https://arm.sputniknews.ru/20220715/getqi-ev-gharibjanjani-bnakichnery-pakel-en-gjumriarmavir-tshanaparhy-vorvogman-jri-khndir-ka-45263897.html
Գետքի և Ղարիբջանյանի բնակիչները փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը. ոռոգման ջրի խնդիր կա
Գետքի և Ղարիբջանյանի բնակիչները փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը. ոռոգման ջրի խնդիր կա
Sputnik Արմենիա
Բնակիչներն ասում են, որ ոռոգման ջրի խնդրի պատճառով բերքը` կաղամբը, բրոկոլին և կարտոֆիլը, փչանում է։ 15.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-15T12:17+0400
2022-07-15T12:17+0400
2022-07-15T12:28+0400
շիրակի մարզ
բողոքի ակցիա
ոռոգման ջուր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/0f/45262333_0:94:789:538_1920x0_80_0_0_5f03bd164141d85c72ad45402fc1a336.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Շիրակի մարզի Ղարիբջանյան և Գետք գյուղերի բնակիչները փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ գյուղացիները պահանջում են լուծել ոռոգման ջրի հարցը։Նշենք, որ գյուղերը մինչ օրս ոռոգման համակարգ չեն ունեցել, փորձել են այլ եղանակով հավաքված ջուրն օգտագործել։Բնակիչները նշում են, որ մինչև գյուղ հասնելը ջուրն անցնում է Ազատան գյուղով։ Այս գյուղն արդեն իսկ հասցրել է 3 անգամ ոռոգում իրականացնել, իսկ Ղարիբջանյանն ու Գետքը` ոչ։ Բնակիչներն ասում են, որ ջրի բացակայության պատճառով բերքը փչանում է։Խոսքը հիմնականում կաղամբի, բրոկոլիի և կարտոֆիլի մասին է։Այս պահին մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Հմայակյանն ու Ախուրյանի համայնքապետի տեղակալ Վարդան Իկիլիկյանը բանակցում են բնակիչների հետ, որպեսզի ճանապարհը բացվի։
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/0f/45262333_0:0:789:592_1920x0_80_0_0_ffda52a45ca2b05209f4e7e58d74b427.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շիրակի մարզ, բողոքի ակցիա, ոռոգման ջուր
շիրակի մարզ, բողոքի ակցիա, ոռոգման ջուր
Գետքի և Ղարիբջանյանի բնակիչները փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը. ոռոգման ջրի խնդիր կա
12:17 15.07.2022 (Թարմացված է: 12:28 15.07.2022) Բնակիչներն ասում են, որ ոռոգման ջրի խնդրի պատճառով բերքը` կաղամբը, բրոկոլին և կարտոֆիլը, փչանում է։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Շիրակի մարզի Ղարիբջանյան և Գետք գյուղերի բնակիչները փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը։
Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ գյուղացիները պահանջում են լուծել ոռոգման ջրի հարցը։
Նշենք, որ գյուղերը մինչ օրս ոռոգման համակարգ չեն ունեցել, փորձել են այլ եղանակով հավաքված ջուրն օգտագործել։
Բնակիչները նշում են, որ մինչև գյուղ հասնելը ջուրն անցնում է Ազատան գյուղով։ Այս գյուղն արդեն իսկ հասցրել է 3 անգամ ոռոգում իրականացնել, իսկ Ղարիբջանյանն ու Գետքը` ոչ։ Բնակիչներն ասում են, որ ջրի բացակայության պատճառով բերքը փչանում է։
«Մարզային իշխանություններն ասել էին, որ մարզում ոռոգման խնդիր այլևս չկա, մենք էլ ավելի շատ բերք տնկեցինք, ու ստացվում է, որ խաբվեցինք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց բնակիչներից մեկը։
Խոսքը հիմնականում կաղամբի, բրոկոլիի և կարտոֆիլի մասին է։
Այս պահին մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Հմայակյանն ու Ախուրյանի համայնքապետի տեղակալ Վարդան Իկիլիկյանը բանակցում են բնակիչների հետ, որպեսզի ճանապարհը բացվի։