https://arm.sputniknews.ru/20220713/15-amja-gjumreci-patanin-bemadrel-e-lvoreci-saqvon-45044365.html
15-ամյա գյումրեցի պատանին բեմադրել է «Լոռեցի Սաքոն»
15-ամյա գյումրեցի պատանին բեմադրել է «Լոռեցի Սաքոն»
Sputnik Արմենիա
Թումանյանի «Լոռեցի Սաքոն»շատ ռեժիսորներ ու շատ բեմերում են ներկայացրել, սակայն առաջին անգամ այն յուրովի մեկնությամբ բեմադրել է գյումրեցի 15-ամյա Սերգեյ... 13.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-13T08:55+0400
2022-07-13T08:55+0400
2022-07-13T08:55+0400
գյումրի
թատրոն
պատանի
ռեժիսոր
հովհաննես թումանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/07/44831025_0:82:1600:982_1920x0_80_0_0_27618572f3a26f343b630be53a9749f2.jpg
Արմենուհի Մխոյան, Sputnik ԱրմենիաԳյումրիի Մտորումների թատրոնը, որպես փորձարարական հարթակ, իր դռները միշտ բաց է պահում երիտասարդ ստեղծագործողների համար։ Վերջին օրերին թատրոնի խաղացանկում «Լոռեցի Սաքոն» է: Պատանի ռեժիսորի` 15-ամյա Սերգեյ Եղիկյանի ներկայացումը ոչ միայն հուզում, այլ նաև իր որակով զարմացնում է հանդիսատեսին։ Հետաքրքիր նկարչական ու ձայնային ձևավորումը, պատանի դերասանների խաղն ու հղկված խոսքը հանդիսատեսին «ստիպում է» լարված մնալ ողջ ներկայացման ընթացքում:Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը այս ներկայացումը տարբերվող է համարում, հատկապես, որ ռեժիսորը 15-ամյա պատանի է: «Բավական բարդ գործ է ներկայացված, բայց Սերգեյը զարմանալիորեն կարողացել է իր առջև դրված խնդիրը կատարել։ Իսկ բեմադրության լավ գնահատականը հանդիսատեսի այցն ու շարունակական ներկայացումներն են»,- նշում է Հովհաննես Հովհաննիսյանը:Sputnik Արմենիայի հետ զրույցում պատանի ռեժիսորն ասում է, որ չնայած ապրում ենք զարգացած դարաշրջանում, բայց խավարամտությունն ու սնահավատությունը հիմա ավելի շատ են տարածված: «Սա բեմադրելով նպատակ եմ ունեցել երիտասարդներին նման երևույթներից հեռու պահել»,- ասում է Սերգեյ Եղիկյանը։Չցանկանալով կոտրել թումանյանական ոգին՝ պատանի ռեժիսորը պիեսի չի վերածել պոեմը։ «Իմ ընկերներն են մարմնավորել Սաքոյի, չարքերի ու Նանիի կերպարները։ Ի դեպ, Նանիի կերպարը ես անձամբ եմ որոշել զարգացնել՝ Թումանյանի մոտ այդպես չէ»,- ասում է Սերգեյն ու հավելում, որ նախնական տարբերակը 5 անգամ փոփոխության է ենթարկվել:Ներկայացման մեջ զբաղված պատանիները նշում են՝ առանց երկմտելու են համաձայնել այս կամ այն դերը խաղալ: «Խաղացած ամեն մի նոր ներկայացում մեզ ավելի է մոտեցնում ու հարազատ դարձնում իրար և այդ ստեղծագործությանը: Սա մեր առաջին մեծ ու լուրջ ներկայացումն է»,- ասում է 16-ամյա Արմեն Կուրղինյանը:Գլխավոր դերակատարը՝ Սամվել Հարությունյանը, պատմում է՝ առաջին մի քանի ներկայացումները պարզապես խաղացել է, հիմա արդեն զգում է դերը: «Իրականում դժվար է խաղալ խենթի կերպարն ու այդ հոգեվիճակն ի ցույց դնել հանդիսատեսին, բայց, կարծում եմ, պարբերական ներկայացումները խոսում են այն մասին, որ գործը հաջողված է»:Հավելենք, որ «Լոռեցի Սաքոն» ներկայացված է «Նռան հատիկ» մանկապատանեկան հանրապետական թատերական մրցույթ-փառատոնին:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/07/44831025_0:0:1600:1200_1920x0_80_0_0_26a7417a77e1c2fa8b300bdd1ffa74bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, թատրոն, պատանի, ռեժիսոր, հովհաննես թումանյան
գյումրի, թատրոն, պատանի, ռեժիսոր, հովհաննես թումանյան
15-ամյա գյումրեցի պատանին բեմադրել է «Լոռեցի Սաքոն»
Թումանյանի «Լոռեցի Սաքոն»շատ ռեժիսորներ ու շատ բեմերում են ներկայացրել, սակայն առաջին անգամ այն յուրովի մեկնությամբ բեմադրել է գյումրեցի 15-ամյա Սերգեյ Եղիկյանը: Լուսային ու ձայնային հետաքրքիր լուծումները ևս նրանն են, իսկ բեմում նրա 14-15 տարեկան ընկերներն են:
Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա
Գյումրիի Մտորումների թատրոնը, որպես փորձարարական հարթակ, իր դռները միշտ բաց է պահում երիտասարդ ստեղծագործողների համար։ Վերջին օրերին թատրոնի խաղացանկում «Լոռեցի Սաքոն» է: Պատանի ռեժիսորի` 15-ամյա Սերգեյ Եղիկյանի ներկայացումը ոչ միայն հուզում, այլ նաև իր որակով զարմացնում է հանդիսատեսին։ Հետաքրքիր նկարչական ու ձայնային ձևավորումը, պատանի դերասանների խաղն ու հղկված խոսքը հանդիսատեսին «ստիպում է» լարված մնալ ողջ ներկայացման ընթացքում:
Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը այս ներկայացումը տարբերվող է համարում, հատկապես, որ ռեժիսորը 15-ամյա պատանի է: «Բավական բարդ գործ է ներկայացված, բայց Սերգեյը զարմանալիորեն կարողացել է իր առջև դրված խնդիրը կատարել։ Իսկ բեմադրության լավ գնահատականը հանդիսատեսի այցն ու շարունակական ներկայացումներն են»,- նշում է Հովհաննես Հովհաննիսյանը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում պատանի ռեժիսորն ասում է, որ չնայած ապրում ենք զարգացած դարաշրջանում, բայց խավարամտությունն ու սնահավատությունը հիմա ավելի շատ են տարածված: «Սա բեմադրելով նպատակ եմ ունեցել երիտասարդներին նման երևույթներից հեռու պահել»,- ասում է Սերգեյ Եղիկյանը։
Չցանկանալով կոտրել թումանյանական ոգին՝ պատանի ռեժիսորը պիեսի չի վերածել պոեմը։ «Իմ ընկերներն են մարմնավորել Սաքոյի, չարքերի ու Նանիի կերպարները։ Ի դեպ, Նանիի կերպարը ես անձամբ եմ որոշել զարգացնել՝ Թումանյանի մոտ այդպես չէ»,- ասում է Սերգեյն ու հավելում, որ նախնական տարբերակը 5 անգամ փոփոխության է ենթարկվել:
Ներկայացման մեջ զբաղված պատանիները նշում են՝ առանց երկմտելու են համաձայնել այս կամ այն դերը խաղալ: «Խաղացած ամեն մի նոր ներկայացում մեզ ավելի է մոտեցնում ու հարազատ դարձնում իրար և այդ ստեղծագործությանը: Սա մեր առաջին մեծ ու լուրջ ներկայացումն է»,- ասում է 16-ամյա Արմեն Կուրղինյանը:
Գլխավոր դերակատարը՝ Սամվել Հարությունյանը, պատմում է՝ առաջին մի քանի ներկայացումները պարզապես խաղացել է, հիմա արդեն զգում է դերը: «Իրականում դժվար է խաղալ խենթի կերպարն ու այդ հոգեվիճակն ի ցույց դնել հանդիսատեսին, բայց, կարծում եմ, պարբերական ներկայացումները խոսում են այն մասին, որ գործը հաջողված է»:
Հավելենք, որ «Լոռեցի Սաքոն» ներկայացված է «Նռան հատիկ» մանկապատանեկան հանրապետական թատերական մրցույթ-փառատոնին: