00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կազմվել է կապիկի ծաղիկի տարածումը կանխելու պլան, սակայն ՀՀ-ում վարակման դեպքեր դեռ չկան

© Sputnik / Aram NersesyanԼաբորատորիա
Լաբորատորիա - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2022
Լաբորատորիա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱՆ-ն համագործակցում է ԱՀԿ փորձագետների, ինչպես նաև ՀԿ–ների հետ, որպեսզի ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց շրջանում իրազեկում իրականացվի։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Հայաստանում մինչ օրս կապիկի ծաղիկ հիվանդության դեպքեր չեն արձանագրվել, չեն եղել նաև կասկածելի դեպքեր։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարդու և կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ, բժիշկ համաճարակաբան Լուսինե Պարոնյանը։
Նշենք, որ մինչ օրս ամբողջ աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման 9647 դեպք, դրանցից 9424-ը հայտնաբերվել է ոչ էնդեմիկ երկրներում։
«ՀՀ-ում կարողություններ ենք ստեղծել, որպեսզի դեպքերը կարողանանք արագ ախտորոշել։ Մենք աշխատում ենք նաև Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հետ, որոնք սահմանային բոլոր անցակետերում հսկողություն են իրականացնում, որպեսզի դեպքն արագ հայտնաբերվի։ Կասկածելի դեպք հայտնաբերելու պարագայում քաղաքացին անմիջապես կհոսպիտալացվի ու հետազոտություն կիրականացվի»,– նշեց Պարոնյանը։
ՀՎԿԱԿ-ից վստահեցնում են, որ անցակետերում բոլոր ուղևորներին պարտադիր ջերմաչափում են, սակայն վերջերս սահմանը հատած շատ ուղևորներ (և՛ ցամաքային, և՛ օդային ճանապարհով) ականատես չեն եղել այդ միջոցառումներին։ Պարոնյանի խոսքով, սակայն, օդանավակայանում այդ գործընթացն այնպես է արվում, որ ուղևորները չեն էլ նկատում։
Հարցին, թե որքանո՞վ է Հայաստանը պատրաստ, եթե հիվանդության որևէ դեպք արձանագրվի երկրում, համաճարակաբանն ընդգծեց` 280 բուժաշխատողի շրջանում դասընթաց է իրականացվել։
«Նրանք տեղեկացվել են, թե ինչպես պետք է նմուշառումն իրականացվի և ինչ լաբորատոր հետազոտություններ են անհրաժեշտ լինելու։ Ի դեպ, բուժաշխատողները ռիսկի խումբ են համարվում և պետք է կարողանան լավ պաշտպանված լինել»,– ասաց Պարոնյանը։
Համագործակցություն կա նաև ԱՀԿ փորձագետների հետ, կազմվել է կապիկի ծաղիկի տարածումը կանխարգելելու միջոցառումների պլան։ ՀԿ-ների հետ նույնպես աշխատանքներ են տարվում, որպեսզի ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց շրջանում իրազեկում իրականացվի, նման միջոցառումներ արվում են նաև բնակչության մյուս հատվածի համար, մասնավորապես, ճանապարհորդել ցանկացողների։
Հիշեցնենք, որ տարածաշրջանում` Ռուսաստանում, Վրաստանում և Թուրքիայում արդեն իսկ գրանցվել է տվյալ հիվանդությամբ վարակվելու 1-ական դեպք։
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց միջև սերտ շփման հետևանքով։ Վարակվածների մեծ մասը սովորաբար ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ բարդություններ, այնուամենայնիվ, հնարավոր են:
Եվրոպայում 2 շաբաթում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերը եռապատկվել են. ԱՀԿ
Լրահոս
0