https://arm.sputniknews.ru/20220713/turqiajum-chi-hajvoghvum-marel-antarajin-hrdehnery-7-andz-dzerbakalvel-e-45177106.html
Թուրքիայում չի հաջողվում մարել անտառային հրդեհները. 7 անձ ձերբակալվել է
Թուրքիայում չի հաջողվում մարել անտառային հրդեհները. 7 անձ ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է անտառային տարածքում կատարված եռակցման հետևանքով առաջացած կայծերից։ 13.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-13T20:50+0400
2022-07-13T20:50+0400
2022-07-13T21:09+0400
թուրքիա
հրդեհ
անտառ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0d/45176900_0:108:1600:1008_1920x0_80_0_0_734757e620cf6b64e8594be66deaa66a.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Թուրքիայի Մուղլա և Իզմիր նահանգներում բռնկված անտառային հրդեհներն առայժմ չի հաջողվում մարել։Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է կրակն արագորեն տարածող ուժեղ քամին։Թուրքիայի Անտառների կառավարման գործակալությունը հայտնում է, որ Մուղլայում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 8 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 103 հրշեջ և 11 փրկարարական տեխնիկա, 520 հոգանոց անձնակազմ։Իզմիրում հրդեհի դեմ պայքարում են 2 ինքնաթիռներով, 4 ուղղաթիռներով, 17 հրշեջ ավտոմեքենաներով։Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Իզմիր–Չեշմե ավտոճանապարհը հրդեհի ու հրդեհաշիջման աշխատանքների պատճառով փակ է։Նախնական տվյալներով, հրդեհը բռնկվել է անտառային տարածքում կատարված եռակցման հետևանքով առաջացած կայծերից։ Այդ կասկածանքով 7 անձ ձերբակալվել է։Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twetter-ում գրել է, որ Մուղլայում անտառային հրդեհից տուժած 4 անձի բուժօգնություն է ցուցաբերվել։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0d/45176900_27:0:1450:1067_1920x0_80_0_0_ea4861eef93e28f4035bcd100296c756.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հրդեհ, անտառ
Թուրքիայում չի հաջողվում մարել անտառային հրդեհները. 7 անձ ձերբակալվել է
20:50 13.07.2022 (Թարմացված է: 21:09 13.07.2022) Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է անտառային տարածքում կատարված եռակցման հետևանքով առաջացած կայծերից։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Թուրքիայի Մուղլա և Իզմիր նահանգներում բռնկված անտառային հրդեհներն առայժմ չի հաջողվում մարել։
Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է կրակն արագորեն տարածող ուժեղ քամին։
Թուրքիայի Անտառների կառավարման գործակալությունը հայտնում է, որ Մուղլայում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 8 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 103 հրշեջ և 11 փրկարարական տեխնիկա, 520 հոգանոց անձնակազմ։
Իզմիրում հրդեհի դեմ պայքարում են 2 ինքնաթիռներով, 4 ուղղաթիռներով, 17 հրշեջ ավտոմեքենաներով։
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Իզմիր–Չեշմե ավտոճանապարհը հրդեհի ու հրդեհաշիջման աշխատանքների պատճառով փակ է։
Նախնական տվյալներով, հրդեհը բռնկվել է անտառային տարածքում կատարված եռակցման հետևանքով առաջացած կայծերից։ Այդ կասկածանքով 7 անձ ձերբակալվել է։
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twetter-ում գրել է, որ Մուղլայում անտառային հրդեհից տուժած 4 անձի բուժօգնություն է ցուցաբերվել։