00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրակարգն ամերիկյան է, մենք օրակարգ չունենք. քաղաքագետը վերլուծել է Բըրնսի այցի նպատակը

© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2022
Բաժանորդագրվել
Սուրեն Սարգսյանն արձանագրում է, որ մեր տարածաշրջանում ԱՄՆ հիմնական թիրախներն են Իրանը և Ռուսաստանը: Բայց այս ժամանակահատվածում, ըստ նրա, հիմնականը Ռուսաստանին Հարավային Կովկասից հանելն է։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսի հայաստանյան այցի օրակարգն ամբողջությամբ ամերիկյան է, Հայաստանն օրակարգ չունի։ Իր ֆեյսբուքյան գրառման մեջ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում մնում է անփոփոխ՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորում: Այս առումով ԿՀԳ գործընկերը ԱԱԾ-ն չէ, այլ ԱԽՔ-ն է, քանի որ հայ-ադրբեջանական «հաշտեցման» մի գիծը Գրիգորյանն է տանում՝ Հաջիևի հետ (կարծում եմ` դրա համար էր ԱԱԾ-ն ասում, որ իրենք այցից տեղակ չեն: Բնականաբար տեղյակ էին, բայց հասցեատերն իրենք չէին:) Վստահ եմ` այցի օրակարգն ամերիկյան է: Մենք օրակարգ չունենք»,– գրել է Սարգսյանը:
Քաղաքագետն արձանագրում է, որ մեր տարածաշրջանում ԱՄՆ հիմնական թիրախներն են Իրանը և Ռուսաստանը: Բայց այս ժամանակահատվածում, ըստ նրա, հիմնականը Ռուսաստանը Հարավային Կովկասից հանելն է։ Սարգսյանի համոզմամբ` հենց դրանով է պայմանավորված Իրանի ներկայիս հանգստությունը:
«Քանի կա հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց, Վաշինգտոնն ակտիվ է լինելու: Քի Վեստը, ֆուտբոլային դիվանագիտությունը ձեզ օրինակ»,– նշում է քաղաքագետը` հավելելով, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և Արցախում խանգարում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորմանը։
Սարգսյանը նաև նշում է, որ ԿՀՎ–ի համար տարածաշրջանում առավել կարևոր պետութուններ են Վրաստանն ու Ադրբեջանը:
Քաղաքագետը հիշեցնում է, որ ԿՀՎ տնօրենի առաջին հանդիպումը ՀՀ ղեկավարի հետ տեղի է ունեցել 1994թ.–ին ՀՀ նախագահի Վաշինգտոնի կեցավայրում։
«Այդ ժամանակ ԿՀՎ ղեկավարությունը մեզ դիմել էր Մերձավոր Արևելքում իրենց մի շատ կոնկրետ հարցով աջակցելու խնդրանքով»,– գրում է Սուրեն Սարգսյանը։
Հիշեցնենք` երեկ` հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան։
Ավելի ուշ այցի մասին արդեն նաև պաշտոնական տեղեկատվություն տարածվեց. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Ուիլյամ Բըրնսին:
Ըստ հաղորդագրության` զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
ԿՀՎ տնօրենը հանդիպել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման` Հայաստանի մոտեցումը։
Այս համատեքստում քննարկել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները։
Լրահոս
0