https://arm.sputniknews.ru/20220715/ukrainaji-pashtpanutjan-nakharary-hajtararel-e-vor-iren-skhal-en-haskacel-45318884.html
Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրեն սխալ են հասկացել
Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրեն սխալ են հասկացել
Sputnik Արմենիա
Կիևը միլիոնանոց բանակ չի հավաքում, թյուրիմացություն է եղել։ 15.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-15T23:45+0400
2022-07-15T23:45+0400
2022-07-15T23:48+0400
ուկրաինա
նախարար
նախագահ
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39201898_0:0:1600:901_1920x0_80_0_0_667e6efd6c90c99ace2c655c4722c7a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու՝ «հարավը ապաօկուպացնելու» հրամանի մասին իր հայտարարությունը սխալ են հասկացել։Ավելի վաղ Ալեքսեյ Ռեզնիկովը «Թայմս» թերթին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը երկրի հարավում ազատագրական հակահարվածի պլան մշակելու խնդիր է դրել, և այդ նպատակով հավաքվում են արևմտյան զենքով միլիոնավոր մարտական ուժեր։ Ի պատասխան Զելենսկին հայտարարել է, որ չի կարդացել նախարարի հարցազրույցը և հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի ռազմական ծրագրերը:Նա նշել է, որ մարտական գործողությունների ավարտը միանգամայն հնարավոր է արդեն այս տարվա վերջին:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 142-րդ օրը։Ուկրաինայի իրավապահները Օդեսայի բնակիչներին ստիպում են հարցաթերթիկներ լրացնել. ՊՆ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39201898_211:0:1467:942_1920x0_80_0_0_c13159826a8fbf870f4c3ec98e5ab4b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, նախարար, նախագահ, բանակ
ուկրաինա, նախարար, նախագահ, բանակ
Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրեն սխալ են հասկացել
23:45 15.07.2022 (Թարմացված է: 23:48 15.07.2022) Կիևը միլիոնանոց բանակ չի հավաքում, թյուրիմացություն է եղել։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու՝ «հարավը ապաօկուպացնելու» հրամանի մասին իր հայտարարությունը սխալ են հասկացել։
Ավելի վաղ Ալեքսեյ Ռեզնիկովը «Թայմս» թերթին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը երկրի հարավում ազատագրական հակահարվածի պլան մշակելու խնդիր է դրել, և այդ նպատակով հավաքվում են արևմտյան զենքով միլիոնավոր մարտական ուժեր։ Ի պատասխան Զելենսկին հայտարարել է, որ չի կարդացել նախարարի հարցազրույցը և հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի ռազմական ծրագրերը:
«Այսպես ասենք` մի փոքր misunderstanding (թյուրըմբռնում) է եղել։ Ես չեմ ասել, որ մենք միլիոնանոց բանակ ենք հավաքում։ Թող ինձ ներեն իմ անգլերենի համար. իմ մայրենի լեզուն չէ»,-հայտարարել է Ռեզնիկովը BBC-ի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում։
Նա նշել է, որ մարտական գործողությունների ավարտը միանգամայն հնարավոր է արդեն այս տարվա վերջին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 142-րդ օրը։