00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նպատակը բանկերին «չաղացնելն» է. ըստ տնտեսագետի` հուլիսից գործարկված օրենքը գլխացավանք է

© Sputnik / Aram NersesyanԲանկոմատ
Բանկոմատ - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2022
Բանկոմատ
Բաժանորդագրվել
Կառլեն Խաչատրյանը նշում է, որ անկանխիկ գործառնությունների պարտադրանքին պետք է նախորդեին բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հուլիսի1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նպատակը ամեն գնով բանկերին «չաղացնելն» է` փողը բանկային համակարգում պահելը:
«Ֆեյսբուքի» իր էջում կատարած վերլուծության մեջ նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։ Ըստ նրա` կարգավորումն իրականում ստվերային գործարքների ծավալը կրճատելու խնդիր չի լուծելու, ինչպես մեկնաբանում է իշխանությունը, այլ միայն անհարկի դժվարություններ է առաջացնելու տնտեսությունում և հարստացնելու է բանկերին ու բիզնեսին` քաղաքացիների հաշվին։
«ՀՀ–ում գրանցված է մոտ 66 000 ՀԴՄ սարք, որոնցից մոտ 50 000-ի վրա անկանխիկ վճարման հնարավորությունը դեռևս ակտիվացված չէ։ ՀԴՄ սարքի վրա այդ հնարավորության ակտիվացումը տնտեսվարողի վրա լրացուցիչ ֆինանսական բեռ է ենթադրում՝ ամսական նվազագույնը 4.800 դրամ։ Ամենահամեստ հաշվարկներով բիզնեսն ամսական մոտ 1 մլն դոլար է վճարելու բանկերին որպես միջնորդավճար»,– գրում է տնտեսագետը։
Հիշեցնենք` «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ փոփոխված օրենքով 300 000 դրամը գերազանցող գործարքները ս.թ. հուլիսի 1-ից պարտադիր պետք է իրականացվեն անկանխիկ։ Որոշ գործարքների համար, սակայն, շատ ավելի փոքր սահմանաչափեր են նշանակվել։ Օրինակ՝ գրավատներն անկանխիկ պետք է իրականացնեն 80 000 դրամը գերազանցող գործարքները։ Իսկ առողջապահական, փաստաբանական, նոտարական ցանկացած ծառայությունների դիմաց քաղաքացիները պետք է անկանխիկ վճարեն` անկախ վճարի մեծությունից:
Կազմակերպությունները պատրա՞ստ են հուլիսի 1-ից 300.000-ը գերազանցող անկանխիկ գործարքներին
Կառլեն Խաչատրյանի դիտարկմամբ` այս պարտադրանքը պարզապես գլխացավանք է դառնալու անկանխիկ վճարման գործիքներին չտիրապետող բնակչության մեծ մասի համար, օրինակ` բժշկի գնացած թոշակառուների կամ մարզերից Երևան եկած բանկային հաշիվ չունեցող քաղաքացիների։
«Երկրում, որտեղ հասարակության մի զգալի մասը պարզապես չունի բանկային հաշիվ, իսկ բանկային քարտապանների մի ստվար զանգված այն գործածում է ամիսը մեկ անգամ՝ աշխատավարձի կամ կենսաթոշակի ստացման օրը բանկոմատից ողջ գումարը կանխիկացնելու համար, նման սահմանափակումը կենսունակ լինել չի կարող»,– եզրակացնում է Խաչատրյանը։
Տնտեսագետը նշում է, որ անկանխիկ գործառնությունների պարտադրանքին պետք է նախորդեին բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման և անկանխիկ վճարման միջոցներն առավել ակտիվ գործածելուն ուղղված ծրագրերը, որոնց միջոցով քաղաքացիներին նախ պետք էր սովորեցնել օգտվել բանկային քարտերից ու հետո միայն խթանել կանխիկից անկանխիկ գործառնություններին անցումը։
Նշենք, որ անկանխիկ գործառնությունների խթանման նպատակով ՀՀ կառավարությունը հուլիսի 1-ից կիրառել է կենսաթոշակային քարտով վճարումների դիմաց հետվճարի համակարգը։
Այն թեև դեռ նոր է գործարկվել, բայց որոշ թվային ցուցանիշներ արդեն բավական խոսուն են։
Այսպես` էկոնոմիկայի նախարարության տվյալներով` Հայաստանում 550 000 նպաստառուներից ու թոշակառուներից հունիս ամսվա տվյալներով շուրջ 400 000-ն է վճարվում բանկային քարտով։
Ընդ որում, նրանցից միայն 173 153–ն է հանդիսանում ծրագրին միացած բանկերի քարտապան։ Այսինքն` կառավարության առաջարկած ծրագրից օգտվելու համար մնացած 230 000 քաղաքացիները պետք է իրենց կենսաթոշակները տեղափոխեն այլ բանկեր, քանի որ կենսաթոշակային համակարգում գործող 12 բանկերից նոր ծրագրին համաձայնել են միանալ միայն 3-ը` «ՎՏԲ Հայաստանը», «Արդշինբանկը» և «Հայբիզնեսբանկը»։
Այս թվային տվյալների հիման վրա կառավարությունում արդեն մոտավոր հաշվարկներ են արել, թե որքան կկազմի օգոստոսին թոշակառուներին վճարվելիք մեկ ամսվա հետվճարի գումարը` առավելագույնը` 251 մլն դրամ։
Հիշեցնենք` հուլիսից մեկնարկած կենսաթոշակների հետվճարային ծրագրի համաձայն` կենսաթոշակային քարտով վճարված յուրաքանչյուր 10 000 դրամի դիմաց թոշակառուն հաջորդ ամիս 1000 դրամ է ստանալու։ Բայց հետվճարի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը։ Այլ կերպ ասած` ծրագիրն աշխատելու է մինչև 50 000 դրամի անկանխիկ վճարումների համար, դրանից ավելին արդեն չի փոխհատուցվելու, անգամ եթե կենսաթոշակը 50 000 դրամից ավելի է։
Ովքե՞ր են շահելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքից. պարզաբանում է տնտեսագետը
Լրահոս
0