https://arm.sputniknews.ru/20220713/hakvob-simidjann-iranci-pashtvonjaji-het-qnnarkel-e-araqs-sahmanajin-geti-khndiry-45148779.html
Հակոբ Սիմիդյանն իրանցի պաշտոնյայի հետ քննարկել է Արաքս սահմանային գետի խնդիրը
Հակոբ Սիմիդյանն իրանցի պաշտոնյայի հետ քննարկել է Արաքս սահմանային գետի խնդիրը
Sputnik Արմենիա
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Իրան է մեկնել «Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով։ 13.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-13T15:23+0400
2022-07-13T15:23+0400
2022-07-13T15:36+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
հակոբ սիմիդյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0d/45147979_0:177:1280:897_1920x0_80_0_0_51785c4ffb1d77a44c0bc36d56a49d13.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջաղեի հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` հանդիպմանը անդրադարձ է եղել Երևանում կայացած Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ կնքված փոխըմբռնման հուշագրին, որով կողմերն արձանագրել են առևտրի, արդյունաբերության, առողջապահության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը:Հանդիպման ավարտին Սիմիդյանը գործընկերներին հրավիրել է Հայաստան՝ հույս հայտնելով, որ փոխայցելությունները կխթանեն առավել արդյունավետ համագործակցությունը և կօգնեն կյանքի կոչել ձեռքբերված պայմանավորվածությունները։Նշենք, որ Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով Իրան է մեկնել «Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով տարածաշրջանային բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված համաժողովին մասնակցելու նպատակով։Հիշեցնենք` 2021թ-ի հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան էր ժամանել Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Մեղրիում անցկացված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել էր նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ տնօրենը, քննարկվել էին կոմբինատի գործունեության ընթացքում առաջացող կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև դրանց՝ դեպի Արաքս գետ հոսքը կանխելու ուղղությամբ ընկերության իրականացրած աշխատանքները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0d/45147979_0:0:1277:958_1920x0_80_0_0_0b3bcf40bad1a4a863c3f654512f3f3c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, հակոբ սիմիդյան
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, հակոբ սիմիդյան
Հակոբ Սիմիդյանն իրանցի պաշտոնյայի հետ քննարկել է Արաքս սահմանային գետի խնդիրը
15:23 13.07.2022 (Թարմացված է: 15:36 13.07.2022) ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Իրան է մեկնել «Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջաղեի հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության
մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հանդիպմանը անդրադարձ է եղել Երևանում կայացած Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ կնքված փոխըմբռնման հուշագրին, որով կողմերն արձանագրել են առևտրի, արդյունաբերության, առողջապահության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը:
Քննարկել են նաև Արաքս սահմանային գետի վերաբերյալ վերջին ամիսների արդյունավետ համատեղ աշխատանքը։ Սիմիդյանը հայկական կողմի պատրաստակամությունն է հայտնել շարունակել համագործակցությունը խնդիրների լուծման ուղղությամբ և հույս հայտնել, որ այդ փոխգործակցության արդյունքում առաջիկայում առավել տեսանելի արդյունքներ կգրանցվեն։
Հանդիպման ավարտին Սիմիդյանը գործընկերներին հրավիրել է
Հայաստան՝ հույս հայտնելով, որ փոխայցելությունները կխթանեն առավել արդյունավետ համագործակցությունը և կօգնեն կյանքի կոչել ձեռքբերված պայմանավորվածությունները։
Նշենք, որ Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով Իրան է մեկնել «Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով տարածաշրջանային բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված համաժողովին մասնակցելու նպատակով։
Հիշեցնենք` 2021թ-ի հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով
Հայաստան էր ժամանել Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Մեղրիում անցկացված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել էր նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ տնօրենը, քննարկվել էին կոմբինատի գործունեության ընթացքում առաջացող կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև դրանց՝ դեպի Արաքս գետ հոսքը կանխելու ուղղությամբ ընկերության իրականացրած աշխատանքները։