https://arm.sputniknews.ru/20220715/hvoghajin-barepvokhumnern-apahvovelu-npatakvov-ashkhatanqajin-khumb-ksteghtsvi-45258157.html
Հողային բարեփոխումներն ապահովելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի
Հողային բարեփոխումներն ապահովելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի
Sputnik Արմենիա
Խումբը բաղկացած է 7 հոգուց և այն ղեկավարելու է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 15.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-15T10:45+0400
2022-07-15T10:45+0400
2022-07-15T10:51+0400
վահան քերոբյան
հող
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2304/42/23044262_0:125:1600:1025_1920x0_80_0_0_9a57ef0cfccb48930abcb4d369488389.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում հողային բարեփոխումների անհրաժեշտության և հայեցակարգային մոտեցումների մասին քննարկման շարունակականությունն ապահովելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov հարթակում։Քերոբյանը որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկություն ներկայացնի։Նշենք, որ դեռևս 2021 թվականի նոյեմբեր ամսին Քերոբյանը հայտարարել էր հողային բարեփոխումների մեկնարկի մասին։ Նա նշել էր, որ Հայաստանում հողի մասնատվածությունը շատ բարձր է, և միջին գյուղացին ունի 4 հողակտոր, որոնց հանրագումարը 1,5 հեկտար է, և այդ կոնֆիգուրացիան թույլ չի տալիս, որպեսզի գյուղացիները այսօր կարողանան գումար աշխատել և բարելավել իրենց կենսամակարդակը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2304/42/23044262_29:0:1453:1068_1920x0_80_0_0_e678a041e4015216de62d65e95da11d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, հող, հհ կառավարություն
վահան քերոբյան, հող, հհ կառավարություն
Հողային բարեփոխումներն ապահովելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի
10:45 15.07.2022 (Թարմացված է: 10:51 15.07.2022) Խումբը բաղկացած է 7 հոգուց և այն ղեկավարելու է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում հողային բարեփոխումների անհրաժեշտության և հայեցակարգային մոտեցումների մասին քննարկման շարունակականությունն ապահովելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի։ Տեղեկությունը
հրապարակված է կառավարության e-gov հարթակում։
Խմբում ընդգրկված է 7 պաշտոնյա` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը (խմբի ղեկավար), նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, նույն նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ինչպես նաև գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը։
Քերոբյանը որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկություն ներկայացնի։
Նշենք, որ դեռևս 2021 թվականի նոյեմբեր ամսին Քերոբյանը հայտարարել էր հողային բարեփոխումների մեկնարկի մասին։ Նա նշել էր, որ Հայաստանում հողի մասնատվածությունը շատ բարձր է, և միջին գյուղացին ունի 4 հողակտոր, որոնց հանրագումարը 1,5 հեկտար է, և այդ կոնֆիգուրացիան թույլ չի տալիս, որպեսզի գյուղացիները այսօր կարողանան գումար աշխատել և բարելավել իրենց կենսամակարդակը: