00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՀՀ–ում բեռնատարները վարում են եռակի ծանրաբեռնվածությամբ` վնաս հասցնելով ճանապարհներին

ՀՀ–ում բեռնատարները վարում են եռակի ծանրաբեռնվածությամբ` վնաս հասցնելով ճանապարհներին
Բաժանորդագրվել
«Արթիկ ճանշին» ՓԲԸ տնօրեն Վահագ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում ավտոմեքենաների, հատկապես բեռնատարների համար ճանապարհային կշեռքների համակարգ ներդնելու թեմային։
Ճանապարհային կշեռքների համակարգը մեզանում պետք է վաղուց գործարկվեր։ Նման կարծիք ունի «Արթիկ ճանշին» ՓԲԸ տնօրեն Վահագ Բաղդասարյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ընդգծում է, որ անգամ չարժե նայել կշեռքների գնին, այլ անհրաժեշտ է ձեռք բերել հնարավորինս շատ, որովհետև կշեռքների գինն ուղիղ համեմատական չէ բեռնատարների կողմից մեր ճանապարհներին հասցված վնասին։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հուլիսի 15-ի նիստում հայտարարեց, որ Հայաստանում պետք է պարտադիր ճանապարհային կշեռքների համակարգ լինի, քանի որ երկրում մեծ թափով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին զուգահեռ ճանապարհների որակական խնդիրները չեն լուծվել։ Ըստ նրա` Ճանապարհների որակի վրա շատ հաճախ ազդում է սահմանվածից ավելի քաշով բեռնված բեռնատարների երթևեկությունը։
Բաղդասարյանն ասում է, որ գրեթե բոլոր երկրների ավտոճանապարհներին նման կշեռքներ կան, և եթե մեքենաների բեռը նույնիսկ 100 կիլոգրամով գերազանցում է սահմանված քաշը, ապա նրանց երթևեկն արգելվում է, մինչդեռ Հայաստանում բեռնատարներն ընթանում են եռակի ծանրաբեռնվածությամբ։
«Ձեռնարկատերերն ու բեռնատարներ շահագործող կազմակերպությունների ղեկավարները պետք է գիտակցեն, որ գերշահույթի նպատակով մեքենաների գերբեռնման արդյունքում ճանապարհները ժամանակից շուտ շարքից դուրս են գալիս։ Իհարկե հնարավոր չէ բոլոր ճանապարհները վերահսկել, բայց գոնե պարբերաբար պետք է մարզերում շրջեն և կշռեն բեռնատարները»,– ասաց «Արթիկ ճանշին» ՓԲԸ տնօրենը։
Բաղդասարյանը տեղեկացրեց, որ իրենց ընկերությունն այժմ ճանապարհաշինական աշխատանքներ է իրականացնում Հոռոմ-Արթիկ- Ալագյազ հատվածում և արդեն տեղ–տեղ մեքենաները վնաս են հասցրել ճանապարհին։ Նա հորդորեց հատկապես կշեռքները գործարկել հանքերից դուրս եկող ճանապարհների մատույցներում, որտեղ ավելի հաճախ կարելի հանդիպել գերբեռնված բեռնատարների, ինչպես նաև ուշադրություն դարձնել ապրանքներ տեղափոխող ծանրաքաշ մեքենաների երթևեկությանը։
«Պետք է նաև բարձրացնել տուգանքների չափը, նույնիսկ մեքենաները տանել տուգանային հրապարակ։ Գիտեք` 100 հազար դրամի չափով տուգանքը գերբեռնված մեքենաների համար ի՞նչ է որ, մեկ ուղերթ ավել կիրականացնեն ու վնասը կծածկեն, պարզապես կվճարեն տուգանքը ու կշարունակեն երթևեկել` վնաս հասցնելով ճանապարհներին։ Գերբեռնված մեքենաները վտանգավոր են նաև արգելակման ժամանակ, օրինակ` 30 տոննա տարողությամբ մեքենայի կտրուկ արգելակման պահին սեղմման աստիճանը ավելանում է կրկնակի` վնաս հասցնելով ասֆալտի շերտին»,– ասաց Բաղդասարյանը։
Նրա կարծիքով` յուրաքանչյուր մարզում պետք է գործի առնվազն երկու–երեք կշեռք, և տեղի տեսչական մարմինն էլ պետք է վերահսկի աշխատանքը` հնարավորինս կանխելով մեքենաների գերբեռնվածության դեպքերը։
ՀՀ կառավարությանն առընթեր տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի տեղեկատվության համաձայն` նախնական շրջանում Հայաստանում ընդամենը 2 շարժական կշեռք է եղել, որոնք պարբերաբար տեղից տեղ էին տեղափոխում` ճանապարհների վրա հսկողություն իրականացնելու նպատակով։ Դրանից հետո կառավարության հատկացրած միջոցներով ձեռք են բերվել ևս 3 կշեռքներ։
Ընթացիկ տարում բեռնատարների երթևեկության հետ կապված 60 իրավախախտման դեպք է արձանագրվել` ընդհանուր 13.6 մլն դրամի չափով։
Իրանական բեռնատարները վերսկսել են երթևեկությունը Կապան-Գորիս մայրուղով
Լրահոս
0