00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Գերիներին ազատելու կոչ, Ադրբեջանի հանցագործություններ․ ի՞նչ կտա ԱՄՆ–ում ընդունված որոշումը

Ադրբեջանի հետ հարաբերությունն ԱՄՆ համար ավելի կարևոր է, քան հայ գերիները․ միջազգայնագետ
Բաժանորդագրվել
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշմանը։
ԱՄՆ-ին ու Ադրբեջանին բազմաթիվ կապող օղակներ ու թելեր կան, որպեսզի Միացյալ նահանգների վարչակարգը տուրք տա կոչերին ու վատթարացնի ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումը։
Նշենք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թվականի ֆինանսական տարվա համար Ազգային պաշտպանության ակտի փոփոխությունները, որոնք ներառում են նաև Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու պահանջ, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կոչ, Հայաստանում/Ադրբեջանում խաղաղության վրա Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության ազդեցության մասին զեկույց ներկայացնելու կոչ։
«Նման կոչերին ու նախագծերին այնքան էլ չեմ վստահում։ Կյանքը ցույց է տալիս, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները, ըստ էության, ամերիկյան վարչակազմի համար շատ ավելի կարևոր են, քան հայ գերիների ճակատագիրը կամ Ադրբեջանին մատակարարվող զենքի հարցի քննարկումը»,- ասաց Բալասանյանը։
Միջազգայնագետը նշում է, որ կողմերի միջև կան նաև բիզնես շահեր, ինչպիսին է, օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագիծը, որտեղ բավականին մեծ բաժնետերեր են նաև ամերիկյան ընկերությունները։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է Թուրքիային F-16-ի վաճառքը բարդացնող փոփոխությունը
Նա կարծում է, որ այսպիսի կոչերից հայկական կողմը կարող էր օգտվել ու միջազգային դատարաններում հայց ներկայացնել Ադրբեջանի դեմ, սակայն 2020–ի նոյեմբերի 9-ից հետո, երբ անթաքույց հանցագործության տարրերը առկա էին, Հաագայի միջազգային դատարանին հայկական կողմը որևիցե հայց չի ներկայացրել։
«Դա վերաբերում էր և՛ գերիներին տանջամահ անելուն, և՛ խաղաղ բնակչությանը մորթելուն, և՛ մեր պատմամշակութային արժեքների միտումնավոր ավերին ու պղծմանը։ Այստեղ առաջին հերթին ցանկության և պատրաստակամության մասին է խոսք գնում։ Այս պարագայում հայկական կողմը մտածում է, որ նման քայլերի դեպքում կարող է վնաս հասցնել հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության օրակարագին, ինչը, իմ անձնական կարծիքով, անթույլատրելի մոտեցում է»,- նշեց Բալասանյանը։
Միջազգայնագետը հավելեց՝ նման հայտարարություններ շատ են եղել, բայց Եթե ԱՄՆ-ն ցանկանում է իսկապես օգնել ու իսկապես պատժել Ադրբեջանին իր կատարած հանցագործությունների համար, կարող էր ուղղակիորեն վերականգնել Ազատությանն աջակցության բանաձևի 907 ենթաբաժնի գործառույթները և կետերը, որոնցով արգելվում էր Ադրեբեջանին ռազմական օգնություն կամ խոշոր ֆինանսական օգնություն տրամադրել, բայց այս մասով ոչինչ չի արվել։
«Ադրբեջանին ռազմական աջակցությունը հակասում է մեր արժեքներին»․ ԱՄՆ սենատորներ
Հիմա նման հայտարարություններով փորձել օրակարգ լցնել և հուսալ, որ Միացյալ Նահանգների վարչակարգը տուրք կտա այդ կոչերին ու հայտարարություններին, միջազգայնագետն այնքան էլ իրատեսական չի համարում։
Լրահոս
0