https://arm.sputniknews.ru/20220716/italiaji-11-qaghaqneri-ghekavarner-varchapet-dragiin-khndrel-en-hrazharakan-chtal-45351055.html
Իտալիայի 11 քաղաքների ղեկավարներ վարչապետ Դրագիին խնդրել են հրաժարական չտալ
Իտալիայի 11 քաղաքների ղեկավարներ վարչապետ Դրագիին խնդրել են հրաժարական չտալ
Sputnik Արմենիա
Հուլիսի 20–ին Դրագին ելույթ կունենա երկրի խորհրդարանում։ 16.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-16T20:18+0400
2022-07-16T20:18+0400
2022-07-16T21:14+0400
իտալիա
մարիո դրագի
հրաժարական
քաղաքապետ
դիմում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45246901_0:37:1448:852_1920x0_80_0_0_f442d0cca6ca635080d4abceaf542a96.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Իտալիայի 11 խոշոր քաղաքների, այդ թվում` Հռոմի, Միլանի, Թուրինի ղեկավարները հորդորել են Մարիո Դրագիին շարունակել աշխատանքը երկրի վարչապետի պաշտոնում։Քաղաքապետները նշում են, որ իրենց քաղաքները ճգնաժամ թույլ չեն տա մի շրջանում, երբ «աննախադեպ ջանքեր են գործադրվում տնտեսությունը վերածնելու, պետական նախագծեր իրականացնելու և սոցիալական ոլորտում արտակարգ իրավիճակը կառավարելու համար»։Քաղաքապետների նամակը ստորագրել են նաև Ջենովայի, Վենետիկի, Ֆլորենցիայի և այլ խոշոր քաղաքների քաղաքապետները։Հուլիսի 14-ին Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան չընդունեց վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականի դիմումն այն բանից հետո, երբ Իտալիայի խորհրդարանի սենատում տնտեսական աջակցման հռչակագրի ընդունման հետ քվեարկության դրվեց կառավարության վստահության հարցը։Անկախ նրանից, որ նախարարների խորհուրդը վստահություն ստացավ, քվեարկությանը հրաժարվեցին մասնակցել «5 աստղի շարժման» ներկայացուցիչները։ Դրանից հետո Դրագին հայտարարեց, որ «կառավարությանն ի սկզբանե սատարող համազգային մեծամասնությունը դադարել է գոյություն ունենալ»։Իտալիայում տաքսիստները համազգային գործադուլ են հայտարարել․ տեսանյութՀուլիսի 20-ին Դրագին խորհրդարանում հանդես կգա տեղեկատվական հաղորդմամբ։ Տեղի ԶԼՄ-ների և վերլուծաբանների կարծիքով` հավանական սցենարներից մեկը կարող է դառնալ նրա հերթական հայտարարությունը հրաժարականի մասին։
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45246901_40:0:1489:1087_1920x0_80_0_0_8066a0aff5dc3335c4146eb6b1947bd0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իտալիա, մարիո դրագի, հրաժարական, քաղաքապետ, դիմում
իտալիա, մարիո դրագի, հրաժարական, քաղաքապետ, դիմում
Իտալիայի 11 քաղաքների ղեկավարներ վարչապետ Դրագիին խնդրել են հրաժարական չտալ
20:18 16.07.2022 (Թարմացված է: 21:14 16.07.2022) Հուլիսի 20–ին Դրագին ելույթ կունենա երկրի խորհրդարանում։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Իտալիայի 11 խոշոր քաղաքների, այդ թվում` Հռոմի, Միլանի, Թուրինի ղեկավարները հորդորել են Մարիո Դրագիին շարունակել աշխատանքը երկրի վարչապետի պաշտոնում։
«Մտահոգությամբ և անվստահությամբ ենք հետևում կառավարական ճգնաժամի հռչակմանը, որը մեծամասնության անպատասխանատու վարքի հետևանք է»,- ասվում է ուղերձում։
Քաղաքապետները նշում են, որ իրենց քաղաքները ճգնաժամ թույլ չեն տա մի շրջանում, երբ «աննախադեպ ջանքեր են գործադրվում տնտեսությունը վերածնելու, պետական նախագծեր իրականացնելու և սոցիալական ոլորտում արտակարգ իրավիճակը կառավարելու համար»։
Քաղաքապետների նամակը ստորագրել են նաև Ջենովայի, Վենետիկի, Ֆլորենցիայի և այլ խոշոր քաղաքների քաղաքապետները։
«Վարչապետ Մարիո Դրագին մինչ այս հեղինակավոր կերպով ներկայացրել է մեր երկիրը միջազգային մակարդակում և ևս մեկ անգամ քաղաքական և ինստիտուցիոնալ առումով արժանապատվություն ու չափ ցուցադրել... Մենք` քաղաքապետներս, որ ամեն օր կոչված ենք բարդ որոշումներ իրականացնել և լուծել խնդիրներ, որոնք առնչվում են մեր քաղաքացիներին, խնդրում ենք Մարիո Դրագիին առաջ շարժվել և բացատրել խորհրդարանին այն ծանրակշիռ պատճառները, որոնք մեզնից պահանջում են, որ կառավարությունը շարունակի աշխատել»,- ասվում է տեքստում։
Հուլիսի 14-ին
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան չընդունեց վարչապետ Մարիո
Դրագիի հրաժարականի դիմումն այն բանից հետո, երբ Իտալիայի խորհրդարանի սենատում տնտեսական աջակցման հռչակագրի ընդունման հետ քվեարկության դրվեց կառավարության վստահության հարցը։
Անկախ նրանից, որ նախարարների խորհուրդը վստահություն ստացավ, քվեարկությանը հրաժարվեցին մասնակցել «5 աստղի շարժման» ներկայացուցիչները։ Դրանից հետո Դրագին հայտարարեց, որ «կառավարությանն ի սկզբանե սատարող համազգային մեծամասնությունը դադարել է գոյություն ունենալ»։
Հուլիսի 20-ին Դրագին խորհրդարանում հանդես կգա տեղեկատվական հաղորդմամբ։ Տեղի ԶԼՄ-ների և վերլուծաբանների կարծիքով` հավանական սցենարներից մեկը կարող է դառնալ նրա հերթական հայտարարությունը հրաժարականի մասին։