https://arm.sputniknews.ru/20220715/sa-hstak-turqakan-ishkhanutjan-pahanjn-e-saghateljany-papazjani-mutqy-hh-argelelu-masin-45308245.html
Սա հստակ թուրքական իշխանության պահանջն է. Սաղաթելյանը` Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու մասին
Սա հստակ թուրքական իշխանության պահանջն է. Սաղաթելյանը` Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու մասին
Sputnik Արմենիա
Իշխան Սաղաթելյանը շեշտեց, որ Մուրադ Փափազյանն իր կյանքի ընթացքում հսկայական աշխատանք է կատարել, նպաստել հայ–ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը։ 15.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-15T21:11+0400
2022-07-15T21:11+0400
2022-07-15T21:18+0400
հայաստան
մուրադ փափազյան
իշխան սաղաթելյան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45304480_0:149:1600:1049_1920x0_80_0_0_056737a08e67cb63060093946b294e7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր կազմակերպված հանրահավաքի ժամանակ վստահեցրեց, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին թույլ չեն տվել Հայաստան մուտք գործել թուրքական իշխանությունների պահանջով։Մուրադ Փափազյանը երեկ գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում և հայտնել, որ իրեն արգելել են մուտք գործել Հայաստան, և դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով։Սաղաթելյանը շեշտեց, որ Փափազյանը ոչ միայն ՀՅԴ բյուրոյի անդամ է, այլև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, որն իր ողջ կյանքի ընթացքում հսկայական աշխատանք է կատարել Եվրոպայում, պաշտպանել է Արցախը, Հայաստանը, նպաստել հայ–ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը։Նա հիշեցրեց, որ այս պրոցեսներին զուգահեռ շարունակվում են հայ–թուրքական բանակցությունները, և յուրաքանչյուր հանդիպումից հետո հայտարարում են, որ հայ–թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։Սաղաթելյանի խոսքով` քննարկում են հստակ նախապայմաններ, որոնցից մեկն այն է, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները և հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ՀՀ ոստիկանությունն օդանավակայանում Փափազյանի նկատմամբ ոչ մի գործողություն չի ձեռնարկել
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45304480_177:0:1600:1067_1920x0_80_0_0_4aa27070b0308b4c492c04dd7118e281.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մուրադ փափազյան, իշխան սաղաթելյան, թուրքիա
հայաստան, մուրադ փափազյան, իշխան սաղաթելյան, թուրքիա
Սա հստակ թուրքական իշխանության պահանջն է. Սաղաթելյանը` Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու մասին
21:11 15.07.2022 (Թարմացված է: 21:18 15.07.2022) Իշխան Սաղաթելյանը շեշտեց, որ Մուրադ Փափազյանն իր կյանքի ընթացքում հսկայական աշխատանք է կատարել, նպաստել հայ–ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր կազմակերպված հանրահավաքի ժամանակ վստահեցրեց, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին թույլ չեն տվել Հայաստան մուտք գործել թուրքական իշխանությունների պահանջով։
Մուրադ Փափազյանը
երեկ գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում և հայտնել, որ իրեն արգելել են մուտք գործել Հայաստան, և դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով։
Սաղաթելյանը շեշտեց, որ Փափազյանը ոչ միայն ՀՅԴ բյուրոյի անդամ է, այլև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, որն իր ողջ կյանքի ընթացքում հսկայական աշխատանք է կատարել Եվրոպայում, պաշտպանել է Արցախը, Հայաստանը, նպաստել հայ–ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը։
«Սա հստակ թուրքական իշխանությունների պահանջն է` չեզոքացնել, մեկուսացնել բոլոր այն հայերին, որոնք պայքարել և պայքարում են Հայաստանի համար, կասեցնել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը»,– ասաց նա։
Նա հիշեցրեց, որ այս պրոցեսներին զուգահեռ շարունակվում են հայ–թուրքական բանակցությունները, և յուրաքանչյուր հանդիպումից հետո հայտարարում են, որ հայ–թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։
Սաղաթելյանի խոսքով` քննարկում են հստակ նախապայմաններ, որոնցից մեկն այն է, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները և հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։