00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Որոշ քաղաքացիների արգելվելու է մասնակցել մոլախաղերին. ՊԵԿ աշխատակցի պարզաբանումը

Զաքարյան. Այս օրենքի նախագիծը տալիս է շահումով խաղերի ոլորտում առկա խնդիրների լուծման հնարավորություն
Բաժանորդագրվել
ՀՀ ՊԵԿ ՏՏ վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնի պետ Գոհար Զաքարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՊԵԿ–ի կողմից հանրային քննարկման դրված «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Ներկայումս որոշ կազմակերպիչների կողմից շահագործվում են կեղծ խաղային սարքավորումներ և ծրագրային ապահովման միջոցներ, ինչի արդյունքում անհնար է դառնում հսկել իրական դրամական հոսքերը, կատարված խաղադրույքները։ Այս պարագայում խնդիրներ են առաջանում փաստացի իրացման շրջանառությունների մեծության որոշման և հարկվող օբյեկտների արժանահավատության հետ կապված։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՊԵԿ աշխատակից Գոհար Զաքարյանը։
Նրա պնդմամբ` «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընձեռում է առկա խնդիրների լուծման հնարավորություն` արդիական դարձնելով ոլորտում բարեփոխումներ անցկացնելու հարցը։
Նշենք, որ ՊԵԿ-ը հանրային քննարկման է ներկայացրել «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են խաղերին մասնակցելու սահմանափակումները: Նախագիծը զետեղված է իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
«Ոլորտի կարգավորման առաջիկա քայլերից են համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակումը և պարտադիր տեխնիկական ստանդարտների ներդրումը։ Նախագծում առանցքային տեղ է զբաղեցնում քաղաքացիների շահերի պաշտպանությունը և «պատասխանատու խաղի» մեթոդաբանությունը»,– պարզաբանեց Զաքարյանը։
Նրա տեղեկացմամբ` արգելվելու է այն քաղաքացիների մասնակցությունը մոլախաղերին, ովքեր օրենքով սահմանված որևէ տեսակի սոցիալական ծրագրի աջակցության, կառավարության որոշմամբ սահմանված որևէ աջակցության ծրագրի շահառու են, օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որևէ ծրագրից, հանդիսանում են «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով նախատեսված որևէ տեսակի նպաստի նպաստառու, ճանաչվել են սնանկ կամ ունեն չներված պարտավորություններ, գտնվում են սնանկության վարույթում, ունեն սպառողական վարկ, որի ընդհանուր ծավալը գերազանցում է տարեկան եկամուտների 40 տոկոսը, հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։
Օրենքով տվյալ խմբերում չընդգրկված քաղաքացիների խաղային մասնակցության թույլատրելի չափ է սահմանվում հայտարարագրված տարեկան եկամուտների 20 տոկոսը։ Սահմանափակվելու են նաև կենսաթոշակառուները, եթե նշանակված կենսաթոշակը նրանց եկամտի միակ աղբյուրն է։
Խաղադրույքային կայքերի կեղծ էջերով գումարներ շորթած երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերահսկվելու գործընթացը, Զաքարյանն ասաց, որ ստեղծվելու է ոլորտի կարգավորման լիազորված օպերատոր, որն ունենալու է մոնիտորինգային կենտրոն, լինելու է կենտրոնական սերվեր, որին պետք է պարտադիր միացված լինեն կազմակերպիչների խաղային սարքավորումները և ծրագրային ապահովման միջոցները։
«Ռիսկային խմբերում ընդգրկված շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը պատկան մարմինները փոխանցելու են օպերատորին և այդ տեղեկատվությունը տեղայնացվելու է կենտրոնական սերվերում։ Կազմակերպիչները խաղացողներին գրանցելու ժամանակ նույնականացնելու ընթացքում իրական ժամանակի ռեժիմով հարցում են ուղարկելու կենտրոնական սերվերին, և եթե անձն այդ ցանկերում ընդգրկված է լինելու, ապա նրա մասնակցությունը խաղերին սահմանափակվելու է»,– մանրամասնեց ՊԵԿ աշխատակիցը։
Զաքարյանի տեղեկացմամբ` օրենքը տարածվելու է ամբողջ խաղային ոլորտի վրա, մասնավորապես` մոլեխաղերի, ինտերնետային մոլեխաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության վրա, որոնց նկատմամբ սահմանվելու են պարտադիր պահանջներ ու պայմաններ։ Եթե կազմակերպիչը չի պահպանելու օրենքով սահմանված լիցենզիայի համար նախատեսված պայմաններն ու պահանջները, կիրառվելու են պատասխանատվության միջոցներ։
ՊԵԿ աշխատակցի հավաստմամբ` խախտման դեպքում քաղաքացու մասնակցությունն արգելափակվելու է, իսկ կազմակերպիչը տուգանվելու է։ Շատ դեպքերում պատժամիջոցը կարող է լինել լիցենզիայի կասեցումը կամ ընդհուպ մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը։
Հիշեցնենք` 2018 թվականի մարտից խաղային ոլորտի նկատմամբ վերահսկղությունը վերապահվել է ՊԵԿ–ին։
Լրահոս
0