https://arm.sputniknews.ru/20220715/550-anvtshar-tegh-tapur-e-ampvopvel-en-buhakan-yndunelutjan-himnakan-puli-ardjunqnery-45293321.html
550 անվճար տեղ թափուր է. ամփոփվել են բուհական ընդունելության հիմնական փուլի արդյունքները
550 անվճար տեղ թափուր է. ամփոփվել են բուհական ընդունելության հիմնական փուլի արդյունքները
Sputnik Արմենիա
Գնահատման և թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին: 15.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-15T18:59+0400
2022-07-15T18:59+0400
2022-07-15T20:58+0400
հայաստան
բուհ
դիմորդ
վահրամ դումանյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2358/57/23585787_0:85:1600:985_1920x0_80_0_0_5d3792f6c163d1462f77e7a673974c35.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանում բուհերին տրամադրած անվճար տեղերից 550–ը թափուր են մնացել: Ընդունելության հիմնական փուլի արդյունքները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին է ներկայացրել Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ: Հանձնաժողովը քննարկել և հաստատել է ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության հիմնական փուլի արդյունքները:Քննարկվել և հաստատվել են արտոնություններ ունեցող դիմորդների ընդունելության ցուցակները՝ շուրջ 200 դիմորդ, ինչպես նաև Արցախի Հանրապետությանը հատկացված նպատակային տեղերի մրցույթի արդյունքները: Հանձնաժողովը հաստատել է նաև ՀՀ կառավարության որոշմամբ հատկացված պահուստային և թափուր տեղերի վերաբաշխման հարցը:Նիստի ընթացքում Դումանյանն անդրադարձել է բուհերի ընդունելությանը և թափուր մնացած տեղերի հարցին` խնդրահարույց համարելով այն փաստը, որ անկախ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններից՝ անընդունելի է նվազագույն շեմի միավորով բուհ ընդունվելը:Նախարարն անդրադարձել է նաև հեռակա ուսուցման կազմակերպման խնդրին՝ նշելով, որ համապատասխան նախագծով առաջարկվում է բուհերում հեռակա ընդունելությունն իրականացնել նույն՝ միասնական մոտեցմամբ, որը կիրառվում է առկա ուսուցման ընդունելության ժամանակ: Ըստ այդմ` սահմանվել է, որ հայտագրման, փաստաթղթերի ներկայացման, ընդունելության քննությունների և մրցույթի անցկացման գործառույթը փոխանցվում է ԳԹԿ-ին։Հավելենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2358/57/23585787_88:0:1512:1068_1920x0_80_0_0_4c6285c7e71a182e41b260b8d2875b38.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բուհ, դիմորդ, վահրամ դումանյան
հայաստան, բուհ, դիմորդ, վահրամ դումանյան
550 անվճար տեղ թափուր է. ամփոփվել են բուհական ընդունելության հիմնական փուլի արդյունքները
18:59 15.07.2022 (Թարմացված է: 20:58 15.07.2022) Գնահատման և թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին:
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանում բուհերին տրամադրած անվճար տեղերից 550–ը թափուր են մնացել: Ընդունելության հիմնական փուլի արդյունքները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին է ներկայացրել Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության
մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ: Հանձնաժողովը քննարկել և հաստատել է ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության հիմնական փուլի արդյունքները:
Քննարկվել և հաստատվել են արտոնություններ ունեցող դիմորդների ընդունելության ցուցակները՝ շուրջ 200 դիմորդ, ինչպես նաև
Արցախի Հանրապետությանը հատկացված նպատակային տեղերի մրցույթի արդյունքները: Հանձնաժողովը հաստատել է նաև ՀՀ կառավարության որոշմամբ հատկացված պահուստային և թափուր տեղերի վերաբաշխման հարցը:
Նիստի ընթացքում Դումանյանն անդրադարձել է բուհերի ընդունելությանը և թափուր մնացած տեղերի հարցին` խնդրահարույց համարելով այն փաստը, որ անկախ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններից՝ անընդունելի է նվազագույն շեմի միավորով բուհ ընդունվելը:
«Չի կարելի ուղղակի ուսանողներ հավաքագրել` չկարևորելով նրանց ակադեմիական մակարդակը»,- շեշտել է նախարարը՝ բուհերին հորդորելով համապատասխան քայլեր ձեռնարկել՝ բարձրացնելու տվյալ մասնագիտությունների գրավչությունը:
Նախարարն անդրադարձել է նաև հեռակա ուսուցման կազմակերպման խնդրին՝ նշելով, որ համապատասխան նախագծով առաջարկվում է բուհերում հեռակա ընդունելությունն իրականացնել նույն՝ միասնական մոտեցմամբ, որը կիրառվում է առկա ուսուցման ընդունելության ժամանակ: Ըստ այդմ` սահմանվել է, որ հայտագրման, փաստաթղթերի ներկայացման, ընդունելության քննությունների և մրցույթի անցկացման գործառույթը փոխանցվում է ԳԹԿ-ին։
Հավելենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին: