https://arm.sputniknews.ru/20220713/rusastani-agn-n-hajtnel-e-ukrainaji-taratsqvov-gazi-tarancumy-erkaradzgelu-pajmannery-45129648.html
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը երկարաձգելու պայմանները
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը երկարաձգելու պայմանները
Sputnik Արմենիա
Դմիտրի Բիրիչևսկու խոսքով՝ Ռուսաստանը կատարում է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման իր բոլոր պարտավորությունները: 13.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-13T10:27+0400
2022-07-13T10:27+0400
2022-07-13T10:36+0400
գազ
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
պատերազմ
դոնբաս
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33392493_0:179:3072:1907_1920x0_80_0_0_11929bdfc23c16483b2335b146a96492.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Մոսկվան հնարավոր է համարում ուկրաինական տարանցման երկարաձգումը 2024 թվականից հետո, եթե պահանջարկը Եվրոպայում պահպանվի և ուկրաինական գազատրանսպորտային համակարգը աշխատանքային վիճակում լինի։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։Ուկրաինայի տարածքով գազի տարանցման գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։Նրա խոսքով՝ Ռուսաստանը կատարում է իր բոլոր պարտավորությունները ներկայիս պայմանագրով։ Նա հիշեցրել է, որ հիմա տարանցումը «սահմանափակում է Ուկրաինայի իշխանությունը, որը հրաժարվել է «Սոխանովկա» գազաչափական կայանի միջոցով գազափոխադրումից:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:Եվրոպացի մարդու ուկրաինական բեռը, կամ Եվրամիությունում 2 բևեռ է ձևավորվումՀիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 140-րդ օրը։
դոնբաս
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33392493_177:0:2908:2048_1920x0_80_0_0_c416a3ec8bcf51efd77c6d4c39b8333a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), պատերազմ, դոնբաս, ուկրաինա
գազ, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), պատերազմ, դոնբաս, ուկրաինա
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը երկարաձգելու պայմանները
10:27 13.07.2022 (Թարմացված է: 10:36 13.07.2022) Դմիտրի Բիրիչևսկու խոսքով՝ Ռուսաստանը կատարում է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման իր բոլոր պարտավորությունները:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Մոսկվան հնարավոր է համարում ուկրաինական տարանցման երկարաձգումը 2024 թվականից հետո, եթե պահանջարկը Եվրոպայում պահպանվի և ուկրաինական գազատրանսպորտային համակարգը աշխատանքային վիճակում լինի։ Տեղեկությունը
ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։
Ուկրաինայի տարածքով գազի տարանցման գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։
«ԵՄ-ն ռուսական բնական գազից հրաժարվելու կուրս է հայտարարել։ Դա նշանակում է նաև ուկրաինական տրանզիտից հրաժարում և Կիևին դրա եկամուտներից զրկում։ Իսկ եթե եվրոպական սպառողների պահանջարկը պահպանվի, և ուկրաինական գազատրանսպորտային համակարգը աշխատանքային վիճակում լինի, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի՝ ի թիվս այլ տարբերակների քննարկել ուկրաինական տարանցումը շարունակելու հնարավորությունը»,- ասել է Բիրիչևսկին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կատարում է իր բոլոր պարտավորությունները ներկայիս պայմանագրով։ Նա հիշեցրել է, որ հիմա տարանցումը «սահմանափակում է Ուկրաինայի իշխանությունը, որը հրաժարվել է «Սոխանովկա» գազաչափական կայանի միջոցով գազափոխադրումից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 140-րդ օրը։