https://arm.sputniknews.ru/20220715/tpavorutjun-e-vor-ynddimutjunn-u-ishkhanutjuny-pajmanavorvatsutjun-unen-qaghaqaget-45285727.html
Տպավորություն է, որ ընդդիմությունն ու իշխանությունը պայմանավորվածություն ունեն. քաղաքագետ
Տպավորություն է, որ ընդդիմությունն ու իշխանությունը պայմանավորվածություն ունեն. քաղաքագետ
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցին, ինչպես նաև խոսել... 15.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-15T22:31+0400
2022-07-15T22:31+0400
2022-07-15T22:31+0400
ռադիո
ստեփան դանիելյան
քաղաքագետ
ընդդիմություն
իշխանություն
հայաստան
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45284261_0:0:1600:901_1920x0_80_0_0_2ee23dade3640175dcdc0d2ce24b8af7.jpg
Դանիելյան. Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությունն ու իշխանությունն ունեն պայմանավորվածություններ
Sputnik Արմենիա
Դանիելյան. Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությունն ու իշխանությունն ունեն պայմանավորվածություններ
Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությունն ու իշխանությունը կամ գոնե ընդդիմության մի հատվածը և իշխանությունն ունեն պայմանավորվածություններ, և գուցե այդ պատճառով էր, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու որոշումը հետ կանչեցին ու չդիմեցին ՍԴ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։Նրա կարծիքով` եթե որոշակի թվով պատգամավորների զրկեին մանդատից, ապա ընդդիմության ցուցակներում կլինեին անձինք, ովքեր կվերցնեին մանդատները և ըստ էության ոչինչ չէր փոխվի, խորհրդարանը կմնար լեգիտիմ ու կաշխատեր ավելի հանգիստ պայմաններում։Նշենք, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 14-ին հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընդդիմադիրներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի։ Ըստ նրա՝ ԱԺ-ում աշխատանքները կարգավորվել են, ՔՊ–ն հարգում է ընդդիմությանը տված ժողովրդի քվեն, և անկախ ամեն ինչից` ժողովրդին պետք է կայունություն։Քաղաքագետի համար պարզ չէ` այսօրվա ընդդիմությունը միասնական գործող ո՞ւժ է, թե՞ ոչ, որովհետև երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև տարբեր հարցերի վերաբերյալ կան որոշակի տարաձայնություններ, նրանք միասնական որոշում չեն կարողանում կայացնել։ Բացի դրանից, հենց ընդդիմության մեջ կան կուսակցություններ, որոնք տարբեր պատկերացումներ ունեն ներքաղաքական զարգացումների ու խնդիրների վերաբերյալ։ Քաղաքագետի պնդմամբ` ընդդիմությանն անդրադառնալիս հնարավոր չէ խոսել միասնական, կուռ համակարգի մասին։«Ընդդիմության մասնատվածությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նրանում կան կառավարման տարբեր կենտրոններ, որոնք իրականացնում են տարբեր քաղաքականություն և իրավիճակը գնահատում են տարբեր կերպ։ Օրինակ` հնարավոր է, որ հայ–թուրքական հաշտեցման գործընթացում լինեն զարգացումներ, ինչի պատասխանատվությունն ընդդիմությունը չի ցանկանում իր վրա վերցնել, իրեն հարմար է, որ այդ դերը ստանձնի իշխանությունը, որից հետո նոր որոշեն իշխանափոխությանը միտված ինչ–որ գործողություններ անել»,– ասաց քաղաքագետը։ «Մնացածը մանիպուլյացիա է». Սաղաթելյանն ասաց` ինչ օրակարգով է շարժվում ընդդիմությունըԴանիելյանի խոսքով` ընդդիմության պարագայում խնդիրը լոկ հանրահավաքներ անելը չէ, դրանք ինքնանպատակ չպետք է լինեն, կարևորն այն է, թե ինչ հարց է դրվում, ինչ քաղաքական օրակարգ է առաջ քաշվում, հետևաբար եթե նման բան չկա, ապա հանրահավաքներով հարց չի լուծվի։ Քաղաքագետը չի կարծում, որ այս պահին Հայաստանում քաղաքական կյանք կա. լուրջ զարգացումներն ընթանում են մեր երկրի շուրջ, և հենց այդ գործընթացներով է պայմանավորված, թե ինչ կանի Հայաստանն իրեն պարտադրված քայլերի արդյունքում։Հիշեցնենք, որ հուլիսի 11–ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ նախագահն առաջիկայում, հնարավոր է, դիմի Սահմանադրական դատարան` ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։ԱԺ կայքում հրապարակվել էր նույն բովանդակությամբ 33 որոշման նախագիծ` ԱԺ ընդդիմադիր 33 պատգամավորների վերաբերյալ` բացառությամբ ընդդիմադիր խմբակցության կազմից դուրս եկած անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45284261_0:0:1424:1068_1920x0_80_0_0_53973e0bb34e7f7913d2f0d8b45f9661.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստեփան դանիելյան, քաղաքագետ, ընդդիմություն, իշխանություն, հայաստան, պոդկաստ, аудио
ստեփան դանիելյան, քաղաքագետ, ընդդիմություն, իշխանություն, հայաստան, պոդկաստ, аудио
Տպավորություն է, որ ընդդիմությունն ու իշխանությունը պայմանավորվածություն ունեն. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցին, ինչպես նաև խոսել ընդդիմության մարտավարության մասին։
Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությունն ու իշխանությունը կամ գոնե ընդդիմության մի հատվածը և իշխանությունն ունեն պայմանավորվածություններ, և գուցե այդ պատճառով էր, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու որոշումը հետ կանչեցին ու չդիմեցին ՍԴ,
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա կարծիքով` եթե որոշակի թվով պատգամավորների զրկեին մանդատից, ապա ընդդիմության ցուցակներում կլինեին անձինք, ովքեր կվերցնեին մանդատները և ըստ էության ոչինչ չէր փոխվի, խորհրդարանը կմնար լեգիտիմ ու կաշխատեր ավելի հանգիստ պայմաններում։
Նշենք, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ
Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 14-ին հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընդդիմադիրներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի։ Ըստ նրա՝ ԱԺ-ում աշխատանքները կարգավորվել են, ՔՊ–ն հարգում է ընդդիմությանը տված ժողովրդի քվեն, և անկախ ամեն ինչից` ժողովրդին պետք է կայունություն։
«ՔՊ–ն կտրուկ քայլերի չգնաց գուցե արևմտյան ազդեցության պատճառով, որովհետև դա կդիտարկվեր որպես ոչ ժողովրդավարական գործելակերպ։ Հնարավոր է նաև, որ հենց ՔՊ–ում այդ հարցի վերաբերյալ եղած լինեն տարբեր կարծիքներ, սակայն իշխող ուժի ներսում որոշումները կայացնում է մեկ անձ։ Իշխանությունն անձնավորված է, այնտեղ չկա երկրորդ, երրորդ նույնքան ազդեցիկ դերակատար»,– ասաց Դանիելյանը։
Քաղաքագետի համար պարզ չէ` այսօրվա ընդդիմությունը միասնական գործող ո՞ւժ է, թե՞ ոչ, որովհետև երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև տարբեր հարցերի վերաբերյալ կան որոշակի տարաձայնություններ, նրանք միասնական որոշում չեն կարողանում կայացնել։ Բացի դրանից, հենց ընդդիմության մեջ կան կուսակցություններ, որոնք տարբեր պատկերացումներ ունեն ներքաղաքական զարգացումների ու խնդիրների վերաբերյալ։ Քաղաքագետի պնդմամբ` ընդդիմությանն անդրադառնալիս հնարավոր չէ խոսել միասնական, կուռ համակարգի մասին։
«Ընդդիմության մասնատվածությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նրանում կան կառավարման տարբեր կենտրոններ, որոնք իրականացնում են տարբեր քաղաքականություն և իրավիճակը գնահատում են տարբեր կերպ։ Օրինակ` հնարավոր է, որ հայ–թուրքական հաշտեցման գործընթացում լինեն զարգացումներ, ինչի պատասխանատվությունն ընդդիմությունը չի ցանկանում իր վրա վերցնել, իրեն հարմար է, որ այդ դերը ստանձնի իշխանությունը, որից հետո նոր որոշեն իշխանափոխությանը միտված ինչ–որ գործողություններ անել»,– ասաց քաղաքագետը։
Դանիելյանի խոսքով` ընդդիմության պարագայում խնդիրը լոկ հանրահավաքներ անելը չէ, դրանք ինքնանպատակ չպետք է լինեն, կարևորն այն է, թե ինչ հարց է դրվում, ինչ քաղաքական օրակարգ է առաջ քաշվում, հետևաբար եթե նման բան չկա, ապա հանրահավաքներով հարց չի լուծվի։ Քաղաքագետը չի կարծում, որ այս պահին Հայաստանում քաղաքական կյանք կա. լուրջ զարգացումներն ընթանում են մեր երկրի շուրջ, և հենց այդ գործընթացներով է պայմանավորված, թե ինչ կանի Հայաստանն իրեն պարտադրված քայլերի արդյունքում։
Քաղաքագետի համոզմամբ` այս պահին իշխանափոխության հավանականություն չկա, բայց եթե առաջիկայում ծնվի այնպիսի ուժ, որը կկարողանա հորիզոնական նոր հարաբերություններ ձևավորել ու հանրության համար դառնալ վստահելի, այդ դեպքում կառաջանա իշխանափոխության հնարավորություն։
Հիշեցնենք, որ հուլիսի 11–ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ նախագահն առաջիկայում, հնարավոր է, դիմի Սահմանադրական դատարան` ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։
ԱԺ կայքում հրապարակվել էր նույն բովանդակությամբ 33 որոշման նախագիծ` ԱԺ ընդդիմադիր 33 պատգամավորների վերաբերյալ` բացառությամբ ընդդիմադիր խմբակցության կազմից դուրս եկած անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի։