Քամու հետևանքով Երևանում և Արարատում վնասվել են տանիքների թիթեղյա ծածկերը
09:16 15.07.2022 (Թարմացված է: 09:34 15.07.2022)
© Photo : Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMCՈւժեղ քամուց տապալված ծառեր Երևանում
Բաժանորդագրվել
Փրկարարներն ապամոնտաժել և ամրացրել են տանիքների թիթեղները:
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Քամու հետևանքով վնասներ են գրանցվել Երևանի որոշ թաղամասերում և Արարատի Գետափնյա գյուղում։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, Ճգնաժամային կառավարման ազգային և Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգերը ստացվել են հուլիսի 14-ին, ժամը 19։02-ից 20։40-ը։ Հայտնել են, որ քամու հետևանքով Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի վարչական շրջաններում և Գետափնյա գյուղում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկերը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ: