https://arm.sputniknews.ru/20220716/tshapvoniajum-hvordarat-andzrevneri-pattsharvov-tarhanum-e-hajtararvel-138-hazar-mardu-hamar-45344724.html
Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով տարհանում է հայտարարվել 138 հազար մարդու համար
Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով տարհանում է հայտարարվել 138 հազար մարդու համար
Sputnik Արմենիա
Որոշ շրջաններում մեկ օրվա ընթացքում տեղումների ամսական նորմայի չափով անձրև է տեղացել, փողոցները հեղեղված են։ 16.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-16T18:52+0400
2022-07-16T18:52+0400
2022-07-16T19:40+0400
ճապոնիա
ջրհեղեղ
անձրև
էվակուացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/10/45341022_0:5:3071:1732_1920x0_80_0_0_2ba775c5485c151e85f8b2da35ebbeb0.jpg
ԵՐԵՎԱն, 16 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի տարբեր հատվածներում ավելի քան 138 հազար մարդ տարհանման հրահանգ է ստացել ռեկորդային հորդառատ անձրևների առաջացրած սողանքների վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NHK հեռուստաալիքին։Իսինոմակի քաղաքում տարհանվելու հրահանգ է տրվել 8,5 հազար մարդու։ Այնտեղ որոշ շրջաններում մեկ օրվա ընթացքում տեղումների ամսական նորմայի չափով անձրև է տեղացել, փողոցները հեղեղված են, մարդիկ նավակներով են դուրս գալիս։Կենտրոնական Ճապոնիայում գտնվող Վակայամա պրեֆեկտուրայում տարհանման հրահանգ է ստացել շուրջ 15 հազար մարդ։ Կանագավա պրեֆեկտուրայի Սագամիհարա քաղաքում` Տոկիոյի հարևանությամբ, 42.8 հազար մարդ։ Սիձուոկայի պրեֆեկտուրայում տարհանման հրահանգ է ստացել ավելի քան 72 հազար մարդ։Ֆրանսիայում անոմալ շոգ է գրանցվել. հրդեհները չեն դադարումԱռատ անձրևներով մթնոլորտային ալիք է անցել Ճապոնիայի գրեթե ողջ տարածքով` հյուսիսային շրջաններից մինչև հարավ-արևմուտք։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ անձրևները կշարունակվեն մինչև կիրակի, որոշ շրջաններում մեկ ժամի ընթացքում կարող են շուրջ 50 մմ տեղումներ գրանցվել։Ճապոնիայում անոմալ շոգ եղանակի պատճառով կառավարությունը հորդորում է խնայել էլեկտրաէներգիան
ճապոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/10/45341022_0:0:2731:2048_1920x0_80_0_0_760e1b83b62b91a244582d2d36e394bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճապոնիա, ջրհեղեղ, անձրև, էվակուացիա
ճապոնիա, ջրհեղեղ, անձրև, էվակուացիա
Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով տարհանում է հայտարարվել 138 հազար մարդու համար
18:52 16.07.2022 (Թարմացված է: 19:40 16.07.2022) Որոշ շրջաններում մեկ օրվա ընթացքում տեղումների ամսական նորմայի չափով անձրև է տեղացել, փողոցները հեղեղված են։
ԵՐԵՎԱն, 16 հուլիսի –
Sputnik. Ճապոնիայի տարբեր հատվածներում ավելի քան 138 հազար մարդ տարհանման հրահանգ է ստացել ռեկորդային հորդառատ անձրևների առաջացրած սողանքների վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով NHK հեռուստաալիքին։
Տարհանման մասին հրահանգը սպառնալիքների հնարավոր 5 մակարդակներից 4-րդն է, ինչը նշանակում է, որ խորհուրդ է տրվում անվտանգ վայր տեղափոխվել, քանի դեռ դա հնարավոր է։ Հաջորդ` հինգերորդ մակարդակը կյանք փրկելու անհրաժեշտություն է նշանակում անմիջական վտանգի պատճառով: Իշխանությունները կոչ են անում ավարտել տարհանումը մինչև հինգերորդ մակարդակի հայտարարումը։
Իսինոմակի քաղաքում տարհանվելու հրահանգ է տրվել 8,5 հազար մարդու։ Այնտեղ որոշ շրջաններում մեկ օրվա ընթացքում տեղումների ամսական նորմայի չափով անձրև է տեղացել, փողոցները հեղեղված են, մարդիկ նավակներով են դուրս գալիս։
Կենտրոնական Ճապոնիայում գտնվող Վակայամա պրեֆեկտուրայում տարհանման հրահանգ է ստացել շուրջ 15 հազար մարդ։ Կանագավա պրեֆեկտուրայի Սագամիհարա քաղաքում` Տոկիոյի հարևանությամբ, 42.8 հազար մարդ։ Սիձուոկայի պրեֆեկտուրայում տարհանման հրահանգ է ստացել ավելի քան 72 հազար մարդ։
Առատ անձրևներով մթնոլորտային ալիք է անցել Ճապոնիայի գրեթե ողջ տարածքով` հյուսիսային շրջաններից մինչև հարավ-արևմուտք։
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ անձրևները կշարունակվեն մինչև կիրակի, որոշ շրջաններում մեկ ժամի ընթացքում կարող են շուրջ 50 մմ տեղումներ գրանցվել։