00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց Հանրապետականի Հայաստանում իրական ընդդիմադիր գործընթաց անել հնարավոր չէ․ Մամիջանյան

Բաժանորդագրվել
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Sputnik Արմենիայի տաղավարում խոսել է ներքաղաքական խնդիրների և ընդդիմության օրակարգի մասին։
Հուլիսի 14-ին կայանալիք ԱԺ խորհրդի նիստին, որում քննարկվելու է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը, «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցելու. դրա շուրջ քննարկում է եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի տաղավարում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Ես քաղաքականությամբ եմ զբաղվում, ոչ թե թատրոնով կամ կրկեսով, ուստի այդ ներկայացումներին ես առավելագույնը կարող եմ մասնակցել որպես դիտորդ։ Ինչ ուզում են, թող անեն, այդ մանդատը մեզ ՔՊ-ն չի տվել, այլ հայ ժողովուրդը, մանդատից էլ միայն ժողովուրդը կարող է զրկել»,- մեկնաբանեց Մամիջանյանը։
Մամիջանյանը նշեց՝ չի էլ փորձում վերլուծել` ինչ կլինի, եթե իրենց լիազորությունները խորհրդարանում դադարեցվեն։ ՔՊ-ն, նրա խոսքով, ոչ թե քաղաքական թիմ է, այլ խունտա, որի գործողությունները կանխատեսելը շատ բարդ է։
Նա անտեղի է համարում այս պահին ՔՊ-ից առաջ ընկնելն ու պատգամավորական մանդատներից հրաժարվելը։
Մամիջանյանի խոսքով՝ այդպիսի «տղայական մրցավազքի» մեջ մտնելու կարիք չկա։ Ինչ վերաբերում է մանդատին, այն, պատգամավորի դիտարկմամբ, պարզապես գործիք է, որն իրենք օգտագործում են խորհրդարանական դիվանագիտության կամ մի շարք այլ նպատակներով։
Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար նիստ է հրավիրվել. ի՞նչ է նախատեսում օրենքը
Անդրադառնալով այս պահին ընդդիմության օրակարգին ու միմյանց միջև հարաբերություններին, Մամիջանյանը նշեց, որ ՀՀԿ-ի համար 2018թ․ ապրիլի 25-ից օրակարգը նույնն է․ կանխել երկրի այս ծանր իրավիճակը, իսկ դրա միակ տարբերակը, պատգամավորի խոսքով, իշխանափոխությունն է։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ իրենց խմբակցության ու ԱԺ «Հայաստան» խմբակցության միջև ռազմավարական մակարդակում որևէ տարաձայնություն չկա և լինել չի կարող։ Կան որոշ հարցերի շուրջ գործիքների կիրառման տարբերություններ։ Իրենք շարունակում են գործընկերային, որոշ մարդկանց դեպքում՝ ընկերական հարաբերություններ պահպանել։
«Մենք մեր ամբողջ ռեսուրսն օգտագործում ենք պայքարի համար։ Հանրապետականի մոտեցումը հետևյալն է․ անհրաժեշտ է, որ իրական ընդդիմությունը լինի համախմբված, դա պահպանելու համար շատ հաճախ ՀՀԿ-ն գնացել է կոմպրոմիսի։ Առանց ՀՀԿ-ի Հայաստանում իրական ընդդիմադիր գործընթաց անել հնարավոր չէ»,- շեշտեց ՀՀԿ–ական պատգամավորը։
Հարցին՝ երբ են իրենք կանխատեսում, որ կհասնեն իրենց վերջնանպատակին (Փաշինյանի իշխանության հեռացմանը), Մամիջանյանը պատասխանեց, որ դա կլինի այն ժամանակ, երբ ընդդիմությունը հաջողի կոմունիկացվել հասարակության այն շերտի հետ, որն այս կամ այն պատճառով չի ցանկանում փողոց դուրս գալ ու պայքարել։
«Երբ այս վիճակն է երկրում, իմ մտքով չի անցնում այլ բանի մասին խոսել, քան անվտանգային հարցերն են, բայց մենք երևի սխալվել ենք, երևի պետք է խոսել նաև սոցիալականից, կոռուպցիայից, առողջապահությունից և այլն։ Եվ մենք այդ սխալը շտկում ենք և շարունակելու ենք շտկել»,- հավելեց Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին` ժամը 18։30-ին հրավիրված է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցն է։
«Առնվազն ազնիվ չէ». Արթուր Ղազինյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
Խոսքը, մասնավորապես, 2 խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու մասին է։
Ցանկում չկան միայն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի (նախկինում` «Պատիվ ունեմ» խմբակցությունից) և անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի (նախկինում` «Պատիվ ունեմ» խմբակցությունից) անունները։
Լրահոս
0