00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին սպանողը 2005 թվականին փորձել է ինքնասպան լինել

Բաժանորդագրվել
Տղամարդը հոգեբանական լուրջ խնդիրներ է ունեցել ընտանիքի ունեցվածքի և դրամական միջոցների կորստի պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին սպանած 41-ամյա Տեցույա Յամագամին փորձել է ինքնասպան լինել 2005 թվականին, երբ ծառայում էր ինքնապաշտպանության ռազմածովային ուժերում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Կիոդո» գործակալությանը, որը զրուցել է մեղադրյալի ազգականի հետ։
Գործակալության տվյալներով` այն բանից հետո, երբ 1984 թվականին ինքնասպան էր եղել նրա հայրը, մայրը «Միավորման եկեղեցի» կրոնական կազմակերպության անդամ է դարձել, նվիրաբերելով կազմակերպությանը 100 մլն իեն (այն ժամանակվա փոխարժեքով գումարը համարժեք էր մոտ 1 մլն դոլարի)` ամուսնու մահից հետո ստացած ապահովարգավճարի և հողի ու ունեցվածքի վաճառքից ստացած գումարների հաշվին։ 2002 թվականի սկզբին մայրն իրեն սնանկ ճանաչեց։
Ինչպես հայտարարել է Աբեին սպանող Յամագամիի հարազատը, այդ նվիրատվություններն ու հետագա սնանկությունը քանդել են նրա ընտանիքը ու կործանել նրա ապագան. նա չի կարողացել ընդունվել հեղինակավոր համալսարան։ Գրանցվել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ռազմածովային ուժերում և 2005 թվականին ծառայության ժամանակ փորձել է ինքնասպան լինել, որպեսզի իր եղբայրն ու քույրը ստանան ապահովագրավճարները։
Ինքը` Յամագամին, ոստիկանությանը խոստովանել է, որ ատում է կազմակերպությունն արդեն 20 տարի, Աբեի նկատմամբ մահափորձի նախօրեին Նարա քաղաքում կրակել է կրոնական այդ կազմակերպության հետ առնչություն ունեցող շենքի վրա։ Շենքի պատին փամփուշտների հետքեր կան։
Ավելի վաղ Յամագամին պատմել էր, որ Աբեին համարում է «Միավորման եկեղեցու» հետ կապ ունեցող անձ, քանի որ նախկին վարչապետն անցած տարի ողջույնի ուղերձ էր հղել այդ եկեղեցու բարեկամ կազմակերպությանը։
Բացի այդ, Յամագամին հայտարարել էր, որ Աբեի պապը` նախկին վարչապետ Նոբուսուկե Կիսին, իբր նպաստել է Ճապոնիայում կրոնական այդ կազմակերպության հայտնվելուն։
Սինձո Աբեի դեմ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 8-ին ճապոնական Նարա քաղաքում, երբ նախկին վարչապետը ելույթ էր ունենում փողոցում։ Հարձակվողը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, երկու կրակոց է արձակել քաղաքական գործչի թիկունքին մոտ 10 մետր հեռավորությունից: Աբեին տեղափոխել են Նարայի բժշկական համալսարանի հիվանդանոց, որտեղ 5 ժամ անց նա մահացել է։ Քաղաքական գործիչը 67 տարեկան էր։
Լրահոս
0