https://arm.sputniknews.ru/20220716/ukrainajum-tvochkaui-artadrutjan-ev-veranvorvogman-artadramaser-en-vochnchacvel-rd-pn-45332821.html
Ուկրաինայում «Տոչկա–Ու»–ի արտադրության և վերանորոգման արտադրամասեր են ոչնչացվել. ՌԴ ՊՆ
Ուկրաինայում «Տոչկա–Ու»–ի արտադրության և վերանորոգման արտադրամասեր են ոչնչացվել. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ԶՈւ–ն փաստացի ոչնչացրել է Սևերսկի ուղղությամբ գործող Ուկրաինայի 115-րդ բրիգադը։ 16.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-16T15:01+0400
2022-07-16T15:01+0400
2022-07-16T15:02+0400
ռուսաստան
ուկրաինա
ավիացիա
պատերազմ
դոնբաս
հակաօդային պաշտպանություն (հօպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/03/44631833_0:0:3169:1784_1920x0_80_0_0_9650174e6b569c4f79832e1d25226308.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՌԴ զինվորականները մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով Դնեպրոպետրովսկի «Հարավային մեքենաշինական գործարանում» («Յուժմաշ») «Տոչկա–Ու» բալիստիկ հրթիռների ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի բաղկացուցիչների արտադրության և վերանորոգման արտադրամասեր են ոչնչացրել։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ–ն։Նեոնացիստները սադրանք են պատրաստում Դնեպրոպետրովսկում կամուրջը պայթեցնելու ծրագրով. ՌԴ ՊՆԲացի այդ, ՌԴ ԶՈւ–ն փաստացի ոչնչացրել է Սևերսկի ուղղությամբ գործող Ուկրաինայի 115-րդ բրիգադը։Նշվում է, որ «բրիգադի համալրման համար հրատապ կերպով Սևերսկի, Նիկոլարկայի և ուկրաինական բանակի վերահսկողության տակ գտնվող այլ մերձակա բնակավայրերի բնակիչների են մոբիլիզացնում»։Ռուսական ավիացիան և հրետանին էլ մեկ օրում խոցել են ուկրաինական զինվորականների կառավարման 21 կետ և զինամթերքի 5 պահեստ։Ուկրաինացի զինվորականները ԴԺՀ–ի հիվանդանոցներում սպառազինություն են տեղակայում. ՌԴ ՊՆԱյսօր հրապարակած ՌԴ ՊՆ ամփոփագրից տեղեկանում ենք նաև, որ ՌԴ կործանիչները ևս 3 ուկրաինական ինքնաթիռ և 2 ուղղաթիռ են ոչնչացրել։Բացի այդ, օդում ուկրաինական երկու ուղղաթիռ է խոցվել` «Մի-8»–ը Վելիկայա Նովոսյոլկայի շրջանում և «Մի-24»,ը` ԴԺՀ–ի Սևերսկիում։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 143-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/03/44631833_229:0:2960:2048_1920x0_80_0_0_b25eb2155162e573b59c3d29474dd447.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, ավիացիա, պատերազմ, դոնբաս, հակաօդային պաշտպանություն (հօպ)
ռուսաստան, ուկրաինա, ավիացիա, պատերազմ, դոնբաս, հակաօդային պաշտպանություն (հօպ)
Ուկրաինայում «Տոչկա–Ու»–ի արտադրության և վերանորոգման արտադրամասեր են ոչնչացվել. ՌԴ ՊՆ
15:01 16.07.2022 (Թարմացված է: 15:02 16.07.2022) ՌԴ ԶՈւ–ն փաստացի ոչնչացրել է Սևերսկի ուղղությամբ գործող Ուկրաինայի 115-րդ բրիգադը։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՌԴ զինվորականները մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով Դնեպրոպետրովսկի «Հարավային մեքենաշինական գործարանում» («Յուժմաշ») «Տոչկա–Ու» բալիստիկ հրթիռների ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի բաղկացուցիչների արտադրության և վերանորոգման արտադրամասեր են ոչնչացրել։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Բացի այդ, ՌԴ ԶՈւ–ն փաստացի ոչնչացրել է Սևերսկի ուղղությամբ գործող Ուկրաինայի 115-րդ բրիգադը։
«Միայն վերջին երկու օրում տվյալ զորամիավորումը անձնակազմի ավելի քան 600 անդամ է կորցրել», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Նշվում է, որ «բրիգադի համալրման համար հրատապ կերպով Սևերսկի, Նիկոլարկայի և ուկրաինական բանակի վերահսկողության տակ գտնվող այլ մերձակա բնակավայրերի բնակիչների են մոբիլիզացնում»։
Ռուսական ավիացիան և հրետանին էլ մեկ օրում խոցել են ուկրաինական զինվորականների կառավարման 21 կետ և զինամթերքի 5 պահեստ։
Այսօր հրապարակած ՌԴ ՊՆ ամփոփագրից տեղեկանում ենք նաև, որ ՌԴ կործանիչները ևս 3 ուկրաինական ինքնաթիռ և 2 ուղղաթիռ են ոչնչացրել։
Բացի այդ, օդում ուկրաինական երկու ուղղաթիռ է խոցվել` «Մի-8»–ը Վելիկայա Նովոսյոլկայի շրջանում և «Մի-24»,ը` ԴԺՀ–ի Սևերսկիում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 143-րդ օրը։