00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Բագրատ Գալստանյան
Էդ քառակուսի ցանկապատը, որ Շուռնուխում ցույց էր տալիս պարոն փաշինյանը, ո՞ր մասում է․ Բագրատ Գալստանյան
17:05
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում ավելի ու ավելի քիչ թվով մարդիկ են ուզում սովորել կոնսերվատորիայում. Վարդան Աճեմյան

© Sputnik / Asatur YesayantsԱրվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանը՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսում (հուլիսի 12, 2022). Երևան
Արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանը՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսում (հուլիսի 12, 2022). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2022
Բաժանորդագրվել
Արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Վարդան Աճեմյանը չորս տարի առաջ դադարեցրել է իր գործունեությունը պետական կոնսերվատորիայում և զբաղվում է իր օպերայով, որն առավել քան արդիական է համարում:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Կոնսերվատորիայում երաժշտական բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեցող դիմորդների թիվը վերջին տարիներին նվազել է։ Մշակույթի ոլորտում ընդհանուր առմամբ բարդ իրավիճակ է, բայց այն կարելի է բեկել բոլոր օղակների՝ մանկավարժների, պետության, հասարակության հետևողական աշխատանքի արդյունքում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում այս տեսակետը հայտնեց արվեստի վաստակավոր գործիչ, պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Վարդան Աճեմյանը։
Մայիսի 19-ի դրությամբ դիմորդների ընդհանուր թիվը 141 է եղել: Նրանցից ընդամենը 7- ն են ջութակի գծով հայտ ներկայացրել, 2-ը՝ դիրիժորի, 9-ական՝ դուդուկի և քանոնի։

Աճեմյանը նշեց, որ ճգնաժամային վիճակից դուրս գալու համար պետք է մի քանի քայլ ձեռնարկել։ Նրա խոսքով՝ շատ բան կախված է դպրոցից, մանկավարժներից։ Աճեմյանը հիշեց ԽՍՀՄ-ի տարիները, երբ իշխանությունը տաղանդավոր երիտասարդներին ուղարկում էր Մոսկվա սովորելու, բայց պայմանով, որ նրանք վերադառնան հայրենիք և շարունակեն ծառայել հայրենիքին, հայկական մշակույթին։

Նա խոսեց նաև ստեղծագործական մթնոլորտի բացակայության մասին, ինչը, նրա խոսքով, կտրամադրեր այդ ուղղությամբ աշխատելուն։ Հիշեց Հայաստանի կոմպոզիտորների միությունում անցկացված բուռն քննարկումներն ու ստեղծագործական երեկոները Դիլիջանում։ Այդ տարիներին այնտեղ էին հավաքվում մեծերը՝ Գիա Կանչելին, Դմիտրի Շոստակովիչը, Բենջամին Բրիտենը և ուրիշներ։ Նրանք ստեղծում էին այդ մթնոլորտը։
«Այն ժամանակ մթնոլորտը շատ գեղեցիկ էր։ Մեր հարևանությամբ ապրում էին Առնո Բաբաջանյանը, Ավետ Տերտերյանը, Օրբելյանը, Խաչատուր Ավետիսյանը։ Պատրաստվում էինք, քննարկում, վիճում»,- ասաց Աճեմյանը։
Նրա խոսքով՝ այն ժամանակ ստեղծվում էին արժանավայել մնայուն արժեքներ։ Բացի այդ, ռուբլով էլ էին խրախուսում ստեղծագործական գործիչներին։
Հայաստանի կոմպոզիտորների միությունն իր անդամներին ժամանակին վճարում էր ստեղծագործությունների համար։ Կային հաստատված գներ՝ սյուիտի համար մի գին էր, դաշնամուրային կոնցերտի ու օպերայի համար՝ մեկ այլ գին։ Այսօր նման բան արդեն չկա։
Չնայած դժվարություններին` Աճեմյանը շարունակում է ստեղծագործել։ Իր կյանքի վերջին չորս տարիները նա նվիրել է «Սուրբ Տրդատ» օպերայի ստեղծմանը։ Ստեղծագործությունը երեք գործողությամբ ստեղծվել է հայր Թովմա (Վահան) քահանա Անդրեասյանի օգնությամբ։

«Օպերայով արդեն հետաքրքրվել և աջակցել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը։ Սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է օպերայի վեց մասերը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ»,- ասաց Աճեմյանը։

Սյուժեի հիմքում քրիստոնյա աղջկա և հեթանոս տղայի սիրո պատմությունն է։ Վերջում տղան քրիստոնեություն է ընդունում։ Կան նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի աղոթքները, որոնց շնորհիվ հաջողվել է հաղթել պատերազմներում։ Նրա խոսքով՝ թեման այսօր էլ է արդիական։
Աճեմյանը հուսով է, որ օպերան շուտով բեմ կբարձրանա։
Լրահոս
0