյանքի չորս տարիները նվիրել է «Սուրբ Տրդատ» օպերայի ստեղծմանը: Աշխատանքը շարունակվել է օրուգիշեր։ 17.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-17T18:05+0400
2022-07-17T18:05+0400
2022-07-17T18:05+0400
հայաստան
օպերա
կոմպոզիտոր
դիլիջան
վարդան աճեմյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45086242_0:0:1600:901_1920x0_80_0_0_9afa45e0f30d512bb50774074f95df48.jpg
Արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Վարդան Աճեմյանը 42-ամյա դադարից հետո գրել է «Սուրբ Տրդատ» օպերան: Խոստովանում է` այդ աշխատանքն իրեն օգնել է հաղթահարել կյանքի դժվար շրջանը։Երեք գործողությամբ ստեղծագործությունը ստեղծվել է հոգևորական Հայր Թովմա (Վահան) Անդրեասյանի լիբրետոյի հիման վրա։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Աճեմյանը պատմեց, որ սյուժեի հիմքում քրիստոնյա աղջկա և հեթանոս երիտասարդի սիրո պատմությունն է։ Վերջում երիտասարդը քրիստոնեություն է ընդունում։Օպերայում ներառված են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի աղոթքները, որոնք հայ զինվորներին ոգեշնչում էին հաղթական մարտի: Աճեմյանի խոսքով՝ թեման այսօր էլ է արդիական։Նրա խոսքով՝ հայր Թովմայի հետ երկար են մտածել, թե ում մասին են օպերա գրելու՝ Տիգրան Մեծի՞, թե՞ Տրդատ Գ-ի։ Արդյունքում ընտրել են այն արքային, որի օրոք քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն է հռչակվել։Արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանն իր կյանքի չորս տարիները նվիրել է «Սուրբ Տրդատ» օպերայի ստեղծմանը: Աշխատանքը շարունակվել է օրուգիշեր։ Արդյունքում ստացվել է օպերա հաղթանակի, սիրո, գեղեցկության, իր արքային հավատացող ժողովրդի մասին։«2,5 ժամանոց երաժշտությամբ այս խոշոր ստեղծագործության հիմքում մեր հերոսական անցյալն է։ Հենց Տրդատի օրոք է ընդունվել քրիստոնեությունը։ Օպերայում ոչ մի բացասական բան չկա, մենք լիբրետիստի՝ հայր Թովմայի հետ փորձել ենք միայն դրականը փոխանցել»,- ասում է Աճեմյանը։Այժմ նոտաներն են թվայանացնում։ Առաջիկայում հանդիսատեսին կներկայացվի «Սուրբ Տրդատի» համերգային կատարումը։ Սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, արդեն ձայնագրվել են ստեղծագործության վեց հատվածները։Աճեմյանը կարծում է, որ այս օպերան բեմադրելը բարդ կլինի, որովհետև շատ գումար է պետք, սակայն նա լավատեսությունը չի կորցնում և հուսով է, որ դա վաղ թե ուշ տեղի կունենա: Օպերայով արդեն հետաքրքրվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը։Երբ ստեղծագործելը փրկում էՕպերայի վրա աշխատելը ժամանակին Աճեմյանին օգնել է հաղթահարել իր կյանքի բարդ փուլը։ Հիշում է, որ 1995 թվականին, երբ երկիրը դեռ ուշքի չէր եկել պատերազմից, էլի աշխատանքը փրկեց. կոմպոզիտորն այն ժամանակ տոնական ուվերտյուրա գրեց։Աճեմյանը նաև բեմադրության փորձ ունի․ 80-ականներին օպերայի թատրոնի բեմում մեծ հաջողությամբ ցուցադրվում էր նրա գրած «Կիկոսի մահը» կատակերգական օպերան։Աճեմյանի համար դա կարևոր ձեռքբերում էր, քանի որ ամբողջ կյանքում ստիպված էր թե՛ իրեն, թե՛ հանրությանը ապացուցել, որ ինքը հռչակավոր դերասանական տոհմի արժանի շարունակողն է։Նրա անվանակից հանրահայտ պապը խորհրդային շրջանի թատերական ռեժիսոր էր, տատը՝ Արուս Ասրյանը, հայտնի դերասանուհի, հայրը՝ Ալեքսանդր Աճեմյանը, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։Վարդան Աճեմյանը խոստովանում է, որ նման մթնոլորտում ապրելը, աշխատելը շատ լավ էր, բայց պիտի ապացուցեր, որ ինքը հենց այնպես չի մտել այդ ոլորտ։Կար նաև Դիլիջանը․․․Աճեմյանը հաճախ է հիշում Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանն անցկացված երեկոները։ Այդ տարիներին Դիլիջանում էին հավաքվում և ստեղծագործում մեծերը՝ Գիա Կանչելին, Դմիտրի Շոստակովիչը, Բենջամին Բրիտտենը և մի շարք ուրիշներ։«Մենք միասին էինք ապրում, աշխատում, ֆուտբոլ խաղում։ Շա՜տ հետաքրքիր էր։ Պատկերացրեք ֆուտբոլ՝ անվանի կոմպոզիտորների մասնակցությամբ, իսկ մրցավարը Դմիտրի Շոստակովիչն էր։ Այդ բոլոր մարդիկ անկրկնելի մթնոլորտ էին ստեղծում»,- ասում է նա։Վիճում էին ստեղծագործության, երաժշտության մասին, քննադատություն էլ էր լինում։ Մի անգամ վեճը վերահսկողությունից դուրս եկավ, ստիպված եղան շտապօգնություն կանչել։ Կոմպոզիտորը վստահեցնում է` ստեղծագործական մթնոլորտն այն ժամանակ լիովին այլ էր։ Առնո Բաբաջանյանը հաճախ էր հավաքում հայտնի կոմպոզիտորներին, երաժիշտներին, դերասաններին և ցույց տալիս իր ստեղծագործությունները, որոնք հետագայում հիթ էին դառնում։Դիլիջանի կոմպոզիտորների տուն էին գալիս նաև այնպիսի մեծություններ, ինչպիսիք էին Ռոստրոպովիչը, Մայա Պլիսեցկայան, Շչեդրինը։ Աճեմյանի խոսքով` այդ մարդկանց հետ հեշտ էր, քանի որ մեծերը միշտ պարզ են ու շատ մոտ բնությանը։«Նրանք «բզիկներ» չունեին, նրանց հետ շփվելը շատ հեշտ էր»,- ասում է Աճեմյանը։Նա ցավով է նշում, որ այդ ժամանակն անցել է։ Աճեմյանի կարծիքով՝ այսօր իր ոլորտում չափազանց շատ են պատահական մարդիկ, որոնք որևէ ընդհանուր բան չունեն թատրոնի և երաժշտության հետ։ Նա վստահ է, որ իրավիճակը կարելի է փոխել, և առաջին հերթին պետք է սկսել դպրոցից։
դիլիջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45086242_76:0:1500:1068_1920x0_80_0_0_32a8a40da56dd112e5454033b0d75e56.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
հայաստան, օպերա, կոմպոզիտոր, դիլիջան, վարդան աճեմյան
հայաստան, օպերա, կոմպոզիտոր, դիլիջան, վարդան աճեմյան
Ինչու Վարդան Աճեմյանը որոշեց ժողովրդի հետ «խոսել» Տրդատ արքայի մասին օպերայով
Արվեստի վաստակավոր գործիչն իր կյանքի չորս տարիները նվիրել է «Սուրբ Տրդատ» օպերայի ստեղծմանը: Աշխատանքը շարունակվել է օրուգիշեր։
Արվեստի վաստակավոր գործիչ,
Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Վարդան Աճեմյանը 42-ամյա դադարից հետո գրել է «Սուրբ Տրդատ» օպերան: Խոստովանում է` այդ աշխատանքն իրեն օգնել է հաղթահարել կյանքի դժվար շրջանը։
Երեք գործողությամբ ստեղծագործությունը ստեղծվել է հոգևորական Հայր Թովմա (Վահան) Անդրեասյանի լիբրետոյի հիման վրա։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Աճեմյանը պատմեց, որ սյուժեի հիմքում քրիստոնյա աղջկա և հեթանոս երիտասարդի սիրո պատմությունն է։ Վերջում երիտասարդը քրիստոնեություն է ընդունում։
Օպերայում ներառված են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի աղոթքները, որոնք հայ զինվորներին ոգեշնչում էին հաղթական մարտի: Աճեմյանի խոսքով՝ թեման այսօր էլ է արդիական։
«Հիմքում մեր հերոսական անցյալն է։ Սա ստեղծագործություն է հույսի, հաղթանակի, քրիստոնեության, սիրո, այն ամենի մասին, ինչի կարիքը մենք ունենք այսօր։ Պետք է մասնագիտական մակարդակով դիմել ակունքներին, մեր ակունքները շատ հարուստ են։ Վերցնենք թեկուզ երաժշտությունը։ Մենք այնպիսի՜ շարականներ ունենք։ Ես այդպիսի հարստություն ունեցող այլ ժողովուրդ չգիտեմ, անհնար է դա չօգտագործել»,- ընդգծում է կոմպոզիտորը։
Նրա խոսքով՝ հայր Թովմայի հետ երկար են մտածել, թե ում մասին են օպերա գրելու՝ Տիգրան Մեծի՞, թե՞ Տրդատ Գ-ի։ Արդյունքում ընտրել են այն արքային, որի օրոք քրիստոնեությունը
Հայաստանում պետական կրոն է հռչակվել։
Արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանն իր կյանքի չորս տարիները նվիրել է «Սուրբ Տրդատ» օպերայի ստեղծմանը: Աշխատանքը շարունակվել է օրուգիշեր։ Արդյունքում ստացվել է օպերա հաղթանակի, սիրո, գեղեցկության, իր արքային հավատացող ժողովրդի մասին։
«2,5 ժամանոց երաժշտությամբ այս խոշոր ստեղծագործության հիմքում մեր հերոսական անցյալն է։ Հենց Տրդատի օրոք է ընդունվել քրիստոնեությունը։ Օպերայում ոչ մի բացասական բան չկա, մենք լիբրետիստի՝ հայր Թովմայի հետ փորձել ենք միայն դրականը փոխանցել»,- ասում է Աճեմյանը։
Այժմ նոտաներն են թվայանացնում։ Առաջիկայում հանդիսատեսին կներկայացվի «Սուրբ Տրդատի» համերգային կատարումը։ Սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, արդեն ձայնագրվել են ստեղծագործության վեց հատվածները։
Աճեմյանը կարծում է, որ այս օպերան բեմադրելը բարդ կլինի, որովհետև շատ գումար է պետք, սակայն նա լավատեսությունը չի կորցնում և հուսով է, որ դա վաղ թե ուշ տեղի կունենա: Օպերայով արդեն հետաքրքրվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը։
Երբ ստեղծագործելը փրկում է
Օպերայի վրա աշխատելը ժամանակին Աճեմյանին օգնել է հաղթահարել իր կյանքի բարդ փուլը։ Հիշում է, որ 1995 թվականին, երբ երկիրը դեռ ուշքի չէր եկել պատերազմից, էլի աշխատանքը փրկեց. կոմպոզիտորն այն ժամանակ տոնական ուվերտյուրա գրեց։
Աճեմյանը նաև բեմադրության փորձ ունի․ 80-ականներին օպերայի թատրոնի բեմում մեծ հաջողությամբ ցուցադրվում էր նրա գրած «Կիկոսի մահը» կատակերգական օպերան։
«Օպերան կարող էր նաև Մոսկվայում բեմադրվել։ Բորիս Պոկրովսկուն (այն ժամանակ Մոսկվայի Մեծ թատրոնի ռեժիսորն էր՝ խմբ․) շատ էր դուր եկել Թամար Դեմուրյանի փայլուն թարգմանությունը։ Սակայն չստացվեց։ Երկրաշարժի և պատերազմի պատճառով օպերան այդպես էլ չհայտնվեց մոսկովյան բեմում։ Բայց ես մինչև այսօր պահում եմ այն թուղթը, որով նրանք էին հավանություն էին տվել բեմադրությանը»,- ասում է նա։
Աճեմյանի համար դա կարևոր ձեռքբերում էր, քանի որ ամբողջ կյանքում ստիպված էր թե՛ իրեն, թե՛ հանրությանը ապացուցել, որ ինքը հռչակավոր դերասանական տոհմի արժանի շարունակողն է։
Նրա անվանակից հանրահայտ պապը խորհրդային շրջանի թատերական ռեժիսոր էր, տատը՝ Արուս Ասրյանը, հայտնի դերասանուհի, հայրը՝ Ալեքսանդր Աճեմյանը, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։
Վարդան Աճեմյանը խոստովանում է, որ նման մթնոլորտում ապրելը, աշխատելը շատ լավ էր, բայց պիտի ապացուցեր, որ ինքը հենց այնպես չի մտել այդ ոլորտ։
Աճեմյանը հաճախ է հիշում Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանն անցկացված երեկոները։ Այդ տարիներին Դիլիջանում էին հավաքվում և ստեղծագործում մեծերը՝ Գիա Կանչելին, Դմիտրի Շոստակովիչը, Բենջամին Բրիտտենը և մի շարք ուրիշներ։
«Մենք միասին էինք ապրում, աշխատում, ֆուտբոլ խաղում։ Շա՜տ հետաքրքիր էր։ Պատկերացրեք ֆուտբոլ՝ անվանի կոմպոզիտորների մասնակցությամբ, իսկ մրցավարը Դմիտրի Շոստակովիչն էր։ Այդ բոլոր մարդիկ անկրկնելի մթնոլորտ էին ստեղծում»,- ասում է նա։
Վիճում էին ստեղծագործության, երաժշտության մասին, քննադատություն էլ էր լինում։ Մի անգամ վեճը վերահսկողությունից դուրս եկավ, ստիպված եղան շտապօգնություն կանչել։ Կոմպոզիտորը վստահեցնում է` ստեղծագործական մթնոլորտն այն ժամանակ լիովին այլ էր։
Առնո Բաբաջանյանը հաճախ էր հավաքում հայտնի կոմպոզիտորներին, երաժիշտներին, դերասաններին և ցույց տալիս իր ստեղծագործությունները, որոնք հետագայում հիթ էին դառնում։
Դիլիջանի կոմպոզիտորների տուն էին գալիս նաև այնպիսի մեծություններ, ինչպիսիք էին Ռոստրոպովիչը, Մայա Պլիսեցկայան, Շչեդրինը։ Աճեմյանի խոսքով` այդ մարդկանց հետ հեշտ էր, քանի որ մեծերը միշտ պարզ են ու շատ մոտ բնությանը։
«Նրանք «բզիկներ» չունեին, նրանց հետ շփվելը շատ հեշտ էր»,- ասում է Աճեմյանը։
Նա ցավով է նշում, որ այդ ժամանակն անցել է։ Աճեմյանի կարծիքով՝ այսօր իր ոլորտում չափազանց շատ են պատահական մարդիկ, որոնք որևէ ընդհանուր բան չունեն թատրոնի և երաժշտության հետ։ Նա վստահ է, որ իրավիճակը կարելի է փոխել, և առաջին հերթին պետք է սկսել դպրոցից։