https://arm.sputniknews.ru/20220715/nikvol-mardaspan-erti-masnakicnery-tghter-sharecin-karavarutjan-shenqi-dimac-45310224.html
«Նիկո՛լ, մարդասպան». երթի մասնակիցները թղթեր շարեցին կառավարության շենքի դիմաց
«Նիկո՛լ, մարդասպան». երթի մասնակիցները թղթեր շարեցին կառավարության շենքի դիմաց
Sputnik Արմենիա
«Դիմադրություն» շարժման մասնակիցները մասնակիցները համոզված են, որ Արմեն Գրիգորյանն այս իշխանության հերթական զոհն է։ 15.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-15T21:49+0400
2022-07-15T21:49+0400
2022-07-15T22:17+0400
հայաստան
դիմադրություն շարժում
հհ կառավարություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45309966_0:0:1920:1080_1920x0_80_0_0_abacfb65c0ac7c36802fc0e5ad984dd7.jpg
«Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները «Նիկո՛լ, մարդասպան» գրությամբ թղթեր շարեցին կառավարության շենքի դիմաց` ոստիկանների ոտքերի տակ։Ակցիայից հետո մասնակիցները շարժվեցին դեպի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայր, որտեղ այսօր մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։Ակցիան շարունակվեց նաև դատարանի մոտ։ Նրանք մոմեր վառեցին Գրիգորյանի հիշատակին ու ծաղիկներ խոնարհեցին դատարանի աստիճանների վրա։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրության» այսօրվա հանրահավաքը նվիրված է Արմեն Գրիգորյանի հիշատակին։Շարժման անդամներն ու կողմնակիցները համոզված են, որ նա այս իշխանության հերթական զոհն է։Խելագարվելու դեպք է. Արամ Վարդևանյանը` Արմեն Գրիգորյանի մահվան մասինՀիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:Արմեն Գրիգորյանը կալանավորված էր մայիսի 18-ից։Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր նրա նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը։ Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ընկավ, րոպեներ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45309966_243:0:1683:1080_1920x0_80_0_0_6c917a73429259a48afd2c9ded3f8cc8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դիմադրություն շարժում, հհ կառավարություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, դիմադրություն շարժում, հհ կառավարություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
«Նիկո՛լ, մարդասպան». երթի մասնակիցները թղթեր շարեցին կառավարության շենքի դիմաց
21:49 15.07.2022 (Թարմացված է: 22:17 15.07.2022) «Դիմադրություն» շարժման մասնակիցները մասնակիցները համոզված են, որ Արմեն Գրիգորյանն այս իշխանության հերթական զոհն է։
«Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները «Նիկո՛լ, մարդասպան» գրությամբ թղթեր շարեցին կառավարության շենքի դիմաց` ոստիկանների ոտքերի տակ։
Ակցիայից հետո մասնակիցները շարժվեցին դեպի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայր, որտեղ այսօր մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Ակցիան շարունակվեց նաև դատարանի մոտ։ Նրանք մոմեր վառեցին Գրիգորյանի հիշատակին ու ծաղիկներ խոնարհեցին դատարանի աստիճանների վրա։
Շարժման անդամներն ու կողմնակիցները համոզված են, որ նա այս իշխանության հերթական զոհն է։
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:
Արմեն Գրիգորյանը կալանավորված էր մայիսի 18-ից։
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր նրա նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը։
Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ընկավ, րոպեներ անց
հայտնի դարձավ, որ նա մահացել է։