00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ-ական պատգամավորի ջոկատն առաջնագծում չի եղել և որևէ մարտական առաջադրանք չի կատարել․ ՊՆ

© Sputnik / Aram NersesyanՊատգամավոր Նարեկ Գրիգորյանը
Պատգամավոր Նարեկ Գրիգորյանը - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2022
Պատգամավոր Նարեկ Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՊՆ–ն լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան նշել է, որ «Գեղարքունիք» ջոկատը նախատեսվել է որպես ԲԿ հրամանատարի ռեզերվ։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որևէ մարտական առաջադրանք չի կատարել։ Այս մասին Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են պաշտպանության նախարարությունից։
Նշենք, որ Նարեկ Գրիգորյանը ԱԺ-ում, անդրադառնալով ընդդիմության հարցին, ասել էր, որ 44-օրյա պատերազմի օրերին ինքը եղել է «Գեղարքունիք» ջոկատի հրամանատարը, որտեղ եղել է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայրը՝ Վաչիկ Սաղաթելյանը։ Ըստ պատգամավորի` Վաչիկ Սաղաթելյանն իրեն խնդրել է, որ թույլ տա ինքը գնա տուն` ասելով, որ հիվանդ է։
Այսպես, կայքը գրավոր հարցում է ուղարկել ՊՆ` հետաքրքրվելով, թե առաջնագծի ո՞ր հատվածներում է մարտնչել Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատը, մարտական ի՞նչ առաջադրանքներ է կատարել, քանի՞ օր է տևել ջոկատի մասնակցությունը պատերազմին և այլն։
«Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որևէ մարտական առաջադրանք չի կատարել, ջոկատի անձնակազմից զոհեր և վիրավորներ չեն եղել, պարգևատրման ներկայացումներ չեն եղել»,–ասված է ՊՆ պատասխանի մեջ։
Ի հավելումն վերոհիշյալի՝ ՊՆ-ից հայտնում են, որ հիշյալ ջոկատին անդամակցել է 300 պահեստազորային։ Բացի այդ, նշվում է նաև, որ զորամիավորման հրամանատարի հրամանով ջոկատը նախատեսվել է որպես ԲԿ հրամանատարի ռեզերվ և գործել ԲԿ հրամանատարի առանձին կարգադրություններով՝ իրականացնելով 2-րդ շարակազմի պաշտպանության և թիկունքային ապահովման խնդիրներ, 31 զինծառայողի կազմով (այդ թվում՝ Ն. Գրիգորյանը):
Հիշեցնենք, որ Yerkir.am-ն անդրադարձել էր նաև Գրիգորյանի վերաբերյալ տարածված տեղեկություններին, թե նա գրանցված է եղել ու մինչև 2018 թ.–ը պարբերաբար ներկայացել է Սևանի հոգեբուժարան, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո դադարել է այցելել բուժհաստատություն։ Կայքը փորձել էր տեղեկությունները ճշտել ՀՀ առողջապահության նախարարությունից։ Գերատեսչության պատասխանում լուրերը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են. հղում անելով օրենքներին` նշել են, որ պացիենտի առողջական վիճակի, բժշկական օգնության ու սպասարկում ստանալու մասին տեղեկությունները բժշկական գաղտնիք են։
Լրահոս
0