https://arm.sputniknews.ru/20220716/turqiajum-gerezmanner-en-averel-hreakan-hamajnqy-pataskhan-e-pahanjum-45349921.html
Թուրքիայում գերեզմաններ են ավերել. հրեական համայնքը պատասխան է պահանջում
Թուրքիայում գերեզմաններ են ավերել. հրեական համայնքը պատասխան է պահանջում
Sputnik Արմենիա
Տեղի ունեցածը դատապարտել է Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը։ 16.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-16T19:54+0400
2022-07-16T19:54+0400
2022-07-16T20:14+0400
վանդալիզմ
հրեա
գերեզման
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/10/45349080_0:512:1536:1376_1920x0_80_0_0_d0975d92989e7e7715046d78531b6104.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Անցած գիշեր անհայտ անձինք պղծել են Թուրքիայում գտնվող հրեական գերեզմանոցը։Այս մասին Twitter-ում հայտարարել է Թուրքիայի հրեական համայնքը` հրապարկելով վանդալիզմի ենթարկված գերեզմանաքարերի լուսանկարները։«Կեսգիշերին ներխուժել են մեր «Հասկոյ» գերեզմանատուն և ավերել մեր 36 տապանաքարերը։ Գործը բոլոր լուսանկարներով և գիշերային ձայնագրություններով ուղարկվել է պատկան մարմիններին, և մենք ակնկալում ենք, որ այս վանդալիզմի մեղավորները հնարավորինս շուտ կձերբակալվեն»,- ասված է հայտարարության մեջ։Տեղի ունեցածը Twitter-ի իր միկրոբլոգում դատապարտել է Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը։ «Մենք խստորեն դատապարտում ենք այդ նողկալի հարձակումը։ Համապատասխան կառույցները ձեռնարկում են բոլոր միջոցները` հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։ Մենք երբեք թույլ չենք տա, որ հարձակվեն սուրբ արժեքների վրա և փորձեն կռիվ ու թշնամանք սերմանել մեր հասարակության մեջ»,- գրել է Էրդողանի խորհրդականը։Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, որ հրեական գերեզմանատանը կատարված վանդալիզմի հեղինակները 11-13 տարեկան 5 երեխաներ են եղել։Պաշտոնական տվյալներով` նրանք գերեզմանատան տարածքում շրջել և կոտրել են ոչ թե 36, ինչպես հայտարարվել էր, այլ 81 տապանաքար:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/10/45349080_0:421:1536:1573_1920x0_80_0_0_2b7c806f7b0524e0bce244e803d681b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վանդալիզմ, հրեա, գերեզման, թուրքիա
վանդալիզմ, հրեա, գերեզման, թուրքիա
Թուրքիայում գերեզմաններ են ավերել. հրեական համայնքը պատասխան է պահանջում
19:54 16.07.2022 (Թարմացված է: 20:14 16.07.2022) Տեղի ունեցածը դատապարտել է Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Անցած գիշեր անհայտ անձինք պղծել են Թուրքիայում գտնվող հրեական գերեզմանոցը։
Այս մասին
Twitter-ում հայտարարել է Թուրքիայի հրեական համայնքը` հրապարկելով վանդալիզմի ենթարկված գերեզմանաքարերի լուսանկարները։
«Կեսգիշերին ներխուժել են մեր «Հասկոյ» գերեզմանատուն և ավերել մեր 36 տապանաքարերը։ Գործը բոլոր լուսանկարներով և գիշերային ձայնագրություններով ուղարկվել է պատկան մարմիններին, և մենք ակնկալում ենք, որ այս վանդալիզմի մեղավորները հնարավորինս շուտ կձերբակալվեն»,- ասված է հայտարարության մեջ։
Տեղի ունեցածը
Twitter-ի իր միկրոբլոգում դատապարտել է Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը։
«Մենք խստորեն դատապարտում ենք այդ նողկալի հարձակումը։ Համապատասխան կառույցները ձեռնարկում են բոլոր միջոցները` հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։ Մենք երբեք թույլ չենք տա, որ հարձակվեն սուրբ արժեքների վրա և փորձեն կռիվ ու թշնամանք սերմանել մեր հասարակության մեջ»,- գրել է Էրդողանի խորհրդականը։
Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, որ հրեական գերեզմանատանը կատարված վանդալիզմի հեղինակները 11-13 տարեկան 5 երեխաներ են եղել։
Պաշտոնական տվյալներով` նրանք գերեզմանատան տարածքում շրջել և կոտրել են ոչ թե 36, ինչպես հայտարարվել էր, այլ 81 տապանաքար: