https://arm.sputniknews.ru/20220715/spanutjun-erevanum-50-amja-tghamardy-hivandanvocum-mahacel-e-45287886.html
Սպանություն Երևանում. 50-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Սպանություն Երևանում. 50-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Sputnik Արմենիա
Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։ 15.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-15T18:04+0400
2022-07-15T18:04+0400
2022-07-15T18:08+0400
սպանություն
երևան
տղամարդ
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/17/39022597_0:65:1600:965_1920x0_80_0_0_0b552f40840610b957e82dc1606629ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Երևանում այսօր սպանություն է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի տեղեկություններով` ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 14։00-ի սահմաններում «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել մի տղամարդ։Դանակահարության վայրից բավական հեռավորության վրա` ցայտաղբյուրի մոտ, քննիչները հայտնաբերել են ակնոց, արնանման հետքեր և գլխարկ։Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։Ոստիկանները պարզել են, որ սպանվածը Երևանի բնակիչ՝ 50-ամյա Գագիկ Խ-ն էր։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/17/39022597_0:0:1424:1068_1920x0_80_0_0_e7a91b3185ef67542f6ae5391b256c25.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, երևան, տղամարդ, հիվանդանոց
սպանություն, երևան, տղամարդ, հիվանդանոց
Սպանություն Երևանում. 50-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
18:04 15.07.2022 (Թարմացված է: 18:08 15.07.2022) Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Երևանում այսօր սպանություն է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի տեղեկություններով` ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 14։00-ի սահմաններում «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել մի տղամարդ։
Կարճ ժամանակ անց հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Դավիթաշեն Փիրումյանների փողոցի 1-ին և 2-րդ թաղամասերի միջնամասում գտնվող հուշարձանի հարևանությամբ գտնվող այգում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։
Դանակահարության վայրից բավական հեռավորության վրա` ցայտաղբյուրի մոտ, քննիչները հայտնաբերել են ակնոց, արնանման հետքեր և գլխարկ։
Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանները պարզել են, որ սպանվածը Երևանի բնակիչ՝ 50-ամյա Գագիկ Խ-ն էր։