https://arm.sputniknews.ru/20220713/rd-n-stambulum-lutsum-e-arajarkel-sev-tsvovvov-gjughmterqi-dursberman-hamar-45160518.html
ՌԴ-ն Ստամբուլում լուծում է առաջարկել Սև ծովով գյուղմթերքը դուրս բերելու համար
ՌԴ-ն Ստամբուլում լուծում է առաջարկել Սև ծովով գյուղմթերքը դուրս բերելու համար
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները Ստամբուլում մասնակցում են «հացահատիկի հարցի» շուրջ քառակողմ բանակցություններին։ 13.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-13T17:50+0400
2022-07-13T17:50+0400
2022-07-13T18:14+0400
հացահատիկ
ստամբուլ
բանակցություն
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
վլադիմիր պուտին
թուրքիա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39636397_0:104:1600:1004_1920x0_80_0_0_e400359c939d6adef30fb3290282169b.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ռուսական պատվիրակությունը, որի կազմում են ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, Ստամբուլում ընթացող բանակցությունների շրջանակում սևծովյան նավահանգիստներին լուծում է առաջարկել գյուղատնտեսական արտադրանքը դուրս բերելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ հացահատիկն Ուկրաինայից արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ խնդրի։
ստամբուլ
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39636397_249:0:1588:1004_1920x0_80_0_0_f4ffb3953199c5f07de0b927fb02c83e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հացահատիկ, ստամբուլ, բանակցություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), վլադիմիր պուտին, թուրքիա, ռուսաստան
հացահատիկ, ստամբուլ, բանակցություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), վլադիմիր պուտին, թուրքիա, ռուսաստան
ՌԴ-ն Ստամբուլում լուծում է առաջարկել Սև ծովով գյուղմթերքը դուրս բերելու համար
17:50 13.07.2022 (Թարմացված է: 18:14 13.07.2022) Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները Ստամբուլում մասնակցում են «հացահատիկի հարցի» շուրջ քառակողմ բանակցություններին։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ռուսական պատվիրակությունը, որի կազմում են ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, Ստամբուլում ընթացող բանակցությունների շրջանակում սևծովյան նավահանգիստներին լուծում է առաջարկել գյուղատնտեսական արտադրանքը դուրս բերելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Ստամբուլում քառակողմ բանակցությունների են մասնակցում Թուրքիայի Հանրապետության գործընկերների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների և Ուկրաինայի պատվիրակության հետ ՝ Սևծովյան նավահանգիստներից գյուղմթերքի արտահանման կազմակերպման հարցով։ Ռուսաստանի պատվիրակությունը պատրաստել և քննարկման է ներկայացրել այդ հարցի շուտափույթ լուծման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը»,- ասել Է գեներալը:
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։
Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ հացահատիկն Ուկրաինայից արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ խնդրի։