00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ավելի շատ ներքին լսարանի սպառման համար է. քաղաքագետը` դենոնսացիայի հռչակագրի մասին

Քեռյան. Ընդդիմության կողմից դենոնսացիայի քայլը կարելի է ընկալել որպես նոր պլատֆորմ
Բաժանորդագրվել
Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ընդդիմության կողմից Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունները չեղարկելու (դենոնսացիայի) հռչակագրի մշակմանը։
Ընդդիմության կողմից դենոնսացիայի քայլը կարելի է ընկալել որպես պլատֆորմ այն մասին, որ արտաքին ոլորտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագրերն ու պայմանագրերը հաջորդ իշխանությունը կարող է վերանայել, և եթե խոսվում է ամբողջական դենոնսացիայի մասին, նշանակում է, որ կվերանայվեն նախապես ստորագրված բոլոր փաստաթղթերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Հայտնել էինք, որ ընդդիմությունը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունները չեղարկելու (դենոնսացիայի) հռչակագրի մշակման մասին։
Ըստ քաղաքագետի` ընդդիմության այս քայլն ավելի շատ ներքին լսարանի սպառման համար է, որպեսզի հասարակությունն ավելի հստակ իմանա, որ ընդդիմությունը մերժում է իշխանությանը, սակայն տվյալ երևույթն, ըստ քաղաքագետի, նորություն չէ։
«Բազմիցս հայտարարվել է, թե գործող իշխանությունը կնքում է ապազգային ու հակապետական համաձայնագրեր, անում է ոչ հայանպաստ հայտարարություններ, կատարում քայլեր, որոնք ուղղված են Հայաստանի դեմ։ Սա ընդդիմության քաղաքական գիծն է, որը կարող է մեր երկրի իմիջի կամ արտաքին քաղաքականության վրա ազդել միայն այն դեպքում, երբ նման վարքագիծ որդեգրած ուժն ունենա պետական մարմինների վրա ազդելու լծակներ, մինչդեռ այսօր ընդդիմությունը չունի լծակներ, ինչը դրսի ուժերի կողմից կարող է ընկալվել լոկ որպես հայտարարություն»,– պարզաբանեց քաղաքագետը։
Քեռյանի կարծիքով` բացի 2020–ի նոյեմբերի 9–ին ստորագրված հայտարարությունից, որևէ այլ առարկայական փաստաթուղթ չի ստորագրվել, եղել է ևս երկու եռակողմ փաստաթուղթ, սակայն դրանք միայն Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքված համաձայնագրեր չեն։
Ըստ նրա` սեղանին դրված չէ նաև խաղաղության համապարփակ պայմանագիրը կամ որևէ այլ ամփոփ փաստաթուղթ, ինչպես, օրինակ, 2009 թվականի ցյուրիխյան արձանագրություններն էին։
«Գուցե ընդդիմությունն ունի որոշակի տեղեկատվություն այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են կնքել փաստաթուղթ, որի բովանդակությանը ծանոթ են, ուստի հայտարարում են, որ գալով իշխանության` կչեղարկեն փաստաթուղթը։ Այդուհանդերձ, հրապարակային որևէ փաստաթուղթ չկա, ամեն ինչ արվում է գաղտնի կամ կիսագաղտնի ձևով, հնչում են կիսատ–պռատ հայտարարություններ, հուզական պատասխաններ, երկկողմանի մեղադրանքներ։ Ասպարեզում միայն եռակողմ համաձայնագրերն են։ Ըստ էության` չի լուծվել ո՛չ կոմունիկացիաների բացման խնդիրը, ո՛չ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ո՛չ էլ մեկնարկել է սահմանազատման ու սահմանագծման համատեղ հանձնաժողովի աշխատանքը»,– մանրամասնեց Քեռյանը։
Ըստ նրա` հուսադրող միակ բանն այն է, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվում։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ընդդիմությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունները չեղարկելու (դենոնսացիայի) հռչակագիր է մշակում։
Փաստաթուղթը վերջնական մշակելուց հետո ներկայացվելու է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին` ստորագրելու համար։
Լրահոս
0