https://arm.sputniknews.ru/20220715/pashinjann-yndunel-e-rd-transpvorti-nakhararin-u-pvokhgvortsakcutjan-khvoracman-harcer-qnnarkel-45285838.html
Փաշինյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին ու փոխգործակցության խորացման հարցեր քննարկել
Փաշինյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին ու փոխգործակցության խորացման հարցեր քննարկել
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ռուսական կողմի ջանքերն ու օպերատիվ արձագանքը Վերին Լարսի անցակետում առաջացող ճգնաժամային իրավիճակների կարգավորման ուղղությամբ: 15.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-15T17:48+0400
2022-07-15T17:48+0400
2022-07-15T17:51+0400
հայաստան
ռուսաստան
նիկոլ փաշինյան
նախարար
վերին լարս
վիտալի սավելև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45284524_0:0:1670:940_1920x0_80_0_0_dfc91af80366065fa5bd2745a84b5a09.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հրապարակվել է վարչապետի կայքում։Ըստ հաղորդագրության` հանդիպմանը մտքեր են փոխանակվել տրանսպորտի և լոգիստիկայի բնագավառներում համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել ավիացիոն ու ավտոմոբիլային հաղորդակցությանը, հանրային տրանսպորտի ենթակառուցվածքին, երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումն ու միջգերատեսչական ակտիվ աշխատանքն այս ուղղություններով: Նշվել է, որ տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կնպաստի երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալի աճին, կակտիվացնի տնտեսական շփումները, զբոսաշրջային կապերը:Փաշինյանը գոհունակությամբ նշել է հայ-ռուսական հարաբերություններում արձանագրվող ինտենսիվությունը՝ ի դեմս պաշտոնական հաճախակի այցերի, որոնք ընդգծում են երկկողմ կապերի առանձնահատուկ բնույթը:Նա կարևորել ու բարձր է գնահատել ռուսական կողմի ջանքերն ու օպերատիվ արձագանքը Վերին Լարսի անցակետում առաջացող ճգնաժամային իրավիճակների կարգավորման ուղղությամբ:Վիտալի Սավելևն իր հերթին արդյունավետ է գնահատել ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ աշխատանքը: Նա նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ բարեկամական, եղբայրական գործընկերությունն ու փոխշահավետ ծրագրերը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45284524_99:0:1583:1113_1920x0_80_0_0_64c93cdd484fbf793539337391cef731.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, նախարար, վերին լարս, վիտալի սավելև
հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, նախարար, վերին լարս, վիտալի սավելև
Փաշինյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին ու փոխգործակցության խորացման հարցեր քննարկել
17:48 15.07.2022 (Թարմացված է: 17:51 15.07.2022) ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ռուսական կողմի ջանքերն ու օպերատիվ արձագանքը Վերին Լարսի անցակետում առաջացող ճգնաժամային իրավիճակների կարգավորման ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հրապարակվել է
վարչապետի կայքում։
Ըստ հաղորդագրության` հանդիպմանը մտքեր են փոխանակվել տրանսպորտի և լոգիստիկայի բնագավառներում համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել ավիացիոն ու ավտոմոբիլային հաղորդակցությանը, հանրային տրանսպորտի ենթակառուցվածքին, երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումն ու միջգերատեսչական ակտիվ աշխատանքն այս ուղղություններով: Նշվել է, որ տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կնպաստի երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալի աճին, կակտիվացնի տնտեսական շփումները, զբոսաշրջային կապերը:
Փաշինյանը գոհունակությամբ նշել է հայ-ռուսական հարաբերություններում արձանագրվող ինտենսիվությունը՝ ի դեմս պաշտոնական հաճախակի այցերի, որոնք ընդգծում են երկկողմ կապերի առանձնահատուկ բնույթը:
Նա կարևորել ու բարձր է գնահատել ռուսական կողմի ջանքերն ու օպերատիվ արձագանքը
Վերին Լարսի անցակետում առաջացող ճգնաժամային իրավիճակների կարգավորման ուղղությամբ:
Վիտալի Սավելևն իր հերթին արդյունավետ է գնահատել ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ աշխատանքը: Նա նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու
Հայաստանի հետ բարեկամական, եղբայրական գործընկերությունն ու փոխշահավետ ծրագրերը: