https://arm.sputniknews.ru/20220717/inch-en-mtatsum-hajastan-ajcelvogh-otarerkracinery-45207360.html
Ինչ են մտածում Հայաստան այցելող օտարերկրացիները
Ինչ են մտածում Հայաստան այցելող օտարերկրացիները
Sputnik Արմենիա
Մենք էլ մի հետաքրքիր պատմություն լսեցինք. զբոսաշրջիկներից մեկը պատմեց, թե ինչպես է շփոթել վարձակալած բնակարանը։ 17.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-17T09:55+0400
2022-07-17T09:55+0400
2022-07-17T09:55+0400
գառնի
հայաստան
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45112800_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2aa483974c9513e8fabc2382f7b1dab5.jpg
Ճանապարհորդությունը Հայաստան անհնար է պատկերացնել առանց մայրաքաղաք Երևան այցելելու։ Չի կարելի անտեսել նաև Գառնու հեթանոսական տաճարը, որը Հայաստան եկած զբոսաշրջիկների համար պարտադիր այցելելու վայրերից է։ Հենց այստեղ էլ նրանք ներկայացրին իրենց տպավորությունները Sputnik Արմենիայի թղթակիցներին։ Ի՞նչն է դուր գալիս զբոսաշրջիկներին Հայաստանում: Առաջին հերթին՝ մթնոլորտը։ Ցավոք, աչքի է զարնում նաև ճամփեզրի երկայնքով թափած աղբը։ Զբոսաշրջիկները նշում են, որ հիանում են աներևակայելի գեղեցիկ լեռներով ու բնապատկերով, սակայն ոտքերի տակ աղբը սարսափելի զայրացնում է:Զբոսաշրջիկներին ամենից շատ գրավում է հայերի հյուրընկալությունը։ Հայտնվելով Հայաստանում՝ օտարերկրացին հաստատ առանց գիշերակացի չի մնա։ Շատ զբոսաշրջիկներ, որոնք եղել են Հայաստանում, համացանցում գրում են «աղաղակող քարերի երկրում» իրենց արկածների մասին։ Մենք էլ մի հետաքրքիր պատմություն լսեցինք. զբոսաշրջիկներից մեկը պատմեց, թե ինչպես է շփոթել վարձակալած բնակարանը։ Իսկ ինչ եղավ հետո՝ դիտեք տեսանյութում:
գառնի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45112800_480:0:1920:1080_1920x0_80_0_0_a186a8bed178b8570f03558e60a455d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գառնի, հայաստան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, տեսանյութ, տեսանյութեր, видео
գառնի, հայաստան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ինչ են մտածում Հայաստան այցելող օտարերկրացիները
Մենք էլ մի հետաքրքիր պատմություն լսեցինք. զբոսաշրջիկներից մեկը պատմեց, թե ինչպես է շփոթել վարձակալած բնակարանը։
Ճանապարհորդությունը Հայաստան անհնար է պատկերացնել առանց մայրաքաղաք Երևան այցելելու։ Չի կարելի անտեսել նաև Գառնու հեթանոսական տաճարը, որը Հայաստան եկած զբոսաշրջիկների համար պարտադիր այցելելու վայրերից է։ Հենց այստեղ էլ նրանք ներկայացրին իրենց տպավորությունները
Sputnik Արմենիայի թղթակիցներին։ Ի՞նչն է դուր գալիս զբոսաշրջիկներին Հայաստանում: Առաջին հերթին՝ մթնոլորտը։
Այստեղ կարելի է զգալ բնության ողջ գեղեցկությունը, այցելել տաճարներ, համտեսել հայկական համեղ ուտեստներ: Առաջին հերթին զբոսաշրջիկներն առանձնացնում են ծիրանն ու կանաչեղենը, որն այստեղ բոլորովին այլ համ ունի։
Ցավոք, աչքի է զարնում նաև ճամփեզրի երկայնքով թափած աղբը։ Զբոսաշրջիկները նշում են, որ հիանում են աներևակայելի գեղեցիկ լեռներով ու բնապատկերով, սակայն ոտքերի տակ աղբը սարսափելի զայրացնում է:
Զբոսաշրջիկներին ամենից շատ գրավում է հայերի հյուրընկալությունը։ Հայտնվելով Հայաստանում՝ օտարերկրացին հաստատ առանց գիշերակացի չի մնա։ Շատ զբոսաշրջիկներ, որոնք եղել են Հայաստանում, համացանցում գրում են «աղաղակող քարերի երկրում» իրենց արկածների մասին։ Մենք էլ մի հետաքրքիր պատմություն լսեցինք. զբոսաշրջիկներից մեկը պատմեց, թե ինչպես է շփոթել վարձակալած բնակարանը։ Իսկ ինչ եղավ հետո՝ դիտեք տեսանյութում: