https://arm.sputniknews.ru/20220715/ukrainaji-iravapahnery-odesaji-bnakichnerin-stipum-en-harcatertikner-lracnel-pn-45317991.html
Ուկրաինայի իրավապահները Օդեսայի բնակիչներին ստիպում են հարցաթերթիկներ լրացնել. ՊՆ
Ուկրաինայի իրավապահները Օդեսայի բնակիչներին ստիպում են հարցաթերթիկներ լրացնել. ՊՆ
Sputnik Արմենիա
Գեներալ Միզինցևի խոսքով՝ ուկրաինական հրետանին գնդակոծել է Սլավյանսկի կենտրոնական շուկան, որպեսզի Ռուսաստանի ԶՈւ-ին մեղադրի անկանոն հարվածներ հասցնելու մեջ: 15.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-15T23:19+0400
2022-07-15T23:19+0400
2022-07-15T23:19+0400
ուկրաինա
ռուսաստան
օդեսա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662133_0:0:1829:1029_1920x0_80_0_0_d63001a8e5332ba2bbc8b7a20b80a1de.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ուկրաինացի զինվորականներն ու ազգայնականները փորձում են պարզել, թե Օդեսայի բնակիչներից ովքեր հարազատներ ունեն Ռուսաստանում և ինչ դիրքորոշում ունեն նրանք։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:Միզինցևի խոսքով՝ տասնյակ ձերբակալվածներ այդպես էլ չեն վերադարձել տուն, և նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:Նեոնացիստները սադրանք են պատրաստում Դնեպրոպետրովսկում կամուրջը պայթեցնելու ծրագրով. ՌԴ ՊՆԳեներալը տեղեկացրել է նաև, որ Ուկրաինայի հրետանին գնդակոծել է Դոնեցկի Սլավյանսկ քաղաքի կենտրոնական շուկան, որպեսզի Ռուսաստանի ԶՈւ-ին մեղադրի անկանոն հարվածների մեջ:Նա հավելել է, որ գնդակոծությունից մի քանի րոպե անց դեպքի վայրում աշխատել են ուկրաինական ԶԼՄ-ների լրագրողները, որոնք նկարահանել են իբր ռուսական զորքերի հարվածների հետևանքները։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 142-րդ օրը։
ուկրաինա
օդեսա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662133_204:0:1615:1058_1920x0_80_0_0_4fb5bafeb046f13a82759572b4c8821d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, օդեսա
ուկրաինա, ռուսաստան, օդեսա
Ուկրաինայի իրավապահները Օդեսայի բնակիչներին ստիպում են հարցաթերթիկներ լրացնել. ՊՆ
Գեներալ Միզինցևի խոսքով՝ ուկրաինական հրետանին գնդակոծել է Սլավյանսկի կենտրոնական շուկան, որպեսզի Ռուսաստանի ԶՈւ-ին մեղադրի անկանոն հարվածներ հասցնելու մեջ:
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ուկրաինացի զինվորականներն ու ազգայնականները փորձում են պարզել, թե Օդեսայի բնակիչներից ովքեր հարազատներ ունեն Ռուսաստանում և ինչ դիրքորոշում ունեն նրանք։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Ըստ հավաստի տեղեկությունների՝ Օդեսայի մարզի պետական հաստատությունների ծառայողներին աշխատանքից ազատման սպառնալիքի տակ ազգայնական կազմավորումների զինյալները Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ ստիպում են հարցաթերթիկներ լրացնել Ռուսաստանում առկա բարեկամների, նրանց հետ շփման բնույթի, ինչպես նաև այն ծանոթների ու հարևանների առկայության մասին, որոնք դժգոհ են Ուկրաինայի քաղաքական ղեկավարության գործողություններից: Ռուսամետ դիրքորոշում ունեցողներին ձերբակալում են և տանում անհայտ ուղղությամբ», - ասել է նա։
Միզինցևի խոսքով՝ տասնյակ ձերբակալվածներ այդպես էլ չեն վերադարձել տուն, և նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:
Գեներալը տեղեկացրել է նաև, որ Ուկրաինայի հրետանին գնդակոծել է Դոնեցկի Սլավյանսկ քաղաքի կենտրոնական շուկան, որպեսզի Ռուսաստանի ԶՈւ-ին մեղադրի անկանոն հարվածների մեջ:
Նա հավելել է, որ գնդակոծությունից մի քանի րոպե անց դեպքի վայրում աշխատել են ուկրաինական ԶԼՄ-ների լրագրողները, որոնք նկարահանել են իբր ռուսական զորքերի հարվածների հետևանքները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 142-րդ օրը։