https://arm.sputniknews.ru/20220715/armen-grigvorjany-datakan-nisti-zhamanak-ynkel-e-nra-inqnazgacvoghutjuny-ktruk-vatacel-e-45275095.html
Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ընկավ. նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ընկավ. նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Sputnik Արմենիա
Դատավարությունն ընդհատվեց, Գրիգորյանին փորձեցին առաջին օգնություն ցույց տալ։ 15.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-15T15:14+0400
2022-07-15T15:14+0400
2022-07-15T16:16+0400
դատ
արմեն գրիգորյան
շտապօգնություն
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45275730_0:0:1280:720_1920x0_80_0_0_cef67d94cce77356fcc9b784efc7548c.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում այսօր դատական նիստի ժամանակ ընկավ։ Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացավ այն ժամանակ, երբ փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատարանին ներկայացնում էր պաշտպանական կողմի փաստարկները։Գրիգորյանը աթոռին նստած էր, երբ հանկարծ թեքվեց ու ընկավ հատակին։Դատավարությունն ընդհատվեց, ներկա դատական կարգադրիչները փորձեցին նրան բարձրացնել ու առաջին օգնություն ցույց տալ։Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներից մեկը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի և Արարատյան դաշտերի բնակչությանը:Ըստ մեղադրանքի` 2022 թվականի մայիսի 8-ին Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում ընդհանրական բնույթ կրող և ազգաբնակչության լայն շրջանակին վերաբերելի ձևակերպումներով հրապարակայնորեն նվաստացնելով նշված վայրերի բնակչության ազգային արժանապատվությունը, նա մտացածին գաղափարներով և հայացքներով ատելություն և թշնամանք է սերմանել հայ ազգի շրջանում:Արմեն Գրիգորյանը կալանավորված է մայիսի 18-ից։Այսօր Կենտրոնի դատարանում ընթանում էր նրա նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը։Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ քրգործով նախաքննությունն ավարտվել է. պաշտպան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Հրատապ. պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ հենց նիստերի դահլիճում. նա կորցրել է գիտակցությունը
Sputnik Արմենիա
Հրատապ. պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ հենց նիստերի դահլիճում. նա կորցրել է գիտակցությունը
2022-07-15T15:14+0400
true
PT0M32S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45275730_160:0:1120:720_1920x0_80_0_0_a558733ba7426f19be2ebaed407a1340.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատ, արմեն գրիգորյան, շտապօգնություն, տեսանյութեր, видео
դատ, արմեն գրիգորյան, շտապօգնություն, տեսանյութեր, видео
Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ընկավ. նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
15:14 15.07.2022 (Թարմացված է: 16:16 15.07.2022) Դատավարությունն ընդհատվեց, Գրիգորյանին փորձեցին առաջին օգնություն ցույց տալ։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում այսօր դատական նիստի ժամանակ ընկավ։ Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացավ այն ժամանակ, երբ փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատարանին ներկայացնում էր պաշտպանական կողմի փաստարկները։
Գրիգորյանը աթոռին նստած էր, երբ հանկարծ թեքվեց ու ընկավ հատակին։
Դատավարությունն ընդհատվեց, ներկա դատական կարգադրիչները փորձեցին նրան բարձրացնել ու առաջին օգնություն ցույց տալ։
Նախնական տեղեկություններով` Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը և առայժմ գիտակցության չի եկել։ Դատարանում հայտարարվեց, որ շտապօգնության բրիգադն արդեն ճանապարհին է։
Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներից մեկը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի և Արարատյան դաշտերի բնակչությանը:
Ըստ մեղադրանքի` 2022 թվականի մայիսի 8-ին Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում ընդհանրական բնույթ կրող և ազգաբնակչության լայն շրջանակին վերաբերելի ձևակերպումներով հրապարակայնորեն նվաստացնելով նշված վայրերի բնակչության ազգային արժանապատվությունը, նա մտացածին գաղափարներով և հայացքներով ատելություն և թշնամանք է սերմանել հայ ազգի շրջանում:
Արմեն Գրիգորյանը կալանավորված է մայիսի 18-ից։
Այսօր Կենտրոնի դատարանում ընթանում էր նրա նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը։