https://arm.sputniknews.ru/20220716/hajastanvrastan-haraberutjunneri-zargacumy-razmavarakan-karevvorutjun-uni-mirzvojan-45325884.html
Հայաստան–Վրաստան հարաբերությունների զարգացումը ռազմավարական կարևորություն ունի. Միրզոյան
Հայաստան–Վրաստան հարաբերությունների զարգացումը ռազմավարական կարևորություն ունի. Միրզոյան
Sputnik Արմենիա
Քննարկվել են Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացման գործընթացի դյուրացման և տարանցման հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր: 16.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-16T12:42+0400
2022-07-16T12:42+0400
2022-07-16T15:24+0400
արարատ միրզոյան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
նախարար
հանդիպում
իրակլի ղարիբաշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/10/45324645_0:110:2100:1291_1920x0_80_0_0_0bbb666351b0088ed0b3b6a67a2b69cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի: Այս մասին ասել է ՀՀ ատգործնախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Հայտնել ենք, որ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղ նախատեսված է հանդիպում նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։Ընդգծվել է տնտեսական համագործակցության ամրապնդման համար համապատասխան քայլերի իրականացման նշանակությունը և կարևորվել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:Քննարկվել են Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացման գործընթացի դյուրացման և տարանցման հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր:Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր։Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:Հիշեցնենք` Թբիլիսիում արդեն մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/10/45324645_117:0:1984:1400_1920x0_80_0_0_0ddc001654ee085366013fb8ca66b8f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, նախարար, հանդիպում, իրակլի ղարիբաշվիլի
արարատ միրզոյան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, նախարար, հանդիպում, իրակլի ղարիբաշվիլի
Հայաստան–Վրաստան հարաբերությունների զարգացումը ռազմավարական կարևորություն ունի. Միրզոյան
12:42 16.07.2022 (Թարմացված է: 15:24 16.07.2022) Քննարկվել են Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացման գործընթացի դյուրացման և տարանցման հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի –
Sputnik. Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի: Այս մասին ասել է ՀՀ ատգործնախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայտնել ենք, որ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղ
նախատեսված է հանդիպում նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Արարատ Միրզոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ քաղաքական երկխոսության հետագա ակտիվացումն ու պաշտոնական փոխայցելությունները կնպաստեն երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը»,–ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է տնտեսական համագործակցության ամրապնդման համար համապատասխան քայլերի իրականացման նշանակությունը և կարևորվել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:
Քննարկվել են Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացման գործընթացի դյուրացման և տարանցման հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր։
Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել վրացական կողմին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հյուրընկալելու և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու պատրաստակամության համար։
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: