https://arm.sputniknews.ru/20220713/ukrainaci-zinvvorakannery-dzhhi-hivandanvocnerum-sparazinutjun-en-teghakajum-rd-pn-45181190.html
Ուկրաինացի զինվորականները ԴԺՀ–ի հիվանդանոցներում սպառազինություն են տեղակայում. ՌԴ ՊՆ
Ուկրաինացի զինվորականները ԴԺՀ–ի հիվանդանոցներում սպառազինություն են տեղակայում. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ գեներալը նշել է, որ բուժանձնակազմն ու բուժառուները որպես կենդանի վահան են օգտագործվում։ 13.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-13T23:48+0400
2022-07-13T23:48+0400
2022-07-13T23:48+0400
միխայիլ միզինցև
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41461942_0:167:1600:1067_1920x0_80_0_0_5ab95f891022f257fa76ffdbe39ee94e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ուկրաինացի զինվորականներն ու ազգայնական գումարտակների անդամները ԴԺՀ–ի` իրենց ենթակայության տակ գտնվող քաղաքների բուժհաստատություններում սպառազինություն են տեղակայում։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ մարդասիրական արձագանքման գծով միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։Բացի այդ, ուկրաինացի զինվորականները կահավորել են զորանոցներ, կրակակետեր ու զինամթերքի պահեստներ Ուգլեդարի պոլիկլինիկաներից մեկում։Միզինցևի խոսքով` բուժհաստատության անմիջապես հարևանությամբ և հարակից տարածքում ծանր տեխնիկա և հրետանի է տեղակայված, ականանետային դիրքեր կան, շենքի տանիքին էլ` դյուրակիր զենիթահրթիռային համակարգերի հաշվարկներ։Բացի այդ, ուկրաինացի ուժայինները գրավել են Օդեսայի մարզի բնակավայրերի հիվանդանոցներն ու շտապօգնության կայանները, հիվանդներին, ինչպես նաև ծննդկաններին նորածինների հետ, վռնդել են։Միզինցևի խոսքով` ուժայիններին խոչընդոտելու փորձ անող բուժանձնակազմին ֆիզիկական բռնության են ենթարկել։Եվրոպացի մարդու ուկրաինական բեռը, կամ Եվրամիությունում 2 բևեռ է ձևավորվումՌԴ գեներալը ներկայացրել է նաև խաղաղ բնակչության տարհանման տվյալները։ Նա նշել է, որ արդեն ավելի քան 2.5 մլն մարդ ՌԴ է տարհանվել Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների վտանգավոր տարածքներից։ Մասնավորապես անցած մեկ օրվա ընթացքում առանց Ուկրաինայի իշխանությունների մասնակցության, Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների վտանգավոր շրջաններից ՌԴ է տարհանվել 32 361 մարդ, որից 5 463 երեխա։Գեներալի տվյալների համաձայն` Ռուսաստանը մեկ օրում մարդասիրական 5 ակցիա է իրականացրել ԴԺՀ-ում և ԼԺՀ–ում, Խարկովի և Զապորոժիեի մարզերում, տեղի բնակչությանը 477,6 տոննա մարդասիրական օգնություն է փոխանցվել։Բացի այդ, ՌԴ զինվորականներն ու փրկարարները ականազերծման աշխատանքների ընթացքում Դոնբասի հանրապետությունների տարածքում շուրջ 3,9 հազար հեկտար տարածք են ստուգել։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 140-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41461942_0:0:1423:1067_1920x0_80_0_0_6d033d5ca5236fc8f5b115b9d3e85540.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ միզինցև, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
միխայիլ միզինցև, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Ուկրաինացի զինվորականները ԴԺՀ–ի հիվանդանոցներում սպառազինություն են տեղակայում. ՌԴ ՊՆ
ՌԴ գեներալը նշել է, որ բուժանձնակազմն ու բուժառուները որպես կենդանի վահան են օգտագործվում։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ուկրաինացի զինվորականներն ու ազգայնական գումարտակների անդամները ԴԺՀ–ի` իրենց ենթակայության տակ գտնվող քաղաքների բուժհաստատություններում սպառազինություն են տեղակայում։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ մարդասիրական արձագանքման գծով միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«ԴԺՀ–ի Դրուժկովկա քաղաքի №1 պոլիկլինիկայի շենքում (Կոտլյարևսկու փողոց) ՈւԶՈւ զինծառայողները կրակակետեր և դիպուկահարային կետեր են կահավորել, նկուղում որպես կենդանի վահան բռնի պահվում են բուժհաստատության անձնակազմն ու բուժառուները, հաստատության մատույցներն ականապատ են, սակայն տեղի բնակչությունն այդ մասին միտումնավոր իրազեկված չէ», – ասել է նա։
Բացի այդ, ուկրաինացի զինվորականները կահավորել են զորանոցներ, կրակակետեր ու զինամթերքի պահեստներ Ուգլեդարի պոլիկլինիկաներից մեկում։
Միզինցևի խոսքով` բուժհաստատության անմիջապես հարևանությամբ և հարակից տարածքում ծանր տեխնիկա և հրետանի է տեղակայված, ականանետային դիրքեր կան, շենքի տանիքին էլ` դյուրակիր զենիթահրթիռային համակարգերի հաշվարկներ։
Բացի այդ, ուկրաինացի ուժայինները գրավել են Օդեսայի մարզի բնակավայրերի հիվանդանոցներն ու շտապօգնության կայանները, հիվանդներին, ինչպես նաև ծննդկաններին նորածինների հետ, վռնդել են։
Միզինցևի խոսքով` ուժայիններին խոչընդոտելու փորձ անող բուժանձնակազմին ֆիզիկական բռնության են ենթարկել։
ՌԴ գեներալը ներկայացրել է նաև խաղաղ բնակչության տարհանման տվյալները։ Նա նշել է, որ արդեն ավելի քան 2.5 մլն մարդ ՌԴ է տարհանվել Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների վտանգավոր տարածքներից։ Մասնավորապես անցած մեկ օրվա ընթացքում առանց Ուկրաինայի իշխանությունների մասնակցության, Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների վտանգավոր շրջաններից ՌԴ է տարհանվել 32 361 մարդ, որից 5 463 երեխա։
Գեներալի տվյալների համաձայն` Ռուսաստանը մեկ օրում մարդասիրական 5 ակցիա է իրականացրել ԴԺՀ-ում և ԼԺՀ–ում, Խարկովի և Զապորոժիեի մարզերում, տեղի բնակչությանը 477,6 տոննա մարդասիրական օգնություն է փոխանցվել։
Բացի այդ, ՌԴ զինվորականներն ու փրկարարները ականազերծման աշխատանքների ընթացքում Դոնբասի հանրապետությունների տարածքում շուրջ 3,9 հազար հեկտար տարածք են ստուգել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 140-րդ օրը։