https://arm.sputniknews.ru/20220715/uzum-enq-hh-bvolvor-sahmannery-aranc-bacarutjan-handznven-sahmanapahnerin-pashinjan-45313563.html
Ուզում ենք, որ ՀՀ բոլոր սահմանները հանձնվեն սահմանապահներին. Փաշինյան
Ուզում ենք, որ ՀՀ բոլոր սահմանները հանձնվեն սահմանապահներին. Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետի խոսքով` սահմանապահ զորքերը խաղաղության խորհրդանիշ են, որովհետև այն սահմաններում, որոնց պահպանությունը հանձնված է նրանց, սովորաբար համարվում են խաղաղ... 15.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-15T22:12+0400
2022-07-15T22:12+0400
2022-07-15T22:24+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
սահմանապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45311631_0:0:1670:940_1920x0_80_0_0_9166e46c6c8c8cbd36353839540b4f67.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանի գործող իշխանությունն ուզում է, որ Հայաստանի բոլոր սահմանները հանձնվեն սահմանապահներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Փաշինյանը միաժամանակ ընդգծել է, որ գիտակցում են, թե ինչ բարդությունների հետ է այդ ամենը կապված։«Ցավոք, մեր երկրի առաջ կանգնած անվտանգային մարտահրավերները ոչ միայն լուծված չեն, այլև դրանք շարունակում են մնալ մտահոգիչ: Մենք բոլորս, առաջին հերթին` երկրի քաղաքական ղեկավարությունը, պիտի աշխատենք, որպեսզի ապահովենք խաղաղություն և կայունություն մեր երկրի սահմանների երկայնքով»,–նշել է վարչապետը։Փաշինյանի խոսքով` սահմանապահ զորքերն ընդհանրապես խաղաղության խորհրդանիշ են, որովհետև այն սահմաններում, որոնց պահպանությունը հանձնված է նրանց, սովորաբար համարվում են խաղաղ սահմաններ:Նա հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար հանձնել է պետական պարգևներ: Հետմահու Արիության մեդալով է պարգևատրվել կապիտան Հրանտ Արզումանյանը, Մարտական ծառայության մեդալով՝ սերժանտ Կարեն Սարգսյանը: Պարգևները հանձնվել են հարազատներին:Փաշինյանը Մարտական ծառայության մեդալներ է հանձնել փոխգնդապետ Վահան Համբարձումյանին և կապիտան Վլադիմիր Թումասյանին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45311631_115:0:1599:1113_1920x0_80_0_0_10ed343940bcc3d29ffe30dffe02084a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, սահմանապահ
հայաստան, նիկոլ փաշինյան, սահմանապահ
Ուզում ենք, որ ՀՀ բոլոր սահմանները հանձնվեն սահմանապահներին. Փաշինյան
22:12 15.07.2022 (Թարմացված է: 22:24 15.07.2022) Վարչապետի խոսքով` սահմանապահ զորքերը խաղաղության խորհրդանիշ են, որովհետև այն սահմաններում, որոնց պահպանությունը հանձնված է նրանց, սովորաբար համարվում են խաղաղ սահմաններ:
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանի գործող իշխանությունն ուզում է, որ Հայաստանի բոլոր սահմանները հանձնվեն սահմանապահներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի
մամուլի ծառայությունը։
«Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները՝ առանց բացառության, հանձնվեն սահմանապահ զորքերի հսկողությանը, և բանակի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Եվ հենց զինված ուժերի տրամաբանության մեջ հենց այս նկատի ունենք՝ խաղաղության օրակարգ ասելով, հենց այս նկատի ունենք, երբ արձանագրում ենք, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգ»,– ասել է նա։
Փաշինյանը միաժամանակ ընդգծել է, որ գիտակցում են, թե ինչ բարդությունների հետ է այդ ամենը կապված։
«Ցավոք, մեր երկրի առաջ կանգնած անվտանգային մարտահրավերները ոչ միայն լուծված չեն, այլև դրանք շարունակում են մնալ մտահոգիչ: Մենք բոլորս, առաջին հերթին` երկրի քաղաքական ղեկավարությունը, պիտի աշխատենք, որպեսզի ապահովենք խաղաղություն և կայունություն մեր երկրի սահմանների երկայնքով»,–նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով` սահմանապահ զորքերն ընդհանրապես խաղաղության խորհրդանիշ են, որովհետև այն սահմաններում, որոնց պահպանությունը հանձնված է նրանց, սովորաբար համարվում են խաղաղ սահմաններ:
Նա հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար հանձնել է պետական պարգևներ: Հետմահու Արիության մեդալով է պարգևատրվել կապիտան Հրանտ Արզումանյանը, Մարտական ծառայության մեդալով՝ սերժանտ Կարեն Սարգսյանը: Պարգևները հանձնվել են հարազատներին:
Փաշինյանը Մարտական ծառայության մեդալներ է հանձնել փոխգնդապետ Վահան Համբարձումյանին և կապիտան Վլադիմիր Թումասյանին: