00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Գայանե Շահնազարյան
Փոշին քամուց օդ է բարձրանում քաղաքաշինական խնդիրների պատճառով. Գայանե Շահնազարյան
09:20
8 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Գայանե Շահնազարյան
Փոշին քամուց օդ է բարձրանում քաղաքաշինական խնդիրների պատճառով. Գայանե Շահնազարյան
11:56
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պորուչիկ Տյուտչև և փոխգնդապետ Ազատխանյան. ինչն է միավորում տարբեր դարաշրջանների սպաներին

© Sputnik / Asatur YesayantsՀայ-թուրքական սահման
Հայ-թուրքական սահման - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2022
Հայ-թուրքական սահման. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Շատ դասականներ են «կովկասյան շինելով» մտել ռուս գրականության պատմության մեջ։ Ավելի շատ ու ավելի հեռու էին այն տանում ստեղծագործական անհատները, որոնց վիճակված չէր մեծ դառնալ, թեև, որպես ճանաչված գրողներ ու բանաստեղծներ, նրանք, այնուամենայնիվ, կայացան։
Հայտնի ռուս գրող Ֆյոդոր Տյուտչևի որդին՝ նույնպես Ֆյոդոր, սպա է եղել և 19-րդ դարի վերջին մի քանի տարի ծառայել է Հայաստանում՝ Էրիվանի 27-րդ սահմանապահ բրիգադում։ Խիզախության համար պարգևատրվել է շքանշաններով, մեդալներով և Գեորգիևյան զենքով: Գրական ասպարեզում Տյուտչև կրտսերն իրեն դրսևորել է որպես վիպակների, էսսեների և վեպերի հեղինակ։ Տպագրվել է «Նովոյե վրեմյա», «Ռուսկի վեստնիկ», «Իստորիչեսկի վեստնիկ», «Վոյեննի սբորնիկ», «Ռազվեդչիկ» թերթերում և ամսագրերում։
Այդ ժամանակից երկար տարիներ են անցել, և կովկասյան սահմանները փոփոխության են ենթարկվել։ Բայց ռուս սահմանապահները Հայաստանում նախկինի պես կանգնած են սահմանի այն գծում, որն անցած դարի ընթացքում չի փոխվել։ 2022-ի հուլիսին լրացավ հարյուր տարին, երբ Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմանները պաշտպանելուն անցան Անդրկովկասի սահմանային օկրուգի մարտիկները։
Սահմանապահ վետերան, փոխգնդապետ Լև Ազատխանյանը գրեթե ամբողջ ծառայությունն անցկացրել է Հայաստանում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանից հազարավոր զինծառայողներ հիմա արժանապատվորեն ու հուսալիորեն պաշտպանում են հանրապետության սահմանները: Նրանց մեծ մասի համար այն երկրորդ հայրենիք է դարձել։ Այստեղ լույս աշխարհ են եկել նրանց երեխաները, որոնք ավարտում են տեղի դպրոցներն ու բուհերը, իսկ երբ ծնողները տեղափոխվում են ծառայության նոր վայր, ապա Հայաստանի մասին հիշողությունը ընդմիշտ տանում են իրենց հետ։

«Հիշում եմ, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում ուղեկալի հրամանատարությունը համայնքի ղեկավարության հետ կազմակերպել էր ուղեկալի պետի տեղակալ լեյտենանտ Սուխովեևի վառ հարսանիքը՝ հայկական բոլոր ավանդույթներով։ Նրա հարսնացուն Սիբիրից էր եկել։ Նրանք, ի դեպ, մինչ օրս էլ ապրում են սիրո ու համերաշխության մեջ»,- ասում է Ազատխանյանը։

Վետերանը պատմում է, թե ինչպես են կամավոր ժողովրդական ջոկատները, սահմանապահների պատանի բարեկամների ջոկատները, որոնք ստեղծվել են սահմանամերձ գյուղերի բնակիչներից, օգնություն ցուցաբերում սահմանախախտներին որոնելիս: Նրանց գիտելիքները տեղանքի վերաբերյալ, տեղացիներին դեմքով իմանալն անգին է։ Օրինակ՝ Ջրառատ գյուղում Արմավիրի սահմանապահ ջոկատի տեղամասում հաջողվել է ձերբակալել Գերմանիայի քաղաքացուն։ Նա պատրաստում էր սահմանախախտների խումբ, որի անդամներն ավելի ուշ ձերբակալվել են Հայաստանի իրավապահ մարմինների հետ համատեղ գործողության ընթացքում։

«Սահմանային կարգախմբի կազմում եղել են կամավոր ժողովրդական ջոկատի անդամներ, որոնք հարցման ընթացքում պարզել են, որ քաղաքացին հայերեն չի խոսում ու շատ հուզված է։ Սահմանախախտը ձերբակալվել ու հանձնվել է հայ իրավապահներին»,- ասում է Ազատխանյանը։

Ամեն օր մարդկանց հետ սահմանին շփվելով՝ Ազատխանյանը հասկացել է, որ եթե սահմանապահներն իրենց ծառայության ժամկետից հետո հեռանում են, ապա տեղացիները, ողջ կյանքում այստեղ ապրելով, ըստ էության, արդեն սահմանապահ են ծնվում։ Նա կարծում է, որ այն փորձն ու ավանդույթները, որոնք մնացել են սահմանին ավագ սերունդներից, պահպանվում ու բազմապատկվում են։ Ռուսական սահմանապահ դպրոցը խորհրդային դպրոցի ժառանգն է, այն համարվում էր առաջավորներից մեկը։ Հայկական ծագմամբ ռուսաստանցի փոխգնդապետն ընդգծում է, որ դա միշտ ընդունել են և՛ ընկերները, և՛ թշնամիները։
Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Մի քիչ պատմություն

— 1923 թվականի աշնանը Լենինականի սահմանապահ ջոկատի «Իբիշ» սահմանային ուղեկալի 20 սահմանապահներ ջախջախեցին 200 հոգանոց հրոսակախմբին, որը Թուրքիայից հարձակվել էր սահմանային անցակետի վրա։

— 1926 թվականի օգոստոսին Լենինականում երկրաշարժ եղավ։ Սահմանապահները փլատակների տակից հանեցին ու փրկեցին ավելի քան հազար վիրավորների։

— Հայրենական մեծ պատերազմի տարիներին սահմանապահները կանխել են Գերմանիայի հատուկ ծառայությունների կողմից Խորհրդային Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու բազմաթիվ փորձեր։

— 1963 թվականի մարտին Անդրկովկասյան սահմանապահ շրջանը սահմանի պահպանության ժամանակակից մեթոդների ներդրման զորավարժարան դարձավ։

— 1963-1967 թթ. սահմանին առավել լարված իրավիճակ էր ստեղծվել Լենինականի, Հոկտեմբերյանի, Արտաշատի սահմանապահ ջոկատների հատվածներում: Դրանց ստորաբաժանումները ծառայությունն իրականացրել են ուժեղացված ռեժիմով։

— 1960-ական թվականներին շրջանում փորձարկվեց հետախուզական շների կիրառման մեթոդն առանց շնաթոկ օգտագործելու, իսկ Արտաշատի սահմանապահ ջոկատում փորձ կատարվեց սահմանագոտում՝ հատուկ սարքավորված հատվածում, պահակային շների կողմից սահմանախախտներին հայտնաբերելու և ձերբակալելու համար։

— 1978 թվականին Արտաշատի ջոկատի տեղամասում ներդրվեցին հեռուստատեսային դիտման և վերահսկման միջոցներ՝ հսկիչ-հետքային շերտի և ազդանշանային-արգելափակոցային համակարգերի զննման համար:

— 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ սահմանապահ ավիացիայի ուղղաթիռների անձնակազմերը աղետի շրջաններից դուրս էին բերում տուժածներին ու տասնյակ տոննա բեռներ տեղափոխում աղետի շրջան:

Դիտել լիաէկրան ռեժիմովԴուրս գալ լիաէկրան ռեժիմից
Լրահոս
0